ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը 11/10/2015 22:23 | Քրեական խրոնիկոն
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Արմինե Կարապետյանի գործով այսօրվա նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում: Տուժողը խարդախություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին խոստացավ ընդհուպ մինչև նախագահական դիմել, իսկ ամբաստանյալը հակադարձեց՝ «քո խարդախին իմ հետ մի համեմատիր»՝ ի նկատի ունենալով տուժողի որդուն, ով խարդախության համար է դատապարտվել:
Տուժող Ալինա Հովհաննիսյանն իր ցուցմունքում հայտնեց, որ ամբաստանյալ դատավորի օգնականը նույն դատարանի մեկ այլ դատավորի վարույթում քննվող իր որդու գործով վերջինիս նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակ նշանակելու համար իրենից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ զգուշացնելով այդ խոսակցության մասին որևէ մեկին չասել:
Տուժողը նշեց, որ թեև ինքը դիմել է իր հարևաններին, ազգականներին այդ գումարը հավաքելու համար, սակայն իրեն այդպես էլ չի հաջողվել այն հավաքել: Երբ դատավորի օգնականը հետաքրքրվել է գումարով, ինքը գումարը տալու կոնկրետ օր չի նշել, սակայն ասել է, որ մի քանի օրվա մեջ մի բան կանի:
Ըստ տուժողի, դատավորի օգնականն իրեն փաստաբանի թեկնածություն է առաջարկել, տվել փաստաբան Գրիգոր Քալաշյանի հեռախոսահամարն ու ասել, որ պայմանավորվելու համար զանգահարի նրան, ասելով 50-60 հազար ՀՀ դրամով փաստաբանն այդ գործը կանի, այսինքն՝ կպաշտպանի իր որդու շահերը:
Ըստ տուժողի, ինքը գաղափար չի ունեցել, որ իր որդուն պարտադիր փաստաբան է հարկավոր, սակայն որդու գործով առաջին դատական նիստը հետաձգվել է հենց գործին պաշտպան ներգրավվելու նպատակով, քանի որ արագացված ընթացակարգով քննության պարագայում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է:
Տուժողը հայտնեց, որ երբ ինքը փաստաբանի հետ կապ է հաստատել, վերջինս ասել է, որ դատավորի օգնականը իր հեռախոսահամարը տալով «գիտի ինչ է անում»: Տուժողի տպավորությամբ, փաստաբանն ևս տեղյակ է եղել այդ գործարքի մասին և շահագրգռվածություն է դրսևորել իրեն ասելով՝ «մի բան արա, այդ գումարը ճարի տուր, դու ու որդիդ մեղք եք»: Ըստ տուժողի, «կամ գումարը պետք է տայի, կամ տղաս պետք է դատվեր»:
Տուժողը նշեց, որ դատարանն իր որդուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ թեև մեղադրողը միջնորդել էր իր որդուն դատապարտել 500 000 ՀՀ դրամի տուգանք: Դատախազի կողմից տուգանքի միջնորդությունից հետո տուժողը զանգահարել է ամբաստանյալին, որպեսզի նրան ասի, որ գումարը չի կարողանում գտնել և որ խնդրի մարդկային մոտեցում ցույց տա, սակայն դատավորի օգնականն անպատասխան է թողել իր հեռախոսազանգերը: Փոխարենը ջանասիրություն էր դրսևորում փաստաբանը՝ տուժողին ասելով, որ «արագացնի, գումար ճարի ու տանի տա»:
Դատավճիռի հրապարակումից հետո, երբ տուժողի որդուն դատական նիստերի դահլիճից կալանքի տակ են վերցրել, տուժող կինը դատարանում բղավել է, հայհոյանքներ հնչեցրել, ասել «կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք» : Տուժողին հետաքրքրում էր այդ ինչպես պատահեց, որ մեղադրողը տուգանքի միջնորդություն արեց, իսկ դատարանը ազատազրկեց իր որդուն, ուստի իր այդ հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով նա գնացել է դատախազ Ափինյանի մոտ:
Դատարանում և դատախազությունում բարձրացրած աղմուկից հետո տուժողը իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել: «Չեմ իմացել, թե դա ինչ ա»,-ասաց նա: Իսկ երբ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել որդու նկատմամբ տուգանք կիրառելու մասին և իր որդուն ազատ են արձակել կալանքից, տուժողը խոսել է:
Տուժողը նշեց, որ սկբզնական շրջանում քննիչի մոտ ամբաստանյալի դեմ ցուցմունք չի տվել՝ նրան խղճալով, բացի այդ «փաստաբան Լիանան իրեն ասել է՝ էդ աղջկան փուռը մի տուր, վերաքննիչը տղայիդ բաց ա թողնելու»:
Սակայն ավելի ուշ քննիչն իրեն ասել է, որ պետք է ամեն ինչ պատմի այնպես, ինչպես որ իրականում կա, այլապես ինքը քրեական պատասխանատվության կենթարկվի սուտ ցուցմունք տալու համար:
Պաշտպանական կողմի հարցին, թե ինչո՞ւ է դատախազը բարի կամք դրսևորել, տուժողն ասաց, որ չգիտի, բայց կարծիք հայտնեց. «Վատ բան չի արել»: Ավելին, նա գոհունակություն հայտնեց դատախազից և ընդհանրապես դատախազությունից՝ ասելով. «Մեծատառով մարդ են»: Տուժողը հայտնեց, որ ինքը 3 անգամ դատախազի մոտ է գնացել. 2 անգամ մինչև դատավճռի հրապարակումը, մեկ անգամ դատավճռի հրապարակումից հետո:
Ամբաստանյալ դատավորի օգնականի հարցին, թե տուժողը տեղյա՞կ է եղել դատախազ Ափինյանի և որդու գործը քննած դատավոր Վլադիմիր Գրիգորյանի միջև առկա լարված փոխհարաբերությունների մասին, տուժողը բացասական պատասխան տվեց:
Տուժողը բացասական պատասխան տվեց նաև ամբաստանյալի մեկ այլ հարցին, թե տուժողը որդու դատավճռից հետո չի՞ սպառնացել դատախազին, ասելով, որ գնա մտնի դատավորի մոտ, ասի թող վճիռը փոխի, եթե չէ վիզը կկտրի, իսկ դատախազն էլ քրտնած մտել է դատավորի մոտ՝ ասելով, որ ԱԱԾ-ն ձայնագրություններ ունի այդ գործով, պետք է փոխել…
Ամբաստանյալի այն հարցին, թե ինչո՞ւ է դատախազը պաշտոնական դիրքը չարաշահելով այդքան ջանասիրություն դրսևորել, տուժողը հակադարձեց՝ իսկ ինչո՞ւ է դատավորը իր օգնականի նկատմամբ այդքան ջանասիրություն դրսևորում:
Տուժողը հայտարարեց նաև, որ ամբաստանվող դատավորի օգնականը քննիչին ասել է, որ իբրև տուժողը դատախազի սիրուհին է, տուժողն էլ դրանից վրդովված զանգահարել է ու դատախազին ասել, որ իր անվան հետ չխաղան, բարոյականությանը չկպչեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից