ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եռանախագահները կտրականապես դեմ են, որ ԼՂ հարցը փորձ արվի տեղափոխել կարգավորմամբ չզբաղվող այլ հարթակներ. Սերգեյ Լավրով 11/09/2015 21:53 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, այլ ձևաչափեր։ Իսկ միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին Հայաստան այցելած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը հաստատելը:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ կառույցները, կազմակերպությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, հատկապես, սրել լարվածությունը տարածաշրջանում:
«Եվ այդ համատեքստում, իհարկե, այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, իսկ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ոչ մի հակամարտություն երբևէ չի կարգավորվել Խորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, ապակառուցողական են: Եվ Սերգեյ Վիկտորի Լավրովը խոսել է դրա մասին. կա հաստատված մանդատ՝ տրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության կողմերը պետք է համատեղ աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն այս խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը»,- ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Է.Նալբանդյանը անկողմնակալության մասին իր իսկ զեկուցողի պնդման մասին նկատել է. «… այստեղ միանգամայն պարզ է, որ անձը, ով բրիտանական խորհրդարանում երկար տարիներ Ադրբեջանի հետ բարեկամության խմբում է եղել, ով, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ Ադրբեջանի համապատասխան հիմնադրամներից, ոչ մի կերպ չէր կարող ունենալ անաչառ դիրքորոշում։ Մասնավորապես, հենց նույն բրիտանական մամուլը գրում էր այն մասին, որ նա և նրա ընտանիքի որոշ անդամներ Ադրբեջանում ունեն ֆինանսական և տնտեսական շահեր»:
Է.Նալբանդյանը նաև շատ տարօրինակ է համարել, որ «որպես բրիտանացի խորհրդարանական և, հետևաբար, ԵԽԽՎ անդամ իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ նա որոշեց բստրել այդ փաստաթուղթը: Փաստացի, զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը: Ես այդ բանաձևը չեմ մեկնաբանի, քանի որ չեմ կարծում, որ այն արժանի է մեկնաբանության»:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր տարբեր կերպ է մեկնաբանում: Նախավերջին փաստաթուղթը, որն այդ կառույցի կողմից ընդունվել էր Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանեց թղթի կտոր, իսլամատյացության դրսևորում, իսկ այս փաստաթուղթը նրանք ներկայացնում են գրեթե որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի հիմնական փաստաթղթերից մեկը, գրեթե ՄԱԿ-ի կանոնադրությանը հավասար: «Մեկնաբանությունները կթողնեմ հենց ադրբեջանցիների և իրենց ընկերների խղճին»,- հավելել է Է.Նալբանդյանը:
Սերգեյ Լավրովն իր հերթին հավելել է. «Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել, քանի որ խոսքը գնում է համանախագահների մասին: Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իսկ հարցն իրոք շատ բարդ է, ունի իր պատմությունը, փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:
Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի միջև համաձայնության հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած համաձայնությունների հիման վրա:
Այդ եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին, որոնք, կրկնում եմ, շատ ու շատ ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակայնորեն, բայց մենք միշտ կողմերի հետ կապի մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից