ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին աները նախկին փեսայի դեմքին ծծմբաթթու է շփել սխալմամբ՝ ջրի փոխարեն. պաշտպանական կողմ 11/24/2015 22:47 | Քրեական խրոնիկոն
Դատարանում քննվում է նախկին փեսայի դեմքին ծծմբական թթու լցնելու միջոցով նրա առողջությանը ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս հասցնելու մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանի դեմ գործը:
Ըստ մեղադրական եզրակացության, Աշոտ Սուքիասյանը 2015թ. հուլիսի 6-ին` ժամը 17.30-ի սահմաններում, Երևանի Դավիթ Մալյան փողոցի իրեն պատկանող տանը հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած դստեր նախկին ամուսնուն՝ Արտակին: Երեխայի քնած լինելու պատճառով առաջարկել է նրան իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը, որտեղ միասին սրճել են և զրուցել նրանց ամուսնաընտանեկան հարցերի շուրջ: Ելնելով Արտակի դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից՝ Աշոտ Սուքիասյանը արգելել է նրան այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով նախկին փեսան վիրավորական խոսքեր է ասել, որը վրդովեցրել է Ա.Սուքիասյանին: Վերջինս էլ, ըստ մեղադրական եզրակացության, նախկին փեսայի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել նրա դեմքին՝ նրան պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Պաշտպանական կողմը համաձայն չէ մեղադրանքի հետ և հայտարարում է, որ ամբաստանյալը ցանկացել է ջուր լցնել նախկին փեսայի դեմքին, պարզապես տարաներն է շփոթել, և նրա ձեռքում սխալմամբ ծծմբական թթվով տարան է հայտնվել:
Նույն այդ գիծն էր տանում նաև այսօր հարցաքննված ամբաստանյալի դուստրն ու տուժողի նախկին կինը: Նա հայտնեց, որ դեպքից հետո տուն բարձրանալով հայրն ասել է՝ «Արտակին հետ բերեք, շտապօգնություն կանչեք»: Ըստ վկայի, ինքը փորձել է Արտակին հետ բերել, նրան տեսել է նախ կողքից, ապա թիկունքից, սակայն չի հասցրել նախկին ամուսնուն հետ բերել, նա հեռացել է: «Հիմա գիտեմ, որ Արտակն այրված է եղել, այն ժամանակ չգիտեի», - ասաց վկան: Նա նշեց, որ ինքը ցնցվել է հոր տեսքից՝ նրա վերնաշապիկը կտրտված էր, կային մանուշակագույն հետքեր, մեկ աչքն էլ թափանցիկ էր, իսկ Արտակին դիմացից չի տեսել, ու չի տեսել նաև նրա վնասվածքները: «Դուք ցանկացե՞լ եք օգնել Արտակին» հարցին վկան պատասխանեց՝ անպայման, ապա հավելեց. «Ես չեմ տեսել, որ այդ վիճակում է»:
Վկայի ցուցմունքները տեղ-տեղ հակասում էին տուժողի ավելի վաղ տված ցուցմունքներին՝ վերջինս ասել էր, որ նախկին կնոջ տնից ոչ ոք դուրս չի եկել, ինքը թողել, հեռացել է, իսկ նախկին կինն ասաց, որ նախկին ամուսինն իրեն տեսել է, «երբ ես ձայն տվեցի, կանգնեց, եթե չի տեսել, լսել է հաստատ, եթե այդ աչքով չէր տեսնում»: Ըստ վկայի ցուցմունքի, ինքը չի տեսել նախկին ամուսնու դեմքը, սակայն տեսել է ճղճղված վերնաշապիկը:
Հազարավոր մարդիկ կարող են վկայել, ասաց վկան, «քանի՞ հազար մարդ» դատարանի հարցին ի պատասխան վկան ինքն իրեն ուղղեց՝ «տասնյակ, տասը հոգի»:
Ըստ վկայի, ինքը չի պատասխանել Արտակի հեռախոսազանգին, որովհետև շատ լարված, խառնաշփոթ վիճակում էր, հեռախոսազանգին պատասխանած կնոջից Արտակը ճշտել է, թե այդ ի՞նչ էր նախին աներն իր վրա թափել, իրեն պատասխանել էին՝ լուծիչ էր:
Վկան բացառապես բացասականորեն նկարագրեց իր նախկին ամուսնուն՝ տուժողի ներկայացուցչի այս դիտարկման կապակցությամբ վկան հայտարարեց՝ դրական կողմը չի գերակշռում, ոչ մի կին չէր ցանկանա մանկահասակ երեխա ունենալով՝ ամուսնալուծվել: «Ես իրականությունն եմ ներկայացնում»,- ասաց նա:
Բուն միջադեպի մասին, ըստ վկայի, ինքն իմացել է պատմածներից՝ նախկին ամուսինը նախկին աներոջ հետ հանդիպմանը նախկին կնոջը նորից մեղադրել է անբարոյական լինելու, իրեն դավաճանելու մեջ: Ի՞նչ էր մնում, ըստ վկայի, իր հորն անել՝ կամ հարվածել, կամ ջուր լցնել, որպեսզի նախկին փեսան սթափվի, հայրը ձեռքը գցել է տարային, որ ջուր շփի փեսայի վրա, սակայն տեսել է, որ փեսան այրվում է:
Վկան հայտնեց, որ իր պնդմամբ քննիչները արձանագրել են, որ դեպքի ժամանակ երեք ապակե տարա է եղել սեղանին, որից մեկում ջուր է եղել, ինչպես նաև արձանագրել, որ եղել է ծխախոտի ութ մնացորդ, ինչն ըստ նրա, վկայում է, որ նախկին փեսան ու աները երկար ժամանակ շփվել են իրար հետ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից