ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամ Մանուկյանը կոչ է անում իշխանություններին զերծ մնալ խախտումներից և չօգտագործել վարչական ռեսուրսը 11/17/2015 20:03 | Սահմանադրական բարեփոխումներ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կոչ է անում իշխանություններին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ զերծ մնալ խախտումներից:
Այս մասին ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց ԱԺ նիստում՝ ընդգծելով, որ իրենք խախտումներն արձանագրելու են թե՛ հասարակության և թե՛ միջազգային կառույցների համար:
Խոսելով իրենց շտաբի կողմից արդեն իսկ արձանագրված խախտումների մասին՝ նա, մասնավորապես, ասաց. «Մի մասն արդեն փաստ է. Գագիկ Հարությունյանի հանձնաժողովի անդամ լինելը և քարոզելը, կառավարության անդամների մասնակցությունը շտաբերի աշխատանքներին, նախարարների, մարզպետների ներգրավվածությունը այս աշխատանքներին: Սա քրեական հետապնդման թեմա է: Ոչ մեկն իրավունք չունի վարչական ռեսուրսն օգտագործել քարոզի համար: Ավելի արտառոց է ներքին գործերի նախարարությունում ստեղծված շտաբը, որի սուրբ պարտականությունն է հասարակական կարգը պահպանելը, այլ ոչ թե օպերատիվ շտաբ ձևավորի, ընդ որում, առավել քան տարօրինակ՝ ոստիկանական զորքերի պետն այս հանձնաժողովի անդամ է»:
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ միջազգային բոլոր կառույցները վարչական ռեսուրսի կիրառումը համարում են քրեական հանցագործություն՝ հավելելով, որ վերջին օրերին դրանց ավելացել են այլ խախտումներ ևս: «Մի քանի նախարարություններ, պետական հիմնարկներ, դպրոցներ, հավաքում են իրենց աշխատողներին, ցուցակներ են կազմում, ստորագրել են տալիս, անձնագրեր են վերցնում և ճշտում են՝ նրանք «այո» են թե «ոչ», իսկ ավելի լկտի վերաբերմունքը՝ երբեմն նաև հայտարարում են, որ «ոչ»-ի դեպքում նրանք կարող են ազատվել աշխատանքից»,-ասաց Ա.Մանուկյանը՝ կոչ անելով իշխանություններին՝ ճշտել նշված փաստերը:
Ըստ պատգամավորի՝ եթե իշխանությունն ուզում է արդար հանրաքվե անցկացնի, ապա պետք է պատժի այն մարդկանց, ովքեր կիրառում են վարչական ռեսուրսը, և նրանց քրեական պատասխանատվության ենթարկի: «Գյուղերում հավաքում են անձնագրեր և դրանց պատճենները, խոստանում զիջել հողահարկը և այլն: Հիվանդանոցներում կազմում են իբր ցուցակներ և ներկայացնում տեղամասային հանձնաժողովների մեր նախագահներին, որ խնամողներն այդ օրերին այնտեղ պետք է քվեարկեն, նրանց համար առանձին ցուցակ է լինելու՝ այն դեպքում, երբ նրանք կողքի տեղամասում են ապրում և հստակ չէ, թե այնտեղի ցուցակներից նրանք դո՞ւրս են գալու, թե՞ չէ»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը:
Ընդդիմադիրի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով, որ իշխանությունները շահագրգռված են «բացարձակապես նորմալ, ժողովրդավարական հանրաքվե անցկացնելուն», և իր գործընկերներին հորդորեց խոսել «հասցեական»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից