ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
01/18/2025 21:55
Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի
01/18/2025 21:38
Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
01/18/2025 21:20
Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է
01/18/2025 21:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/18/2025 21:05
«Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
01/18/2025 21:02
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է
01/18/2025 20:55
Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/18/2025 20:30
Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)
01/18/2025 20:19
Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/18/2025 20:10
Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/18/2025 19:54
Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
01/18/2025 19:50
Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025 19:10
Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025 19:00
Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 18:28
Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025 17:59
Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
01/18/2025 17:33
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025 17:03
Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս
01/18/2025 15:58
Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ)
01/18/2025 15:40
Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025 15:37
Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
01/18/2025 15:28
Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան
01/18/2025 15:18
Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները
01/18/2025 15:04
Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին
01/18/2025 14:40
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան
01/18/2025 14:35
Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/18/2025 14:31
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/18/2025 14:28
Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ
01/18/2025 14:00
Հրդեհ կաղամբի պահեստում
01/18/2025 13:56
Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան
01/18/2025 13:50
Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
01/18/2025 13:40
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/18/2025 13:20
ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/18/2025 13:13
Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել
01/18/2025 13:09
Իրանում դատավորներ են սպանվել
01/18/2025 12:49
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում
01/18/2025 12:44
ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
01/18/2025 12:26
Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը
01/18/2025 12:06
Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան
01/18/2025 12:01
Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 11:45
Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան
01/18/2025 11:43
Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո
01/18/2025 11:34
Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025 15:59
Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը
01/18/2025 13:31
Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան
01/17/2025 18:00
Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC
01/18/2025 17:16
Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/17/2025 22:51
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
01/17/2025 16:03
Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման
01/17/2025 22:03
Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը
01/17/2025 17:41
Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
01/17/2025 10:28
Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան
01/18/2025 18:52
Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025 20:04
«Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
01/17/2025 21:09
Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է
01/17/2025 08:15
Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ»
01/17/2025 17:01
Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր
01/18/2025 13:35
Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը
01/17/2025 13:21
Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․
01/18/2025 11:52
Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/18/2025 08:07
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»
01/18/2025 18:19
Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/17/2025 14:29
Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները
Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման բանալին Մոսկվայում ու Վաշինգտոնում չէ 11/18/2015 16:19 | ԼՐԱՀՈՍ
2rd.am-ի տեղեկացմամբ՝ օրեր առաջ նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը:
Այսօր DW–ն հրապարակել է այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով /կարող եք ստորև կարդալ մեր կայքում՝ նաև հայերեն թարգմանությամբ/: Բացի այդ, գալիք ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին, մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք այդ հարցազրույցի ամբողջական տեսագրված տարբերակը, ինչպես նաև դրա ամբողջական հայերեն թարգմանությունը:
Հայաստանի նախկին նախագահը պատմել է DW-ին, թե ումից է կախված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, խոսել սահմանադրական հանրաքվեին իր վերաբերմունքի և ԵՏՄ ինտեգրման խնդիրների մասին:
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին այդ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել DW-ին: Նա ոչ միայն պարզաբանել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, այլև՝ պատմել այն մասին, թե ումից է կախված հակամարտության հանգուցալուծումը Լեռնային Ղարաբաղում, ամփոփել է Հայաստանի ինտեգրացիոն ընտրության առաջին արդյունքներն ու կանխատեսել է ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
-Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու և վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը դուք անվանել եք «սարսափելի սխալ»: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:
-Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում:
Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում:
-Այս աշունը մռայլվեց Ադրբեջանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրադրության սրումով: Եթե նախկինում խոսք էր գնում «դիպուկահարների պատերազմի» մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԱԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է:
- Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձևաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը:
Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում:
-Ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցերում:
-Կարելի է ենթադրել, որ համագործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են համագործակցել մի շարք այլ ուղղություններով, և ես լիահույս եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է:
-Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Ո՞րտեղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ:
-Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում:
-Խաղաղ կարգավորման գործում ի՞նչ դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Անցյալ տարի նրանք երեք անգամ հանդիպեցին: Այս տարի՝ դեռևս այդպիսի հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց է գնում...
-Կարո՞ղ եք բերել կոնֆլիկտի կարգավորման թեկուզ մեկ օրինակ, որտեղ առաջին դեմքերը չեն հանդիպում: Կարծում եմ՝ ոչ մի հաջողված օրինակ չկա: Դրանք երբեմն գաղտնի բանակցություններ են ինչ-որ երկրի հովանավորությամբ, երբեմն էլ՝ տարբեր ֆորմատների բաց բանակցություններ միջնորդների հետ միասին, բայց դա անխուսափելի գործընթաց է: Եթե դա այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ:
Միևնույն ժամանակ, կարծում եմ՝ երբ կողմերից մեկը մտածում է՝ եթե սա /նախագահների հանդիպումները, - խմբ./ խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն: Մի իրավիճակ է, որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է:
-Երկու տարի առաջ Երևանը ընտրություն կատարեց հօգուտ Եվրասիական Տնտեսական Միության՝ սառեցնելով ԵՄ հետ ասոցացման գործընթացը: Հայստանի ԵԱՏՄ մտնելու պահից անցել է շուրջ տաս ամիս: Արդարացա՞ն արդյոք Ձեր կարծիքով Հայաստանի սպասումները:
- Կարծում եմ՝ ոչ: Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայակական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ:
Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ և այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց, միևնույն ժամանակ, սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր: Այսինքն ուր էլ որ անդամակցես քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է եֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ:
- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացումը: Ինչ չափով է ազդել դրանց վրա Երևանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի:
Ռոբերտ Քոչարյան - Միանգամից մի վերապահություն անեմ. ես չեմ եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս այդ աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/:
Իհարկե չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում: Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միևնույնն է ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
[]