Թեմաներ
Ուրբաթ 09 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   21:31 ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի. Էդգար Ղազարյան 09/20/2024   21:15 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/20/2024   21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր 09/20/2024   20:47 Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Փաշինյան 09/20/2024   20:31 Լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային․ Bank of Georgia-ի խորհրդի նախագահ 09/20/2024   20:28 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել 09/20/2024   20:25 ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտությունը սպառնում է հատել կարմիր գծերը. 3-րդ համաշխարհայինի վտանգը ռեալ է․ Գրիգոր Բալասանյան 09/20/2024   20:16 Երիտասարդական ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր 09/20/2024   20:08 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 20 օրով փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   20:01 Փաշինյանը քնեց արթնացավ ու նոր հիշե՞ց, որ ՀԱՊԿ-ը վտանգավոր է. Նահապետյան 09/20/2024   19:57 Լիբանանից մեկ ժամում Իսրայելի ուղղությամբ 130 ռեակտիվ արկ է արձակվել 09/20/2024   19:39 Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով. Շատերն արդեն խուսափել են նորից անասուն ձեռք բերելուց 09/20/2024   19:28 Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է հացահատիկի մատակարարումը Չինաստան 09/20/2024   19:10 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   19:04 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   19:01 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ 09/20/2024   18:55 ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ 09/20/2024   18:52 Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 09/20/2024   18:52 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ 09/20/2024   18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել 09/20/2024   18:32 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան 09/20/2024   18:25 Շուրջ հարյուր մասնակից՝ Արցախից և Հայաստանից․ խաղային լիգան թեժ է լինելու 09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը 09/20/2024   17:03 Նման վոյաժները չեն նպաստում Հարավային Կովկասի կայունությանը. Զախարովայի արձագանքը արեւմտամետ գործիչների Բաքու կատարած այցերին 09/20/2024   16:37 Ուկրաինայում մի շարք պաշտոնյաների ու զինվորականների արգելվել է օգտվել Telegram-ից 09/20/2024   16:35 Փաշինյանի օրոք հարամ են եղել բոլոր սգո և տոնական օրերը․ Աշոտյան 09/20/2024   16:14 ԵՄ-ն փորձում է «պատժել» Վրաստանին. քննարկվում է երկրի հետ առանց վիզայի ռեժիմը կասեցնելու հարցը 09/20/2024   16:01 «Ռադիոլուր»-ի պատասխանը. Բաքվի փոխարեն՝ Ստեփանակերտ 09/20/2024   15:52 Դատավճիռն այս պահին հետևանք չունի, օրինական ուժ ստանալուց հետո կարող է քննարկվել Հրայր Թովմասյանի՝ պաշտոնավարման շարունակությունը․ փաստաբան 09/20/2024   15:50 Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ 09/20/2024   15:49 Երկրին աստերոիդ է մոտենում 09/20/2024   15:44 ԿԸՀ-ն հերթական նիստում ավագանու անդամ է գրանցել 09/20/2024   15:36 Արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն, ու բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին․ Սերժ Թանկյան
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/20/2024   08:14 Թիկնապահներից էլ է վախենում․ «Հրապարակ» 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից

Համայնքների խոշորացման վերաբերյալ կառավարության առաջարկը ԱԺ-ում միանշանակ չի ընդունվում 11/12/2015   15:55  |  ԼՐԱՀՈՍ

 
«Չմոռանանք, որ ծաղկից կարելի է ստանալ և՛ թույն, և՛ մեղր»,-այսօր Ազգային ժողովում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ, ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
 
Ինչպես նշեց ՕԵԿ ներկայացուցիչը, կառավարության կողմից, իրոք, մեծ աշխատանք է կատարված, և ՕԵԿ-ը շահագրգռված է, որպեսզի համայնքների խոշորացման գործընթացը ծառայի իր նպատակին: «Ես կարևորում եմ, որ գոնե պետք է սկսվի պիլոտային ծրագրով»,-ասաց Հ.Մարգարյանը: 
 
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» 1995 թվականին ընդունված օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծով, մասնավորապես, կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքների միավորման արդյունքում առավել արդյունավետ դարձնել դրանց կառավարումն ու ծախսերը:
 
Կառավարությունը, այս տարվա մայիսի 17-ին Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում անցկացված տեղական հանրաքվեների արդյունքների հիման վրա, ըստ որոնց՝ գյուղերի բնակիչները կողմ են քվեարկել խոշորացման գործընթացին, որոշել է այն շարունակել և համապատասխան օրենսդրական կարգավորումներ կատարել: 
 
ՀՅԴ խմբակցությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին նման շտապողականությունն անհասկանալի է: «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական այսքան կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս ինչ-որ նախագիծ է ներկայացվում: Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները նոր լուծումներ են առաջարկում բոլոր այն հարցերի հետ կապված, որ այստեղ բարձրացվում են: Մենք ունենալու են շատ անհասկանալի վիճակ. տարբեր կատեգորիաներում հայտնված համայնքներ»,-ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
 
Ըստ նրա՝ ներկայացվում է, որ հաշվի են առնվել տեղական հանրաքվեի արդյունքները: «Հանրաքվեի արդյունքներն ընդհանրապես հաշվի առնված չեն, և ավելին` Սահմանադրության 110-րդ հոդվածի կոպիտ խախտմամբ է եղել»,-ընդգծեց նա՝ պարզաբանելով, որ, ըստ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածի, պետք է այս օրենքի նախագծին կցված լինեն նաև հանրաքվեների արդյունքները, սակայն, դա արված չէ: 
 
Ա.Ռուստամյանի կարծիքով,  անիմաստ է դառնում «այս կցկտուր, թքած-կպցրած լուծումը, այն էլ, որ վերաբերում է միայն երեք մարզի». «Նոր Սահմանադրության 189-րդ հոդվածն ասում է, որ օրենքով կարող են ստեղծվել միջհամայնքային միավորներ, որոնք ունենալու են ՏԻՄ լիազորություններ: Առջևում ունենք շատ լուրջ, արմատական փոփոխություններ իրականացնելու, հայեցակարգված լուծում տալու հնարավորություն, բայց ոնց որ ոչ մի բան տեղի չի ունենում: Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք բերել ենք, երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմաստը՞»: ՀՅԴ-ն դեմ է այս մոտեցմանը, քանզի ավելի ամբողջական է պատկերացնում հարցի լուծումը և առաջարկում է հետ տանել և շտկումներ կատարել:
 
«Իհարկե, շատ վատ է, որ մեր Սահմանադրությունը թույլ է տալիս հանրաքվե անցկացնել, բայց հանրաքվեի արդյունքները «բանի տեղ չդնել»,-իր ելույթում ասաց  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 
 
Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի՝ պետք է ուժեղացնել տեղական ինքնակառավարումը, համայնքները, այլ ոչ թե համայնքները միացնել իրար, որտեղ տեղական ինքնակառավարման մասին խոսք լինել չի կարող: «Այստեղ խոսում ենք սկզբունքների մասին, ոչ թե մեխանիկական միացման մասին՝ իշխող դարձնելով կառավարման համակարգը»,-ասաց Ա.Մանուկյանը:
 
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ, ներկայացնելով խմբակցության տեսակետը, ԱԺ ղեկավարությունից պահանջեց «անմիջապես դիմել կառավարությանը՝ քննարկման օրակարգից հանել այս նախագիծը»: «Թող կառավարությունը ներկայացնի տեղական հանրաքվեների իրական արդյունքները, այլ ոչ թե թաքցնի դրանք ԱԺ-ից, այն էլ՝ Սահմանադրության ոտնահարմամբ»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ «եթե կառավարությունը դա չանի, և նախագիծը դրվի քվեարկության, այն ի սկզբանե կլինի հակասահմանադրական ակտ, և դրան «կողմ» քվեարկած բոլոր պատգամավորները կխախտեն Սահմանադրությունը»:
 
«Բարգավաճ Հայաստան»-ը համայնքների խոշարացման հարցում որոշակի ռիսկեր է տեսնում, նաև մտավախություն ունի՝ կապված կառավարության կողմից առաջարկվող բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու հետ: Ինչպես հայտնեց խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, առկա ռիսկերը հաշվի առնելով, ԲՀԿ-ն առայժմ ձեռնպահ կմնա:
 
«Եթե այս ընթացքում մեզ կհամոզեք, կապացուցեք, որ այս ռիսկերը հանվելու են և հետևողականություն է լինելու, որը դրական արդյունք է տալու, մենք նոր կկողմնորոշվենք: Այս պահին մենք ձեռնպահ ենք»,-հայտարարեց Մ.Մելքումյանը:
 
ԱԺ-ն այսօր ավարտեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Այն քվեարկության կդրվի վաղվա առավոտյան նիստում:
 
 

Հարակից հրապարակումներ`

14:22 22/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱյս խաղում հաղթեցինք իշխանություններին 2:1 հաշվով. Լևոն Զուրաբյանը` տեղական հանրաքվեի մասին
19:02 18/05/2015  |  Ընտրական իրավունքՏեղական հանրաքվեների քվեարկության արդյունքները չեն բողոքարկվել
10:41 18/05/2015  |  ԼՐԱՀՈՍ22 համայնքներից 6-ը դեմ են արտահայտվել համայնքների խոշորացմանը
16:20 15/05/2015  |  ԼՐԱՀՈՍ ԲՀԿ-ն համայնքների խոշորացման վերաբերյալ իր քաղաքական որոշումը կկայացնի միայն լրացուցիչ քննարկումից հետո
17:07 04/05/2015  |  ԼՐԱՀՈՍԱզգաբնակչության մոտ համայնքների խոշորացման վերաբերյալ խորը պատկերացումները բացակայում են. պե՞տք է արդյոք հանրաքվե
08:15 04/04/2015  |  ՄամուլՀամայնքների խոշորացմանը կհաջորդի մարզերի խոշորացումը. «Հրապարակ»
08:45 22/01/2015  |  ՄամուլՀամայնքները կխոշորացվե՞ն. «Հայկական ժամանակ»
17:12 05/03/2014  |  ԼՐԱՀՈՍՏարածքային կառավարման նախարարությունում կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները

Արխիվ

[]