ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյանը հանդիպել է հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ 11/04/2015 20:04 | ԼՐԱՀՈՍ
Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալներին: Ինչպես հայտնում են Օմբուդսմենի աշխատակազմից, Կարեն Անդրեասյանն առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած բոլոր անձանց հետ, ովքեր Օմբուդսմենին հայտնել են իրենց խնդիրների մասին հետեւյալը.
Փայլակ Խանամիրյան. ազատազրկման մեջ է 2008 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 1,5 տարի: Դատապարտվել է ավազակային հարձակման համար: Պատժի կրման ընթացքում մարել է հանցագործությամբ պատճառված վնասը, ունեցել է երկու կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Փայլակ Խանամիրյանն ունի առողջական խնդիրներ, սակայն բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, այդ խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների: Միաժամանակ, Փայլակ Խանամիրյանն ամուսնացած է, դեկտեմբերին սպասում է 3-րդ երեխայի ծնունդին: Ըստ դատապարտյալի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ինչպես առողջական, այնպես էլ ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրները:
Փայլակ Խանամիրյանին բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորության եւ բժշկական հետազոտությունները կազմակերպելու ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցերի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Արդարադատության նախարարություն:
Վոլոդյա Ավետիսյան. ազատազրկման մեջ է 2013 թվականից, պատժի կրման ավարտին կա 2,5 տարի: Դատապարտվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի եւ բնութագրվում է դրական: Նշել է նաեւ, որ խնամքին ունի երեք անչափահաս երեխա: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 2-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության:
Տեղեկացնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին պատճառաբանված որոշում տրամադրելու հարցի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Անկախ հանձնաժողովի նախագահին:
Մհեր Ստեփանյան. ազատազրկման մեջ է 2012 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,3 տարի: Դատապարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, Մհեր Ստեփանյանն ունի առողջական խնդիրներ, նա եւս 2-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, խրախուսվել է 1 անգամ: Մհեր Ստեփանյանն ունի «Վազգեն Սարգսյան» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ:
Գեղամ Ասատրյան. ազատազրկման մեջ է 2010 թվականից, պատժի կրման ավարտին կա 1,4 տարի: Դատապարտվել է իշխանությունը չարաշահելու համար: Պատժի կրման ընթացքում ենթարկվել է մեկ կարգապահական տույժի բջջային հեռախոս պահելու եւ օգտագործելու համար: Միաժամանակ, դատապարտյալը բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի: Գեղամ Ասատրյանը մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանական ու մարտական գործողություններին, արժանացել է պարգեւատրումների: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 3-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության, ինչպես նաեւ չի քննարկվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը:
Արմեն Վարդանյան. ազատազրկված է 2010 թվականից: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժ չի ստացել, չի խրախուսվել: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, մինչդեռ, հիշյալ ուղղիչ հիմնարկ տեղափոխման ժամկետը լրացել է դեռեւս 2012 թվականին: Ըստ Արմեն Վարդանյանի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական խնդիրները: Նա եւս ամուսնացած է եւ 2 երեխա ունի: Ազատազրկվածը հավելել է նաեւ, որ 2013 թվականի օգոստոսից առ օրս քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը 7 անգամ մերժել է իր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:
Գեւորգ Հարությունյան. ազատազրկման մեջ է 2007 թվականից, մինչ պատժի կրման ավարտը մնացել է մոտ 6 ամիս: Դատապարտվել է թմրամիջոց ձեռք բերելու, առանց բժշկի թույլտվության ներարկելու համար: Պատիժը կրելու ընթացքում կիրառվել է երկու խրախուսանք հիմնարկի տարածքի բարեկարգման եւ օրինապահ վարքագծի համար: Չնայած դրան, վարչակազմը դատապարտյալին բնութագրում է բացասական եւ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկում: Դատապարտյալն ունի ողնաշարի ճողվածք՝ պարբերաբար սրացումներով:
Խնդրի վերաբերյալ ակնկալում ենք Արդարադատության նախարարության պատասխանը:
Հովսեփ Տերտերյան. ազատազրկման մեջ է 2009 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 11 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժ չի ունեցել, 2 անգամ խրախուսվել է կալանավայրի տարածքի բարեկարգման եւ դրական վարքագծի համար: Դատապարտյալի մոտ նկատվում է վարքագծի դրական տեղաշարժ: Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից է, պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ այլ շքանշաններով: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, որի պատճառով ունի առողջական խնդիրներ, 2-րդ խմբի հաշմանդամ է: Հովսեփ Տերտերյանն ունի 2 երեխա, ամուսնացած է: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, իսկ վարչակազմն էլ 3 անգամ մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:
Արթուր Հակոբյան. ազատազրկման մեջ է գտնվում 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 7 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում ունեցել է երկու կարգապահական տույժ՝ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Ա. Հակոբյանի խնամքին կա 2 անձ: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, ինչպես նաեւ վարչակազմի կողմից մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:
Գոռ Գրիգորյան. ազատազրկման մեջ է 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,4 տարի: Դատապարտվել է գողության մեղադրանքով: Գոռ Գրիգորյանն ամուսնացած է, այժմ կինը հղի է: Պատժի կրման ընթացքում ունեցել է երեք կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել:
Կարեն Անդրեասյանը հանդիպել է նաեւ բազմաթիվ այլ ազատազրկվածների հետ: Օմբուդսմենը վաղը հանդես կգա առանձին հայտարարությամբ, որտեղ կներկայացվեն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխման համակարգային խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել