Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Եռանախագահները կտրականապես դեմ են, որ ԼՂ հարցը փորձ արվի տեղափոխել կարգավորմամբ չզբաղվող այլ հարթակներ. Սերգեյ Լավրով 11/09/2015   21:53  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, այլ ձևաչափեր։ Իսկ միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին Հայաստան այցելած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով  Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը հաստատելը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ կառույցները, կազմակերպությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, հատկապես, սրել լարվածությունը տարածաշրջանում:

«Եվ այդ համատեքստում, իհարկե, այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, իսկ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ոչ մի հակամարտություն երբևէ չի կարգավորվել Խորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, ապակառուցողական են: Եվ Սերգեյ Վիկտորի Լավրովը խոսել է դրա մասին. կա հաստատված մանդատ՝ տրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության կողմերը պետք է համատեղ աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն այս խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը»,- ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Է.Նալբանդյանը անկողմնակալության մասին իր իսկ զեկուցողի պնդման մասին նկատել է. «… այստեղ միանգամայն պարզ է, որ անձը, ով բրիտանական խորհրդարանում երկար տարիներ Ադրբեջանի հետ բարեկամության խմբում է եղել, ով, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ Ադրբեջանի համապատասխան հիմնադրամներից, ոչ մի կերպ չէր կարող ունենալ անաչառ դիրքորոշում։ Մասնավորապես, հենց նույն բրիտանական մամուլը գրում էր այն մասին, որ նա և նրա ընտանիքի որոշ անդամներ Ադրբեջանում ունեն ֆինանսական և տնտեսական շահեր»:

Է.Նալբանդյանը նաև շատ տարօրինակ է համարել, որ «որպես բրիտանացի խորհրդարանական և, հետևաբար, ԵԽԽՎ անդամ իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ նա որոշեց բստրել այդ փաստաթուղթը: Փաստացի, զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը: Ես այդ բանաձևը չեմ մեկնաբանի, քանի որ չեմ կարծում, որ այն արժանի է մեկնաբանության»:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ ադրբեջանական ղեկավարությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր տարբեր կերպ է մեկնաբանում: Նախավերջին փաստաթուղթը, որն այդ կառույցի կողմից ընդունվել էր Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանեց թղթի կտոր, իսլամատյացության դրսևորում, իսկ այս փաստաթուղթը նրանք ներկայացնում են գրեթե որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի հիմնական փաստաթղթերից մեկը, գրեթե ՄԱԿ-ի կանոնադրությանը հավասար: «Մեկնաբանությունները կթողնեմ հենց ադրբեջանցիների և իրենց ընկերների խղճին»,- հավելել է Է.Նալբանդյանը:

Սերգեյ Լավրովն իր հերթին հավելել է. «Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել, քանի որ խոսքը գնում է համանախագահների մասին: Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իսկ հարցն իրոք շատ բարդ է, ունի իր պատմությունը, փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի միջև համաձայնության հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած համաձայնությունների հիման վրա:

Այդ եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին, որոնք, կրկնում եմ, շատ ու շատ ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակայնորեն, բայց մենք միշտ կողմերի հետ կապի մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,-  հայտարարել է Սերգեյ Լավրովը:

 


Արխիվ

[]