ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նշանածին առևանգելու և բռնաբարելու համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման 11/04/2015 19:16 | Քրեական խրոնիկոն
Նշանածին առևանգելու և բռնաբարելու համար 32-ամյա Արտուշը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման: Գործով մյուս երկու ամբաստանյալները՝ Լևոնը և Ղազարը, ովքեր օգնել էին Արտուշին նշանածին առևանգելու գործընթացում, դատապարտվեցին 4-ական տարի ժամկետով ազատազրկման: Ղազարի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ նրա նկատմամբ սահմանվել է 4 տարվա փորձաշրջան:
32-ամյա Արտուշը մի քանի անգամ գնացել է գործընկերոջ տուն, որտեղ տեսել և հավանել է նրա քրոջը, փոխադարձ համաձայնությամբ նրանք հանդիպել են, ապա՝ լրջացրել հարաբերություններն ու նշանվել:
Նշանդրեքից որոշ ժամանակ անց աղջիկը որոշել է նշանադրության մատանին ետ վերադարձնել, այդ որոշման պատճառ է դարձել այն, որ տղայի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ տղայի մերձավորները հարբել են, ձևավորվել է տհաճ մթնոլորտ, աղջկա ընտանիքը որոշել է հեռանալ նրանց տանից: Այս ամենից աղջիկը հիասթափվել է ու որոշել խզել նշանածի հետ հարաբերությունները:
Փոխհարաբերությունները նշանածի հետ վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով փեսացուն աղջկան հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազարի և Լևոնի հետ, նախնական համաձայնությամբ, աղջկան նստեցրել են «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենան՝ խաբեությամբ տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ առևանգել են և տեղափոխել Գավառ քաղաք:
Այդ նույն օրն էլ վերադարձել են Երևան և աղջկան տարել Արտուշի տուն, որտեղ էլ վերջինս բռնաբարել է նշանածին՝ վերջինիս կամքին հակառակ մի քանի անգամ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Մեղադրանք է առաջադրվել նաև Արտուշի գործընկերներին, ովքեր օգնել են նրա նշանածին առևանգման գործընթացում:
Տուժող աղջկա հայրը դստերն առևանգողների հետ հեռախոսային զրույցի ժամանակ հայտնել է, որ դստեր առևանգման փաստով դիմել է ոստիկանություն, որից հետո միայն նրանք վերադարձել են Երևան:
Դեպքի հաջորդը օրը, երբ ոստիկանությունից զանգահարել են աղջկան և հրավիրել բաժին, աղջիկը նշանածի հարազատներին ասել է, որ միասին գնան ոստիկանություն, որտեղ և կասի, թե ամեն ինչ իր կամքով է տեղի ունեցել: Տղայի հարազատները, հավատալով, աղջկա հետ գնացել են ոստիկանության բաժին, որտեղ և աղջիկը հաղորդում է տվել՝ իրեն առևանգելու և բռնաբարելու մասին, որից հետո Արտուշը ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը, և 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարությունը, իսկ նրա ընկերներ Լևոնին և Ղազարին՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Արտուշի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուս երկուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշենք, որ տուժող աղջկա միջնորդությամբ գործը դատարանում քննվել է դռնփակ: «Փաստինֆո»-ն Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ նախաքննության ընթացքում որպես կասկածյալ ցուցմունք տալով Արտուշը մասնակի խոստովանական ցուցմունք է տվել այն մասին, որ մինչև ավտոմեքենա նստելը տուժողին չի հայտնել առևանգման մասին։ Ավտոմեքենա նստելուց հետո, երբ այդ մասին հայտնել է, աղջիկը համառել է` ասելով, որ իրեն տուն տանի, իսկ հետո՝ հանդարտվել։ Ինքն աղջկա ուսն ու դաստակը կծել է ավտոմեքենայի մեջ գտնվելու ժամանակ, քանի որ վերջինս իրեն ձեռքերով հարվածելիս է եղել, իսկ երբ տուն են վերադարձել, ուրախությունից գրկել է աղջկան, բարձրացրել իր բնակարան։ Եվ հենց իր բնակարանում էլ՝ առանձնանալով ննջասենյակում, սկզբում նշանածը չի ցանկացել հանել տաբատը, հրել է իրեն, խնդրել սեռական հարաբերություն չունենալ իր հետ, բայց հետո նրա կամքով չորս անգամ ունեցել են սեռական հարաբերություն։
Ի տարբերության այս ցուցմունքի՝ Արտուշը դատարանում այլ բովանդակության ցուցմունք է տվել: Նա, մասնավորապես, հայտնել է, որ բնակարանում գտնվելու ընթացքում փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ, փոխադարձ կամքով չորս անգամ ունեցել են սեռական հարաբերություններ, և որ այդ ընթացքում, ըստ ամբաստանյալի, նշանածը չի գոռացել, չի ընդդիմացել։
Դատարանը գտնել է, որ Արտուշի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն և քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում: Ավելին, դատարանն արժանահավատ է գնահատել նրա՝ որպես կասկածյալի տված նախաքննական ցուցմունքները։
Դատարանը գտել է, որ գործով մյուս երկու ամբաստանյալների ցուցմունքներն ևս իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն և որ քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում:
Ամբաստանյալ Լևոնը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ միջնորդելով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռն իր մասով և պայմանականորեն պատիժ չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ