ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ԴՆԹ-ն, որի վրա մեծ հույս ուներ նախաքննական մարմինը, համընկնում չի տվել». Ինեսսա Պետրոսյան 11/12/2015 21:39 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Նուբարաշենի խճուղում տասներկու տարվա վաղեմության սպանությունների գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը պնդեց, որ իրենք պարտադիր պետք է հարցաքննեն ամբաստանյալների դեմ ցուցմունքներ տված առնվազն չորս վկաներին: Դրանց թվում են առանցքային վկա, «Ֆար» մականունով Արթուր Սարգսյանը, ով ըստ մեղադրական եզրակացության, պատվիրել է սպանությունը: Վկաների մի մասն էլ մասնակցել է ամբաստանյալներին լուսանկարով ճանաչմանը: Դատարան չներկայացող, 12 տարվա վաղեմության սպանությունների ևս մեկ վկա, նրա հարազատի հայտարարության համաձայն, «25 տարի այստեղ չէ»:
Ամբաստանյալ Անդրանիկ Երեմյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալը ներգրավվել է գործում անուղղակի ապացույցների հիման վրա. «ԴՆԹ-ն, որի վրա մեծ հույս ուներ նախաքննական մարմինը, համընկնում չի տվել: Իսկ մենք հնարավորություն չունենք հարցաքննել այդ մարդկանց»,- ասաց փաստաբանը:
Դատարանը որոշեց ևս մեկ անգամ հիշյալ չորս անձանց բերման ենթարկել:
Դատարանում հրապարակվեցին դատարան չներկայացած որոշ վկաների նախաքննական ցուցմունքները, այդ թվում՝ ցուցմունք տալու պահին անչափահաս, ներկայումս՝ հանգուցյալ վկայի նախաքննական ցուցմունքները: Վկան հայտնել էր, որ իրենց բակում տեսել է հինգ տղամարդկանց: Լրացուցիչ ցուցմունքում վկան կասկած է հայտնել, թե նրանք հինգ հոգի են եղել, փախչելու ժամանակ տեսել է միայն երեքին: Վկան նշել է, որ «Մերսեդես»-ի վարորդն ու նրա կողքինը դիմակներով են եղել, ինքը մտածել է, որ միլիցիայից են ու միջոցառում են իրականացնում: Նրանք դիմակները հանել են, սակայն ինքը նրանց դեմքերը չի տեսել, չի կարող նկարագրել: Անչափահասը հայտնել է, որ խոտերի միջից գտել է ատրճանակի պատյան:
Ի.Պետրոսյանը նշեց, որ անչափահաս վկայի ցուցմունքները չեն կարող որպես ապացույց օգտագործվել՝ վկան, անչափահաս լինելով, չի նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության մասին, ըստ պաշտպանի, ցուցմունքը երեխայի վառ երևակայության արդյունք է: Փաստաբանը նշեց նաև, որ հարցաքննությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի էական խախտմամբ. երեխայի ցուցմունքն արձանագրել է նրա մայրը, մինչդեռ օրենքով այն կարող էր արձանագրվել միայն երեխայի կամ քննիչի կողմից: Ուստի պաշտպանը միջնորդեց դատարանին անթույլատրելի ճանաչել վկայի ցուցմունքները:
Միջնորդության դեմ մեղադրողն առարկեց՝ նշելով, որ օրենսդիրը անչափահասի հարցաքննության այլ ռեժիմ է սահմանել: Դատարանն այս միջնորդությանը կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս:
Ի. Պետրոսյանը միջնորդեց նաև հաստատել ևս երկու այլ վկաների ցուցմունքների անթույլատրելիությունը, նրանք չեն հիշել, որ լուսանկարով ճանաչմանը այլ անձինք, այսինքն՝ ընթերականեր, գտնված լինեն:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել