Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ անհիմն մեղադրվել են ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետն ու նրա տեղակալը 11/06/2015   13:22  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին Գ.Սադոյանը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում ծանոթացել և տևական ժամանակ նամակակցել է տարբեր անձանց հետ, իսկ հետագայում ոմանց հետ շփումներ է ունեցել նաև հեռախոսով, որի մասին տեղեկացել է ամուսինը՝ Արթուր Աբրոյանը, և ընտանիքում անախորժություն է առաջացել:
 
Շուրջ մեկ ամիս անց Ա. Աբրոյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ դրանից մի քանի ամիս առաջ հիշյալ վարչական շրջանի տարածքում կատարված բջջային հեռախոսների գողության դեպքի կապակցությամբ բացատրություն տալու համար: Ի թիվս մյուս հարցերի, բացատրություն վերցնելու ժամանակ շոշափվել են նաև Ա. Աբրոյանի ընտանեկան հարաբերությունները, մասնավորապես՝ կնոջ հետ լարված փոխհարաբերություններ ունենալու հանգամանքները: Ա. Աբրոյանը, կասկածելով ոստիկանի տեղեկացվածությունից, կնոջը հարցուփորձ է արել, սակայն պատասխան չստանալով՝ մեղադրել է նրան ոստիկանների հետ սիրային կապ ունենալու մեջ:
 
Հետագայում նույնաբովանդակ խոսակցությունները պարբերաբար շարունակվել են, որի ազդեցության տակ Գ.Սադոյանի մոտ նախ՝ կասկած, ապա՝ նաև համոզմունք է առաջացել, որ համացանցում իր հետ շփված տղամարդկանցից մեկը եղել է ամուսնու հետ ոստիկանությունում զրուցած անձը՝ Արթուր Մկրտչյանը, ով վատություն անելու նպատակով ամուսնու մոտ կասկածներ է արթնացրել՝ իր ընտանիքում անախորժություն առաջացնելու համար:
 
Ամուսնու կողմից կասկածները փարատելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողից վրեժխնդիր լինելու համար, Գ. Սադոյանը դիմել է իրավապահներին և հայտնել, որ 2013թ. փետրվարին «Համադասարանցիներ» կայքի միջոցով ծանոթացել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայող Արթուր Մկրտչյանի հետ, ով դրանից հետո տևական ժամանակ, իբր, հետապնդել է իրեն, իսկ 2013թ. նոյեմբերի կեսերին, իրեն առևանգել՝ տեղափոխել է անմարդաբնակ վայր, որտեղ զենքի գործադրման սպառնալիքի տակ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել, այնուհետև ստիպել է իրեն նույն բանը կատարել նաև իր տեղակալի հետ: Դրանից հետո՝ մեկ այլ օր, իբր, Ա. Մկրտչյանի հետ զրուցելու ընթացքում վերջինս պահանջել է թմրանյութեր դնել ամուսնու ավտոմեքենայում, որպեսզի նրան քրեական պատասխանատվության ենթարկի, ինքը հրաժարվել է, ինչի պատճառով Ա. Մկրտչյանի կողմից ծեծի է ենթարկվել:
 
Հիշյալ դիմումի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում Գ. Սադոյանը, հրավիրվելով ՀՀ հատուկ քննչական ծառայություն, նախազգուշացվելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, տվել է հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող հաղորդում՝ կատարել է սուտ մատնություն՝ ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Մկրտչյանին և նրա տեղակալ Վահան Թադևոսյանին մեղադրելով ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
 
Նախաքննության ընթացքում իրականում չկատարված հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ սուտ ցուցմունքներ է տվել նաև Գ. Սադոյանի մայրը՝ Զ. Սադոյանը:
 
Բացի այդ, 2014թ. սեպտեմբերի 19-ին Գ. Սադոյանը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստահաղորդմանը, որի ընթացքում հանրությանն է ներկայացրել ամբողջությամբ հորինված պատմությունը՝ դրանով իսկ կրկնակի բարոյական վնաս պատճառելով ոստիկանության ծառայողներին: Մասնավորապես՝ անհիմն մեղադրվելով ծանր հանցագործության կատարման մեջ ոստիկանության ծառայող Ա. Մկրտչյանը դարձել է գործազուրկ, Գ. Սադոյանի կողմից ամբողջությամբ հորինված պատմությունը հանրայնացնելու պայմաններում, քայքայվել է ընտանիքը:
 
Նշենք, որ Գ. Սադոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով կատարվել է օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են բազում առերեսումներ ու քննչական մեծածավալ այլ գործողություններ, նշանակվել են մեծ թվով տարբեր տեսակի փորձաքննություններ և այլն:
 
Երկարատև նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով Գ. Սադոյանի հայտնած հանգամանքները լրիվ հերքվել են, հաստատվել է դրանց կեղծ լինելու փաստը, որից հետո,  ապացույցների ճնշման տակ,  Գոհարիկ Սադոյանն, ի վերջո, խոստովանել է նախկինում սուտ մատնություն կատարելու և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալու հանգամանքը, հայտնել է, որ իրականում իր նկատմամբ երբեք և ոչ ոք ոտնձգություն չի կատարել:
 
Ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար Գոհարիկ Սադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
 
Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
 

Հարակից հրապարակումներ`

14:55 05/11/2015  |  Քրեական խրոնիկոնՓրկարարն իր ավտոմեքենայում հագուրդ է տվել իր սեռական կրքերին՝ անչափահաս աղջնակի կամքին հակառակ
12:32 06/10/2015  |  Քրեական խրոնիկոնՈրդին մեղադրվում է մոր նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգություն կատարելու մեջ
17:00 23/06/2015  |  Քրեական խրոնիկոնԱնչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ կասկածվող փրկարարը ձերբակալվել է
17:11 10/06/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓրկարարական ջոկատի ծառայողն անչափահաս աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
11:35 26/05/2015  |  Քրեական խրոնիկոնԶորամասի հենակետի պետը մեղադրվում է զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
13:30 21/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵրիտասարդը մեղադրվում է 2 անչափահաս տղաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ
14:11 31/07/2014  |  Քրեական խրոնիկոն37-ամյա տղամարդը դանակի սպառնալիքով փորձել է սեքսուալ գործողություններ կատարել նախկին կնոջ նկատմամբ
12:42 14/11/2013  |  ԼՐԱՀՈՍՀետախուզվում էր` տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար
22:08 26/05/2013  |  Միջազգային լրահոսԻնտերնետով ծանոթացել է մոր հետ, իսկ սեքսուալ գործողություններ կատարել նրա անչափահաս աղջկա նկատմամբ
14:17 11/05/2013  |  ԳՈՐԾ #Ննջասենյակից կալանավայր՝ 8 տարով

Արխիվ

[]