Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Արտաքին աշխարհից եկող բացասական զարգացումների պարագայում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ. Հ.Նաղդալյան 11/19/2015   16:48  |  ԼՐԱՀՈՍ

 
ԱԺ փոխնախագահ Հ.Նաղդալյանը ելույթ է ունեցել՝  2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նածագծի վերաբերյալ:
 
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
 
«Հարգելի գործընկերներ,
 
2016 թվ.  բյուջեի նախագծի քննարկումը, կարծում եմ, կարող է օրինակ հանդիսանալ գործընթացի բոլոր մասնակիցների՝ թե՛ խորհրդարանի /փոքր բացառությամբ/ և թե՛ կառավարության  կողմից  լրջմիտ, խորքային և բովանդակային  վերաբերմունքի: Արդեն չորրորդ օրն է ,ինչ այս  դահլիճում  ընդանում են այս քննարկումները, և հնչում են առաջարկներ,բնութագրումներ,քննադատություններ,դժգոհություններ,հույսեր,որակումներ, ունենալով, հիմնականում,  մեկ ընդհանուր նպատակ՝  փորձել  բարելավել կառավարության կողմից  ներկայացված  նախագիծը և քաղաքականությունը,որը ընկած է նրա հիմքում,օգտագործել այս առիթը   օգտակար  տնտեսական վերլուծությունների  համար:
 
Նկատելի է նաև կառավարության և ֆինանսների նախարարության աշխատակազմի լրջմիտ վերաբերմունքը յուրաքանչյուր հնչած ելույթի նկատմամբ: Կար, իհարկե, այս քննարկումների  մեջ  իշխանությանը ,կառավարությանը  ամեն գնով՝ արդարացի թե հանիրավի, սևացնելու,ձեռքբերումները չտեսնելու միտում, բայց ես՝ դրանք անտեսելով, միանում եմ քիչ առաջ ԱԺ նախագահի հնչեցրած մտքին և ուզում եմ ողջունել բոլոր այն գործընկերներին,ովքեր   թեկուզ քննադատելով,բայց  սրտացավ   ու բովանդակային առաջարկներով են հանդես գալիս:
 
Հիշեցնեմ՝ որ հին նորմանդերենում բյուջե նշանակում էր քսակ, կամ փողով լի կաշվե պարկ, իսկ ընդհանրապես, հայտնի է՝ բյուջեն եկամուտների ու ծախսերի ծրագիրն է՝ որոշակի ժամանակի մեջ: 
 
Պետական բյուջեն կարևորագույն ֆինանսական փաստաթուղթն է,  և քանի որ  մեր երկիրը  գտնվում  է  սահմանադրական  հանրաքվեի շրջափուլում , ես   կձևակերպեի ՝ ֆինանսական Սահմանադրությունը տարեկան կտրվածքով: Թերևս ոչ մի փաստաթղթում այնքան հստակ չի երևում պետության առկա վիճակն ու ունեցած  ներուժը, որքան բյուջեի ու բյուջեի կատարողականի թվերում: 
 
Բյուջեին բնորոշ տարբեր որակումներից, որ հաճախ են հանդիպում, նախընտրում եմ  կոմպրոմիսային փաստաթուղթը` կամ հնարավորի արվեստը:
 
Իսկապես  բյուջեի կազմումը հնարավորի արվեստն է, հատկապես՝ մեր ժամանակներում  և մեր իրավիճակում գտնվող պետության համար և այս պարագաներում զարմանք է առաջացնում, երբ  խոսում են վիճակի անկայունության մասին ՝չէ որ համաշխարհային և տարածաշրջանային միտումները և զարգացումները այսօր որևէ երկրում կայունությամբ չեն բնութագրվում, 
 
- կամ, օրինակ, փոխարժեքը ենթարկվում է տատանումների - տարածաշրջանի և բազմաթիվ այլ երկրների  շատ ավելի վատ վայրիվերումները  բոլորիս հայտնի են և էլի նման բաներ:
 
Հայաստանը լինելով փոքր ու բաց տնտեսությամբ երկիր` արագ է արձագանքում տնտեսական աշխարհից  եկող զարգացումներին: Ցավոք, այսօր գլոբալ տնտեսական ակտիվության ռիսկերն ուղղված չեն իրավիճակի բարելավմանը: 
 
Այդուհանդերձ, արտաքին աշխարհից եկող բացասական զարգացումների պարագայում 2015 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.2% աճ՝ նախորդ տարվա համեմատությամբ: Այդ աճին 3.2%-ով նպաստել են գյուղատնտեսությունը, 0.8%-ով արդյունաբերությունը, գիտեք, որ շինարարության ոլորտում գրեթե զրոյական վիճակ է: 
 
Հաշվի առնելով առկա միտումները 2015 թվականի տարեվերջին կանխատեսվում է՝ ՀՆԱ-ի 2.5% աճ:
 
Տնտեսական աճի այսպիսի կանխատեսման համար հիմք են հանդիսացել ներքին տնտեսության զարգացումներն ու համաշխարհային տնտեսության միտումները: Ընդ որում, կանխատեսվում է, որ տարեվերջին գյուղատնտեսության աճը կկազմի 9.5 %, արդյունաբերությունում աճը կկազմի 4.1%, շինարարությունը կաճի 1%-ով, իսկ ծառայությունները կաճեն 0.6 %-ով:
 
- Այս ամենի ֆոնի վրա ՝ մենք բյուջե ենք քննարկում, իմ խորին համոզմամբ, գլխավոր խնդիրը՝ ՀՆԱ –ի գեներացումն է,արտադրությունը,  եկամուտների ստեղծումը,  և այդ իմաստով   համաձայն եմ նման կարծիքներ  հնչեցնող գործընկերների հետ / փակագծում ասեմ, որ քսանամյա  իմ խորհրդարանական  գործունեության ընթացքում   մասնակցել եմ բոլոր 19  բյուջեների  քննարկումներին   և  համարյա  երբեք  չեմ  անդրադարձել  ծախսերի բաշխմանը, մշտապես  ծանրանալով բյուջեի եկամտային մասի վրա /  և դրանից ելնելով  ,գտնում եմ, որ իրական հատվածի զարգացումը  պիտի դիտարկվի  որպես հիմնական նպատակադրումներից մեկը և առաջնայինը: 
 
- Ինչ է դրա տակ ենթադրում մեր կառավարությունը՝  մի շարք  արդեն  կատարված և կատարվող քայլերի հաջորդականություն.
- նախ ՝  գերակա ճյուղերի ընտրություն:
- աջակցության միջոցների և գործիքների սահմանում օրենքներով և կոնցեպտներով՝ արդյունաբերական քաղաքականության մասին օրենք /նախաձեռնել ենք մեր գործընկերներով /, իննովացիոն զարգացման քաղաքականության կոնցեպտ, արտահանման աջակցման միջոցներ՝ ապահովագրում և այլն, արդյունաբերական գոտիներ, ազատ տնտեսական գոտիներ  և այլ զարգացմանը ուղղված բարեփոխումներ: Այս բոլոր գործիքները ստեղծված են և գործի են դրվում ու  անպայման բերելու են իրենց արդյունքը. Երեկ իր ելույթի ժամանակ էկոնոմիկայի նախարարը շատ մանրամասն ու հստակ  այդ մասին խոսեց.
 
-  որից հետո` կայունացման ապահովում, որն այսօրվա համաշխարհային և տարածաշրջանային առկա և  նկատվող միտումների պայմաններում բավականին բարդ և դժվար հասանելի խնդիր է, բայց դրված է և արվում է, թեև տեմպերը, իհարկե, ցանկալի է, որ ավելի բարձր լինեն.
- որից հետո կայունությունից- դեպի աճ- և հետո, տրամաբանորեն,  նաև դեպի  զարգացում հաջորդական նպատակադրումները:
 
Ուզում եմ  անդրադառնալ   ևս  մի կարևորագույն թեմայի ,որի  մասին հաճախ է խոսվում ՝
 
- ՓՄՁ-ն, որպես իրական հատվածի զարգացման նպատակ և նախապայման միաժամանակ:  Պետական աջակցության  ծրագրից  բացի, մենք ականատեսն  ենք բազմաթիվ  քայլերի, որ ձեռնարկվում են  կառավարության  կողմից, այդ  թվում  արտոնություններ,անհարկի ստուգումների  արգելք և այլն՝ չթվարկեմ:  Իհարկե ,նաև փակվում են   փոքր  ձեռնարկություններ,նաև  բացվում են,  դա  անընդհատ   պրոցեսս  է  և դա հայտնի է տնտեսագիտության  դասագրքերից:  
 
Մի թեմայից  էլ  եմ  ուզում խոսել՝  գյուղատնտեսությունը: Գյուղնախարարի գործունեությանը  անդրադառնալով, հաճախ  ասում էին՝ աստծո վրա հույսը դրեց, փաստորեն, լավ արեց , բայց, կարծում եմ, ոչ միայն  աստծո,   որովհետև  ՝ իր և  ոլորտի  հազարավոր մարդկանց  աշխատանքով   և լիազոր մարմնի աջակցությամբ մենք այսօր որոշ արդյունքներ ունենք: 
 
Բոլորիս աչքի առաջ ամբողջ տարին նախարարը անձամբ և աշխատակազմի զգալի մասը  շրջաններում  են  անցկացրել՝  գյուղացու հետ՝  աշխատանքն է արդյունք տալիս:
Ճիշտ է   ոլորտում   խոշորագույն   խնդիրներ  կան` գյուղատնտեսական արտադրությունը առավել   ինտենսիֆիկացնելու , արդյունավետությունը  բարձրացնելու ուղղությամբ, որոնք պետք է ոչ միայն 2016-ին, այլև հետագա տարիներին պետության թիրախը լինեն: 
 
Անզեն աչքով  տեսանելի   է  և վերևում   հնչեցված  թվերից  բխում  է  մի  եզրակացություն, որ արդյունաբերության, շինարարության դերը մեր երկրում, իջնում  է , տնտեսական աճի աղբյուր է դառնում  գյուղատնտեսությունը, առեւտուրը   եւ  ծառայությունները,  բանկային համակարգը, ապահովագրությունն է։ Սակավահող հանրապետությունում  գյուղատնտեսությունը   դարձել է  առավելապես  աճ ապահովող ոլորտ,իսկ երբեմնի  ինդուստրիալ երկիրը ,որը  նախկին  ԽՍՀՄ ավարտուն մեքենաշինության ցիկլ ունեցող  երեք  հանրապետություններից  մեկն  էր,   կորցրել է  իր դեմքն  ու արդյունաբերական մասնագիտացումը, դարձել ագրարային   անհեռանկար   տնտեսություն:
 
Այս  դահլիճում  էլի է հնչել ,և ուզում   ևս  մեկ անգամ  կրկնել՝    Հայաստանի ապագան իրական հատվածի զարգացման մեջ է։ Վստահ եմ, այդպես է մտացում նաև Հայաստանի կառավարությունը,   այս պնդումի  համար  հիմք է հանդիսանում  բյուջետային  ուղերձի  այն  հաստատումը,  որ 2016 թվականին տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական  շեշտադրումները  կմնան  գործարար և ներդրումային  միջավայրի բարելավումը, արտահանման, ՓՄՁ և հենքային ոլորտների ու արտաքին տնտեսական քաղաքականության զարգացումը:
 
2016 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կանխատեսվում  է  2.2%:  Այս ցուցանիշը համահունչ է  համաշխարհային  գլոբալ տնտեսության զարգացման կանխատեսումներին: Համաշխարհային Բանկի հունիս ամսվա գլոբալ տնտեսության կանխատեսումներով՝ 2016 թվականին  Եվրասիական  տնտեսական համագործակցության  մեր գործընկեր երկրներ Ռուսաստանի Դաշնությունում ՀՆԱ-ի ³×Á կանխատեսվում է 0.7%, իսկ Ղազախստանում 2.9%: Նույն կանխատեսմամբ 2016 թվականին Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության երկրներում տնտեսական աճը կկազմի 2.4%:
Մի քանի անդրադարձ  ծախսերի կառուցվացքին:
 
2016 թվականի պետական բյուջեի ծախսերը հիմնականում ունեն սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, 2016 թվականին պետական բյուջեի ամբողջ ծախսերի շուրջ 47.3%-ը կամ հատկացվում  է  սոցիալ-մշակութային ճյուղերին կամ այլ  կերպ ասած ծախսերին մարդկային կապիտալում:
 
Ընդ որում, կրթության ոլորտի ծախսերի աճը կկազմի 5.1%, սոցիալական պաշտպանությանը՝ 4%, առողջապահությանը՝ 2.2%: Սոցիալական  ոլորտի  բազմաթիվ ծրագրերի  մեջ  ընդգծեմ՝
 
- Բյուջեն ռեալ խնդիր է դրել  ՝ աղքատության կրճատում 15%, որն իհարկե քիչ է, բայց ամբողջ աշխարհի միտումը  այսօր անկումն  է, աշխատատեղերի նվազումը և այլն:
Կարևոր և հուսադրող գործառույթ՝
- Ընդլայնել զբաղվածության կառույցի աշխատանքները, ապահովել կայուն զբաղված» անձանց թվի ավելացումը:
- և ևս մեկ առանձնահատկություն  2016թ. բյուջեի ՝  ժողովրդագրական  ծրագրի մշակման և հաստատման  գործընթաց , որը պետք է նպաստի ժողովրդագրական մարտահրավերների լուծմանը ՝ ընդ որում, ինչպես ներկայացվեց նախարարի կողմից՝  նորովի , բավականին պրակտիկ և պրագմատիկ մոտեցումներով, որը էականորեն տարբերվելու է իր գործիքակազմով մինչ այս՝ այդ նպատակին ուղղված և կատարված գործողություններից , որոնք ուղղված են եղել միայն ծնելիության աճի խնդրի լուծմանը: Հիմա  թիրախավորելու է   բնակարանաշինությունը և զբաղվածությունը, այսինքն` ռեալ կենսամակարդակի բարձրացման միջոցներով: 
 
- Պետական  ծախսերի   մասին խոսելով  հակիրճ  անդրադառնամ  ևս մի  հաճախակի հանդիպող մտքի՝  իհարկե՝ ծախսերը պետք է կրճատել, իհարկե՝ ճոխություններ ,անտեղի ծախսեր թույլ  չտանք, թույլ չտանք նաև նոր վարկերի, պարտքի ավելացում,  բայց  պետական  ծախսերի ավելացումը չի վտանգավոր, հակառակը՝ անհրաժեշտ է և նաև միջոցներից մեկն է՝ առավել շոշափելի արդյունքներ ունենալու համար: Վտանգավոր կլինի , եթե այդ ծախսերը լինեն անիմաստ, անտեղի և անարդյունավետ,  եթե լինեն պարզապես «սպառում», այլ ոչ թե նոր ծրագրերի, գաղափարների իրացման նպատակով: Վտանգավոր կլինի, եթե վարկերը և պարտքերը անարդյունավետ լինեն:  Ուրեմն, պետք է ոչ թե ապրիորի վախենալ և խուսափել վարկերից կամ պարտքից, այլ նախանձախնդիր լինել այդ վարկերի արդյունավետության ապահովման գործում: 
 
 Հիմա հարց ՝ սա ա՞յն բյուջեն է, որով մենք որպես պետություն կարող ենք քայլ առաջ անել կենսամակարդակի, ազգային անվտանգության, քաղաքական զարգացման առումով: Եվ՝ այո, և՝ ոչ:
 
Այո, որովհետև այս թվերը հնարավորություն են տալիս պահել տնտեսությունը, ապահովել պետության անվտանգությունը, պահպանել սոցիալական ծրագրերը:
Ոչ՝ որովհետև, բոլորդ էլ գիտեք, միջոցները երբեք շատ չեն  լինում ոչ պետությունում, ոչ ընտանիքում, որովհետև այս թվերով մենք դեռ չենք կարող իրականացնել տնտեսությունը տեղից պոկելու և դիվերսիֆիկացնելու մեր գլոբալ ծրագրերը: 
 
Բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, բայց բյուջեի մեջ դեռ չկան զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք կարող են ապահովել   հազարավոր աշխատատեղեր, արտահանման աճ ու նոր սպառման շուկաներ: Այսօր  Հայաստանի  Հանրապետությունը   զարգացնում  է առևտրատնտեսական կապերը ոչ միայն ԵՏՄ-ի, այլև ԵՄ-ի, Իրանի, Չինաստանի հետ: Այս ուղղությունները նոր չեն, բայց աշխարհաքաղաքական զարգացումները Հայաստանի առաջ բացում են նոր հնարավորություններ, նոր ինֆրակառույցների  շահագործում՝  նոր ճանապարհներ ու նոր   միջազգային տնտեսական ծրագրեր: Նախագծի մեջ ներկայացված են լրջագույն ծրագրեր էներգետիկայի ոլորտում՝ մի քանի անգամ գերազանցող աշխատանքային ծրագրեր են սկսված: Այսինքն՝ եկող տարվա բյուջեի նախագիծը՝ լինելով առավելագույնս իրատեսական ու հավասարակշռված՝ ունի զարգացման այնպիսի ներուժ, որը, հաշվի առնելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր զարգացումները, մեզ բերելու է պետության ամենակենսական  խնդիրների՝ աղքատության նվազման, աշխատատեղերի ստեղծման ու իբրև հետևանք արտագաղթի կանխման:
 
Այո, այսօր մեր բյուջեն  այնքան լիքը չէ, որ մենք կարողանանք մեր ցանկացած ու մեր ծրագրած  բոլոր գործերը անել: Վստահ եմ, բոլորս էլ կցանկանայինք   խոսել  ՀՀ բյուջեի նախագծի մասին՝ իբրև պրոֆիցիտով բյուջեի ու վստահ եմ, որ շատ հեռու չէ այդ ապագան: 
 
Սովորաբար բյուջեի նախագծի քննարկման ժամանակ գլխավոր դերում կառավարությունն է, որ կազմել ու ներկայացրել է պետության փողի քսակի եկամուտների ու ծախսերի ծրագիրը, բայց ես ուզում եմ բոլորիս հիշեցնել խորհրդարանի բյուջետային իրավունքը՝ ոչ մի նոր հարկ, հին հարկերի ոչ մի փոփոխություն, ոչ մի նոր վարկ կամ պետական ծրագրի ֆինանսավորման ոչ մի փոփոխություն կառավարությունը չի կարող անել առանց խորհրդարանի համաձայնության: Այսինքն՝ բյուջետային մեր իրավունքը պետական կառավարման և պետական վերահսկողության  հզորագույն լծակ է ու միաժամանակ պատասխանատվություն նույն այդ կառավարման ու վերահսկողության առումով: 
 
Ես կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ իշխանական ու ոչիշխանական, թվերի ու տոկոսների միջով տեսնել արդյունքն ու հեռանկարը, երկիրն ու քաղաքացուն, ոչ միայն 2016-ի կտրվածքով, այլև՝ զարգացման հնարավորությունների իմաստով: 
 
Կրկնում եմ՝ պետական բյուջեն պետության ֆինանսական Սահմանադրությունն է տարեկան կտրվածքով, իսկ Սահմանադրությունը վերաբերում է բոլորին ու յուրաքանչյուրիս:  Ուրեմն եկեք «այո» ասենք  այս բյուջեին»:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

15:34 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում 2016 թվականի պետբյուջեի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով
15:14 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱյս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի և մահախոսականի բյուջե. ՀԱԿ-ը՝ 2016 թվականի պետբյուջեի նախագծի մասին
15:13 19/11/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ2016 թվականի պետբյուջեին ՀՅԴ-ն կողմ լինել չի կարող, իսկ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի ավելի ուշ
14:26 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍ2016 թվականի պետբյուջեի նախագիծը նույնիսկ յոլա գնալու նախագիծ չէ. ՕԵԿ-ը դեմ կքվեարկի
13:09 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍ2016թ.-ի պետբյուջեն վաղվա հեռանկարը կործանող բյուջե է. Արամ Մանուկյան
13:08 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍՄենք հակված չենք այն մտքին, թե ձեռնարկվող քայլերը բավարար են՝ բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար. Գալուստ Սահակյան
11:25 19/11/2015  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն կավարտի 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումը
16:42 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍԳալիք տարվա բյուջեն, ադեկվատ և իրատեսական լինելով հանդերձ, խեղճ է. Տիգրան Ուրիխանյան
14:48 17/11/2015  |  ԼՐԱՀՈՍ2016թ.-ի պետական բյուջեի կապակցությամբ լավ և վատ լուրը՝ ըստ Փաշինյանի
13:37 09/11/2015  |  ԼՐԱՀՈՍԻրանի հետ երկաթգիծը կառուցելու գումար չկա

Արխիվ

[]