Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Կաշառակերներ, փող ուզեցիք՝ չտվեցի, դատեցիք». գոռում էր տուժողը 11/10/2015   22:23  |  Քրեական խրոնիկոն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական Արմինե Կարապետյանի գործով այսօրվա նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում: Տուժողը  խարդախություն կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին խոստացավ ընդհուպ մինչև  նախագահական դիմել, իսկ ամբաստանյալը հակադարձեց՝ «քո խարդախին իմ հետ մի համեմատիր»՝  ի նկատի ունենալով տուժողի որդուն, ով խարդախության համար է դատապարտվել:

Տուժող Ալինա Հովհաննիսյանն իր ցուցմունքում հայտնեց, որ ամբաստանյալ դատավորի օգնականը նույն դատարանի մեկ այլ դատավորի վարույթում քննվող իր որդու գործով վերջինիս նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակ նշանակելու համար իրենից  պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝  զգուշացնելով այդ խոսակցության մասին որևէ մեկին չասել:

Տուժողը նշեց, որ թեև ինքը դիմել  է իր հարևաններին, ազգականներին  այդ գումարը հավաքելու համար, սակայն իրեն այդպես էլ չի հաջողվել այն հավաքել: Երբ դատավորի օգնականը հետաքրքրվել է գումարով, ինքը գումարը տալու կոնկրետ օր չի նշել, սակայն ասել է, որ մի քանի օրվա մեջ մի բան կանի:

Ըստ տուժողի,  դատավորի օգնականն իրեն փաստաբանի թեկնածություն է առաջարկել, տվել փաստաբան Գրիգոր Քալաշյանի հեռախոսահամարն ու ասել, որ պայմանավորվելու համար զանգահարի նրան, ասելով  50-60 հազար   ՀՀ դրամով փաստաբանն այդ գործը կանի,  այսինքն՝ կպաշտպանի իր  որդու շահերը:

Ըստ տուժողի,  ինքը գաղափար չի ունեցել, որ իր որդուն պարտադիր փաստաբան է հարկավոր, սակայն  որդու գործով առաջին դատական նիստը հետաձգվել է հենց գործին պաշտպան ներգրավվելու նպատակով, քանի որ արագացված ընթացակարգով  քննության պարագայում  փաստաբանի մասնակցությունը  պարտադիր է:

Տուժողը հայտնեց, որ  երբ ինքը փաստաբանի հետ կապ է հաստատել,  վերջինս ասել է, որ դատավորի օգնականը իր հեռախոսահամարը տալով  «գիտի ինչ է անում»:   Տուժողի տպավորությամբ,  փաստաբանն ևս տեղյակ է եղել այդ գործարքի մասին և  շահագրգռվածություն է դրսևորել իրեն ասելով՝  «մի բան արա,  այդ գումարը ճարի տուր, դու ու որդիդ մեղք եք»: Ըստ տուժողի,  «կամ գումարը պետք է տայի, կամ տղաս պետք է դատվեր»:

Տուժողը նշեց, որ դատարանն իր որդուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝  թեև մեղադրողը միջնորդել էր իր որդուն դատապարտել 500 000 ՀՀ դրամի տուգանք:  Դատախազի կողմից տուգանքի  միջնորդությունից հետո տուժողը զանգահարել է ամբաստանյալին, որպեսզի նրան ասի, որ գումարը չի կարողանում գտնել և որ խնդրի մարդկային մոտեցում ցույց տա,  սակայն դատավորի օգնականն անպատասխան է թողել իր հեռախոսազանգերը: Փոխարենը ջանասիրություն էր  դրսևորում փաստաբանը՝ տուժողին ասելով, որ «արագացնի,   գումար ճարի ու տանի տա»:

Դատավճիռի հրապարակումից հետո, երբ տուժողի որդուն դատական նիստերի դահլիճից կալանքի տակ են վերցրել, տուժող կինը դատարանում բղավել է, հայհոյանքներ հնչեցրել, ասել «կաշառակերներ, փող ուզեցիք՝  չտվեցի, դատեցիք» :  Տուժողին հետաքրքրում էր այդ ինչպես պատահեց, որ մեղադրողը տուգանքի միջնորդություն արեց, իսկ դատարանը ազատազրկեց իր որդուն, ուստի իր այդ հարցի պատասխանը  ստանալու ակնկալիքով  նա գնացել է դատախազ Ափինյանի մոտ:

Դատարանում և դատախազությունում բարձրացրած աղմուկից հետո տուժողը իրենից կաշառք պահանջելու վերաբերյալ հանցագործության մասին  հաղորդում չի ներկայացրել: «Չեմ իմացել, թե դա ինչ ա»,-ասաց նա: Իսկ երբ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել որդու նկատմամբ տուգանք կիրառելու մասին և իր որդուն ազատ են արձակել  կալանքից, տուժողը խոսել է:

Տուժողը նշեց, որ սկբզնական շրջանում քննիչի մոտ ամբաստանյալի դեմ ցուցմունք չի տվել՝  նրան խղճալով, բացի այդ  «փաստաբան Լիանան իրեն ասել է՝  էդ աղջկան փուռը մի տուր,  վերաքննիչը տղայիդ բաց ա թողնելու»:

Սակայն ավելի ուշ քննիչն իրեն ասել է, որ պետք է ամեն ինչ պատմի այնպես, ինչպես որ իրականում կա, այլապես ինքը քրեական պատասխանատվության կենթարկվի սուտ ցուցմունք տալու համար:

 Պաշտպանական կողմի հարցին, թե ինչո՞ւ է դատախազը բարի կամք դրսևորել, տուժողն ասաց, որ  չգիտի, բայց կարծիք հայտնեց.  «Վատ բան չի արել»: Ավելին, նա գոհունակություն հայտնեց  դատախազից և ընդհանրապես դատախազությունից՝ ասելով. «Մեծատառով մարդ են»: Տուժողը հայտնեց, որ ինքը 3 անգամ դատախազի մոտ է գնացել.  2 անգամ մինչև դատավճռի հրապարակումը, մեկ անգամ դատավճռի հրապարակումից հետո:

Ամբաստանյալ  դատավորի օգնականի հարցին, թե տուժողը տեղյա՞կ է եղել դատախազ Ափինյանի և որդու գործը քննած  դատավոր Վլադիմիր Գրիգորյանի միջև առկա լարված փոխհարաբերությունների մասին, տուժողը բացասական պատասխան տվեց:

Տուժողը բացասական պատասխան տվեց նաև ամբաստանյալի մեկ այլ հարցին, թե տուժողը որդու դատավճռից հետո չի՞ սպառնացել դատախազին, ասելով, որ գնա մտնի դատավորի մոտ,  ասի թող վճիռը փոխի, եթե չէ վիզը կկտրի, իսկ դատախազն էլ քրտնած մտել է դատավորի մոտ՝  ասելով, որ ԱԱԾ-ն ձայնագրություններ ունի այդ գործով, պետք է փոխել…

Ամբաստանյալի այն հարցին, թե ինչո՞ւ է դատախազը պաշտոնական դիրքը չարաշահելով այդքան ջանասիրություն դրսևորել, տուժողը հակադարձեց՝  իսկ ինչո՞ւ   է դատավորը իր օգնականի նկատմամբ այդքան ջանասիրություն դրսևորում:

Տուժողը հայտարարեց նաև, որ ամբաստանվող դատավորի օգնականը քննիչին ասել է, որ իբրև տուժողը  դատախազի սիրուհին է, տուժողն էլ դրանից վրդովված զանգահարել է ու դատախազին ասել, որ իր անվան հետ չխաղան, բարոյականությանը չկպչեն:

 


Արխիվ

[]