Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Էդվարդ Նալբանդյան. «Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության» 11/20/2015   11:13  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է ունեցել «Առավոտ» օրաթերթի հետ:
 
- Պարոն Նախարար, ՌԴ արտգործնախարարի երևանյան այցից հետո չեն դադարում հրապարակումները, թե այն կապված էր, ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների հետ: Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրը, տեղեկացնում է, որ այցի հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց դրան: Կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյոք ԼՂ կարգավորումը քննարկվել է Լավրովի այցի ժամանակ, և եթե այո, ապա ի՞նչ համատեքստում:
 
- Ես նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող եւ իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է:
 
Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջև, դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում նրա և մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Սերգեյ Լավրովի հետ մենք տարեկան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ենք ունենում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, ինչը բնական է՝ հաշվի առնելով մեր երկու երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրի համար մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցեր, և պետք է նշեմ, որ հիմնականում շատ սխալված չի լինի: Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում: Դա բնական է: 
 
Այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր, երբ մամուլը վկայակոչում է իր՝ այսպես կոչված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով և նեղ ձևաչափով:
 
Ընդհանրապես ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացրել են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ և տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է համանախագահ երկրների նախագահների անունից, թե՞ մամուլում տեղ գտած ասեկոսեները: Կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
 
Կցանկանայի հավելել նաև, որ Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության:
 
- Պարոն նախարար, Հայաստանում շարունակում է քննարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի կողմից բրիտանացի պատգամավոր Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հաստատումը, որը քննարկվելու է լիագումար նիստում: Իրականում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցի ընդունումը։
 
- Ես բազմաթիվ առիթներով խոսել եմ այս մասին։ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում:
 
Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է: 
 
Զեկուցողի անձը ևս խնդրահարույց է անաչառության տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ բրիտանական խորհրդարանում այսպես կոչված Ադրբեջանի բարեկամների խմբի կարկառուն անդամներից է եղել, իսկ այդ խումբը, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, լայնորեն օգտվել է Բաքվի ֆինանսավորումից։ Եվ միգուցե հենց այս կարգի հանգամանքով է պայմանավորված, որ Ուոլթերը ԵԽԽՎ անդամի իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ աճապարել է ներկայացնել այդ շինծու զեկույցը: Թե որն էր նրա շահագրգռվածության դրդապատճառը՝ թողնենք ձեր դատին։
 
Կցանկանայի նաև հիշեցնել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ այս կապակցությամբ ասվում է, որ բանակցությունների ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացը և խոչընդոտել հանգուցալուծմանն ուղղված առաջընթացը: Այս զգուշացումը ԵԽԽՎ անդամները պետք է լրջորեն հաշվի առնեն։ 
 
Նույն կարծիքը հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարը Երևան իր վերջին այցելության ընթացքում, ով ասաց, որ համանախագահները կտրականապես դեմ են, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի տեղափոխելու այդ խնդիրը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:
 
- Պարոն նախարար, Ուոլթերի տխրահռչակ զեկույցից հետո մեկ այլ զեկույց էլ է պատրաստվում այդ նույն կառույցում՝ ԵԽԽՎ-ում: Այն վերաբերվում է Սարսանգի ջրամբարին, և զեկույցի վերնագրից իսկ կարելի է ենթադրել, որ հակահայկական ուղղվածություն է ունենալու: Այն վերնագրված է «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից»: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
 
- Դեռ 2013թ.-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որտեղ բողոքում էր, թե Ադրբեջանը զրկվում է Սարսանգի ջրերն օգտագործելու հնարավորությունից: ԵԽԽՎ նախագահն այն ժամանակ մերժեց ընթացք տալ այդ բանաձևին։ Հետագայում ինչ-ինչ պատճառներով ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց զեկուցող նշանակել և ուսումնասիրել խնդիրը:
 
Իհարկե, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կարող անաչառ և անկողմնակալ համարվել, եթե զեկուցողն այնտեղ այց չի իրականացրել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:
 
Հարց է առաջանում՝ ինչպես է զեկուցողը կարծիք կազմելու մի ջրամբարի մասին, որը չի էլ տեսել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ: ԵԽԽՎ զեկուցողը կարող էր նաև հնարավորություն ունենալ Արցախ իր այցելության ընթացքում այդ առաջարկի իրականացման տեխնիկական կողմերը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: 
 
Այս առումով հատկանշական է, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միայն ընդամենը երեք-չորս օր առաջ են ԵԽԽՎ քարտուղարությունից նամակ ստացել` զեկուցողին ընդունելու առաջարկությամբ:
 
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը դեռևս օգոստոսի 3-ին ԵԽԽՎ քարտուղարությանն ուղղված իր նամակում պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ԵԽԽՎ զեկուցողին:
 
Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ԵԽԽՎ Սոցիալական հարցերի հանձնաժողովում: Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այս զեկույցը չի կրելու քաղաքական բնույթ, այլ ունենալու է տեխնիկական ուղղվածություն: Հայկական կողմը բազմիցս կոչ է արել զեկուցողին, որը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր է, մնալ այս տրամաբանության շրջանակներում և չքաղաքականացնել հարցը: Այնուամենայնիվ, մինչ այժմ զեկուցողի կողմից հապճեպ պատրաստած նախագծերում տեղ են գտել աղավաղումներ, որոնք հակասում են Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին: Այս զեկույցից Ուոլթերի զեկույցի հոտն է գալիս։
 
Քանի որ Ադրբեջանի լոբբիստական ջանքերը այլ եվրոպական կառույցներում ձախողվում են, Բաքուն այստեղ իր նախաձեռնություններով փորձում է փրփուրներից կառչել։
 
- Պարոն նախարար, վերջին ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահը դրանք օգտագործեց Հայաստանին հերթական մեղադրանքներ ներկայացնելու համար...
 
- Ադրբեջանի ղեկավարն իր ներքաղաքական շահերն առաջ մղելու համար չի խորշում շահարկել անգամ ահաբեկիչությունների զոհ դարձած մարդկանց ողբերգությունները։
 
Այդ անհեռանկարային փորձերը կատարվում են նաև կոծկելու համար Ադրբեջանի երկարատև սերտ կապերը տխրահռչակ տեռորիստական կազմակերպությունների հետ, և այն փաստերը, որ Դաեշի և այլ ահաբեկչական կառույցների վայրենի գաղափարախոսությունը այսօր լայն աջակցություն է գտնում Ադրբեջանում, որի հարյուրավոր քաղաքացիներ համալրում են այդ կառույցների շարքերը։ Հենց սա է միջազգային հանրության լուրջ մտահոգության առարկան, ոչ թե Ադրբեջանի նախագահի շինծու պնդումները։ 
 
- Պարոն Նախարար, այսօր Երևանում կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, իսկ երկու օր առաջ տեղի ունեցավ Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը։ Ինչո՞վ կարելի է բացատրել հայ-ամերիկյան հարաբերություններում այս աշխուժությունը: 
 
- Իրոք, բավական աշխուժ շաբաթ է ստացվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ աշխուժությունը վերաբերում է ոչ միայն այս շաբաթվան, այլև մեր հարաբերություններին ընդհանրապես, որոնք այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: 2015թ.-ը այս առումով շատ նպաստավոր էր, ես կասեի ինչ-որ առումով նաև առանձնահատուկ` հաշվի առնելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվեցին տարվա ընթացքում:
 
Նախ, կյանքի կոչվեցին պետքարտուղար Քերիի հետ դեռևս 2013թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունները` հունվար ամիսց ուժի մեջ մտավ նոր, դյուրացված վիզային ռեժիմը, իսկ մայիսին Վաշինգտոնում Հանրապետության Նախագահի ներկայությամբ ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը:
 
Այդ համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն էլ հենց Երևանում գումարվել է Ձեր նշած` Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: Սա նոր որակ է հաղորդում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը տարվա տրամաբանական ամփոփումն են:
 
Նիստերին մասնակցում էին Միացյալ Նահանգներից ժամանած տարբեր գերատեսչությունները ներկայացնող պաշտոնայներ՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, ԱՄՆ առևտրի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: Նիստերին քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:
 
- Պարոն նախարար, հոկտեմբեր ամիսը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր մեկնարկով: Չնայած արդեն հանդես եք եկել հայտարարությամբ այդ հարցի շուրջ, կարո՞ղ եք մանրամասնել` ի՞նչ ժամանակացույցի մասին է գնում խոսքը:
 
- Հայաստանը և Եվրոպական Միությունը մշտապես հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ շարունակել զարգացնել և ամրապնդել կողմերի միջև համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում:
 
Վիլնյուսի և Ռիգայի գագաթաժողովների ժամանակ վերահաստատվեց Հայաստանի և ԵՄ միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը։ Հոկտեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին մանդատ տվեց ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
 
Ինչ վերաբերում է ժամանակացույցին, երկկողմ ակնկալիք կա, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև այս տարվա ավարտը։ Կարծում եմ, որ հիմնվելով Եվրամիության հետ ունեցած բանակցային մեր փորձի վրա՝ ունենք լավ նախադրյալներ այս բանակցությունները բավականին արագ քայլերով առաջ մղելու համար:
 
 

Հարակից հրապարակումներ`

19:25 05/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանական սադրանքը որակվել է որպես կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու փորձ. Է.Նալբանդյան
19:01 15/10/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը խոսել է ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին
14:17 13/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ բանակցությունների մանդատի տրամադրման վերաբերյալ
20:15 12/10/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն Իրման Գուսմանին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները
15:45 08/10/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Մադագասկարի արտգործնախարարների հանդիպումը
21:27 22/09/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ
22:30 16/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷդվարդ Նալբանդյան. Հելսինկիի խորհրդաժողովը խարսխված է մասնակից երկրների համագործակցության և անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության վրա
17:16 01/09/2015  |  ԼՐԱՀՈՍԷդվարդ Նալբանդյանն ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
10:32 24/07/2015  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
20:25 06/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ արտգործնախարար. Լիահույս ենք, որ Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը կարող է գտնվել մինչև այս ամսվա վերջ կամ մոտ ապագայում

Արխիվ

[]