ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծայրահեղ վատ վիճակում գտնվող ամբաստանյալին կաթիլային են միացնում հենց խցում, նույնիսկ չեն տեղափոխում հիվանդասենյակ. պաշտպանն ահազանգում է 11/13/2015 21:45 | Քրեական խրոնիկոն
Արդեն երրորդ օրն է, ինչ առողջական ծայրահեղ վատ վիճակում գտնվող կալանավոր Վաղինակ Հովհաննիսյանին որևէ հետազոտության չեն ենթարկում՝ հասկանալու համար, թե վիճակը որքանով է լուրջ: Նրան ընդամենը հանգստացնող և քնաբեր են ներարկում, կաթիլային են միացնում՝ այն էլ խցում, նույնիսկ հիվանդասենյակ չեն տեղափոխում: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ահազանգ հնչեցրեց 31-ամյա Վաղինակի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Ըստ պաշտպանի, իր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ անհիմն մեղադրվող Վաղինակը քանի ամիս է, ինչ գտնվում է կալանքի տակ, ընթանում են դատական նիստերը, հարցաքննվել է կինը, ով գործով տուժողն է, նրա ընտանիքի անդամները՝ մայրը, քույրը, եղբայրը: Հերթական դատական նիստի ժամանակ՝ նոյեմբերի 11-ին, երբ արդեն ավարտվում էր վկայի հարցաքննությունը, Վաղինակն իրեն վատ է զգացել, ջուր խնդրել, սակայն ջուր խմելուց հետո էլ հինգ րոպե անց նա նորից ասել է, որ վատ է զգում, խնդրել է ընդհատել դատական նիստը: Ամբաստանյալը գունատվել է ու ավելի վատ զգացել, և դատարանը հետաձգել է նիստը, Վաղինակը ոտքի է կանգնել, ուշաթափվել ու վայր ընկել, ոստիկանության աշխատակիցները նրան մի կերպ բարձրացրել են, նստեցրել, շտապօգնությունը՝ բուժօգնություն ցուցաբերել: Պաշտպանի ունեցած տեղեկություններով, արյան ճնշումը բարձրացել է մինչև 220-ի նիշը:
Ամբաստանյալին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խուցը, նրա վիճակը կտրուկ սկսել է վատանալ, և հաջորդ օրը Վաղինակի դեմքի ծնոտային հատվածը թեքվել է: «Մենք բժիշկ չենք, բայց ակնհայտ էր, որ դեպի վատ հիվանդություն տանող վատ նախանշաններ են, վիճակն էլ չէր կայունանում, արյան ճնշումը շարունակում էր մնալ բարձր: Նաև մտավախություն կար, որ կարող է կաթված լինել»,- ասաց փաստաբանը:
Ի.Պետրոսյանը՝ տեղեկանալով այս մասին, անմիջապես կապվել է Քրեակատարողական վարչության բուժծառայության պետ Հարությունյանի հետ, նա նույնիսկ տեղյակ էլ չի եղել այդ մասին, ապա իմացել, որ իրոք կաթիլային են միացրել հենց խցում: «Նրան նույնիսկ չեն էլ տեղափոխել հիվանդասենյակ, միացնում էին կաթիլային, հետո անջատում, այսօր էլ իմանալով, որ վիճակը շարունակում է մնալ այդպիսին, տեղեկացա նաև, որ առաջարկվել է իր միջոցների հաշվին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, հետազոտվել, իսկ պաշտպանյալս չէր կարող «այո» կամ «ոչ» ասել, որովհետև գտնվում է մեկուսարանային պայմաններում և բնականաբար որևէ միջոց չունի, կալանքի տակ գտնվող անձնավորություն է: 31 տարեկան տղան հայտնվում է ծայրահեղ վատ վիճակում և չի ստանում պատշաճ բուժօգնություն: Այսօր էլ տեղեկացա, որ կրկին խցում բերել ու կաթիլային են միացրել»,- ընդգծեց Ի.Պետրոսյանը: Պաշտպանն անձամբ այցելել է քրեակատարողական հիմնարկ և տեսել, որ իրոք Վաղինակի ծնոտը թեքված է ամբողջությամբ, կախված, վիճակը վատ է: Բուժծառայության ղեկավարի անտարբեր վերաբերմունքը մի քիչ հիասթափեցրել է պաշտպանին՝ թեև նա ասում էր, որ Դատապարտյալների հիվանդանոցից հրավիրվել է նյարդաբույժ, բայց նաև հայտնել է, որ ինքը գտնում է, որ վիճակն այդպես չէ, նույնիսկ ակնարկել, որ գուցե այդ ինքնազգացողությունը կապված է հոգեբուժական խնդիրների հետ:
Պաշտպանը նշեց, որ Վաղինակ Հովհաննիսյանին առաջադրվել է շատ անհիմն մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, սպանության փորձ՝ իր կնոջ նկատմամբ: Գործն արդեն գտնվում է դատարանում, նախաքննության ժամանակ տեղի են ունեցել էական խախտումներ: «Այս քրեական գործն այս կերպ երբևիցե պետք է մուտք չունենար դատարան և իմ կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները ինչպես քննիչն, այնպես էլ դատախազն անհիմն մերժել են: Մինչդեռ քրեական գործում առկա է փորձագետի եզրակացություն, որ անձը գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, այսինքն՝ ուղղակի երկու անգամ երկուս է, որ պետք է արարքին տրվեր ճիշտ քրեաիրավական գնահատական, որի հետ մենք կարող է համաձայն լինեինք կամ չլինեինք: Բայց այն, ինչ որ կար գործով՝ փաստական հանգամանքները, դրան պետք է ճիշտ գնահատական տրվեր»,- ասաց պաշտպանը:
Ինեսսա Պետրոսյանը պատրաստվում է բարձրաձայնել խնդրի մասին, բողոք ներկայացնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, երևի նաև՝ ՀՀ գլխավոր դատախազին:
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/23/2024 17:45 Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ. Շարմազանով
- 12/23/2024 16:42 Կարճ հիշողություն ունենալիս, չես նյարդայնանում, Պիպոյանն անդրադարձել է աշխատանքային ժամերի կրճատմանը
- 12/23/2024 15:57 Ադրբեջանի պահանջներից վատթարագույնը վերաբերում է ադրբեջանցիների վերադարձին. Գեւորգ Դանիելյան
- 12/23/2024 13:48 ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը "վերադարձնեք" Ադրբեջանին և չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը. Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/23/2024 13:37 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
- 12/23/2024 13:31 Արտառոց դեպք՝ Երևանում. դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա, ցուցանակը չկա, փոխարենը՝ մի մասի վրա շինարարություն է տեղի ունեցել
- 12/23/2024 13:21 Հրդեհ Լիճք գյուղում
- 12/23/2024 13:06 Արարատի մարզում «Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում