Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Սահմանադրական բարեփոխումների անցնելու դեպքում իշխանության իրական կրողը դառնում է ժողովուրդը. Yerkir 11/21/2015   11:21  |  Սահմանադրական բարեփոխումներ

 
Գործող Սահմանադրությունը թերի է, լիարժեք լուծումներ չի տվել մի շարք հարցերի. կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդիպելով աշտարակցիների հետ: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:
 
Ըստ նրա` գործող Սահմանադրությունը պարունակում է բազմաթիվ խութեր, որոնք ցանկացած ժամանակաշրջանի իշխանություն միշտ փորձել է ծառայեցնել ոչ թե հասարակության, պետության, այլ այն խմբի շահերին, որն իրեն բերել է իշխանություն: Ուստի, ըստ Մինասյանի, կարևոր է, որ մենք կարողանանք այնպիսի փոփոխություններ անել, որ ի սկզբանե մարդուն չտա այդ հնարավորությունը, այլ հակառակը` նրա առջև դնի այնպիսի արգելքներ, որ այդ մարդու գործողությունը ծառայի հասարակությանը, ժողովրդին:
 
«Այդ տեսակետից Սահմանադրության հիմնական ու առաջին պաշտպանվող արժեքը պետք է լինի մարդը, քաղաքացին: Ի վերջո, ժողովուրդը ստեղծում է պետությունը, որպեսզի այն կարողանա իր յուրաքանչյուր անդամի և ժողովրդի շահերը ներկայացնել ու պաշտպանել, և եթե այդպիսի պետություն չէ քո պետությունը, այն միշտ խնդիրներ է ստեղծում հասարակության տարբեր հատվածների համար: Ահա, թե ինչու շատ կարևոր է, որ առաջին արժեքային համակարգը լինի մարդը` իր արժանապատվությամբ, իր գոյության իրավունքով, իր բնական իրավունքների լիարժեք իրականացման մեխանիզմներով»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
 
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա` ինչ ունենք այսօր` Սահմանադրություն 1995-ի և 2005-ի փոփոխությունները, որտեղ հռչակվում են մարդու իրավունքները, բայց այդ իրավունքների իրականացման պետական եղանակը, ըստ Մինասյանի, չկա կամ թերի է: «Արդյունքում` մենք ունենք քաղաքացու աշխատանքային իրավունքի, սոցիալական, քաղաքական իրավունքի ոտնահարումներ: Բոլորս դժգոհում ենք ընտրություններից, արդար դատական համակարգի բացակայությունից, որովհետև պետական այն եղանակը, որ մարդու հռչակված իրավունքները պետք է կյանքի կոչեր, չկա, թերի է: Այդ համակարգը կառուցված է իշխանության մեջ գտնվող մարդու շահերի սպասարկման համար»,- ասաց նա:
 
1995-ի Սահմանադրության մեջ, ըստ Մինասյանի, տեսնում ենք, որ կա մեկ անձ` երկրի նախագահը` որպես ինստիտուտ, որը ղեկավարում է բոլորին. դատական իշխանությունը նա կազմավորում և լուծարում, գործադիր իշխանությունը` նույնպես: 2005-ի սահմանադրական փոփոխություններով փորձ արվեց մի քիչ թուլացնել նախագահի դերը և դերակատարություն վերապահել պառլամենտին: «Սակայն 2008-ին, երբ ամբողջությամբ գործողության մեջ մտավ Սահմանադրությունը` իր փոփոխություններով, տեսանք, որ այդ փոփոխությունները թերի են, լիարժեք չեն իրացվել, և արդյունքում` եթե մի քաղաքական ուժ տիրապետում է թե՛ ԱԺ-ում մեծամասնությանը, թե՛ ինքն է ձևավորում կառավարություն, թե՛ նախագահն այդ ուժի ներկայացուցիչն է, վերածվում է գերնախագահական համակարգի: Այստեղ անձերի խնդիր չէ, որովհետև ով էլ լինի, այդպես կլինի, համակարգը ստիպում է, քանի որ այսօրվա Սահմանադրությամբ ժողովուրդն ու հասարակությունը պետք է ծառայեն մեկ ուժի: Ուրեմն անհրաժեշտ է կտրել այս թելը, որպեսզի ի սկզբանե ձևավորվող ցանկացած իշխանություն առաջնորդվի քաղաքացու իրավունքների ապահովմամբ, ունենա անհրաժեշտ հակակշիռը, որպեսզի երբ իշխանությունից հեռանալու իրավիճակ ստեղծվի, ցավագին չընդունի դա, կյանքի ու մահվան պատերազմ չմղի»,- ասաց Մինասյանը:
 
Ըստ նրա` անհրաժեշտ է, որպեսզի փոփոխությունների հիմքում դրված լինի իշխանափոխության իրական հնարավորությունը: Այսօրվա վիճակում, երբ ցանկացած նախագահ հեռանում է, պայքարը վերածվում է կյանքի ու մահվան կռվի, հասարակության մեջ թշնամանքի սերմանման, որովհետև իշխանություն կորցնելը նշանակել է կորցնել ամեն ինչ, իսկ իշխանություն ունենալը` ունենալ ամեն ինչ: «Հետևաբար, սահմանադրական փոփոխությունները պետք են այս սխալ մոտեցումը վերացնելու համար, որ հաղթողը չպետք է ամեն ինչ որոշի, իսկ պարտվողն ամեն ինչ կորցնի, այլ հարկավոր է, որպեսզի հաղթողն իմանա, որ իր ծրագրերը պետք է իրականացնի, իսկ պարտվողն էլ իմանա, որ ցանկացած ժամանակ կարող է հսկել նրան և հաջորդ ընտրություններին հնարավորություն ունենալ գալու իշխանության: Նման դեպքում պարտվողն է դառնում իշխանությանը վերահսկողը: Այս պարզ մեխանիզմը, որը կոչվում է հակակշիռների և զսպումների մեխանիզմ, անհրաժեշտ է ոչ միայն պետական իշխանության երեք ճյուղերի միջև, այլ նաև քաղաքական համակարգում»,- ասաց պատգամավորը:
 
Սահմանադրական բարեփոխումների երկրորդ կարևոր մեխը, ըստ Մինասյանի, այն է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների իրականացման պետական եղանակը միշտ գտնվի անհրաժեշտ բալանսի մեջ, որպեսզի յուրաքանչյուր պետական մարմին չսանձազերծվի, մյուս կողմից` յուրաքանչյուր ընդդիմություն լինի պատասխանատու: Մինասյանի կարծիքով` անհրաժեշտ է, որպեսզի հիմնավորապես վերանայվի երկրի կառավարման համակարգը:
 
«Կառավարում, որը ենթադրում է պառլամենտի անխափան գործունեություն և քաղաքական ուժերի հստակ վերաբաշխում: Հաճախ է խոսվում այն մասին, որ, պառլամենտին տալով այս հնարավորությունը, իրականում այն դառնում է վերարտադրվող իշխանություն, այսինքն` ըստ «Ոչ»-ի ճակատի` սա իշխանության վերարտադրման ձև է: Բայց չէ՞ որ այս կերպ վերանում է մեծամասնական ընտրակարգը: Այսուհետ համամասնական ընտրություն է լինելու, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի և այդ ուժի կազմում ընդգրկված անձանց տրված վստահության քվեն չի կարող տարբերվել մյուսին տված վստահության քվեից, ի տարբերություն այսօրվա, երբ 41 մեծամասնականով 34 տեղերը մի քաղաքական ուժի ներկայացուցիչներ են վերցրել»,- ասաց պատգամավորը` հավելելով` որպեսզի այս արհեստական ջրբաժանը վերանա, անհրաժեշտ է, որ բոլորին, որպես քաղաքական ուժերի, տեսնի ժողովուրդը և իր վստահության քվեով ձևավորի պառլամենտը:
 
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
 
 

Հարակից հրապարակումներ`

14:11 20/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության որոշ դրույթներ Կարինե Դանիելյանը ազգակործան է համարում
14:59 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱնահիտ Բախշյանը` Մկրտիչ Մինասյանին. «Խորհրդարանական համակարգն ինչպե՞ս պիտի պայքարի Գագիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի դեմ»
14:20 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍՍա, իրոք, շոու է. Արամ Սարգսյանը` «այո»-ի ու «ոչ»-ի համատեղ քարոզարշավի մասին
12:45 17/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՄտավորականների խորհուրդը դեմ է Սահամանադրության փոփոխությանը
17:53 16/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Ես ասում եմ՝ տունը քանդվում է, դուք ասում եք՝ միջանցիկ քամի է». ՀԱԿ և ՀՅԴ պատգամավորների բանավեճը Սահմանադրության նախագծի շուրջ
09:31 11/11/2015  |  Մամուլ«Այո» ասենք՝ «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ա ձեթի, տասը հազար մանեթի...». «Չորրորդ իշխանություն»
14:45 10/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՀեղինե Բիշարյանը` Սահմանադրության նախագծի մասին. «Է, թող չանցնի»
14:41 06/11/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Այն, ինչ արվել է, հիմք է խաղաղ իշխանափոխության համար». Դավիթ Հարությունյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
14:10 24/10/2015  |  ԼՐԱՀՈՍԳալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծին առնչվող հարցեր
12:25 24/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները

Արխիվ

[]