ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
200 հազար ԱՄՆ դոլարը «բերդում յոլա գնալու համար» էր. ամբաստանյալ 11/04/2015 18:35 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գործարար, «Օժիտ» խանութի սեփականատեր Սիլվա Գալստյանի սպանության գործով ամբաստանյալ նրա թոռն այսօր հայտարարեց, որ ինքը չի գողացել տատիկի ոսկեղենը, սպանությունն էլ դիտավորությամբ չի կատարել, այդպես է ստացվել: Ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանը մանրամասնեց, որ մասնակի է ընդունում մեղադրանքը, մասնավորապես, չի ընդունում, որ կատարել է գողություն, և այդ հանցանքը թաքցնելու համար է կատարել սպանությունը:
Ամբաստանյալը հայտարարեց, որ տատիկի գիտությամբ է նրա ոսկեղենը գրավադրել, անգամ, ըստ նրա, տատիկը հայրիկին ասել էր այդ մասին: Ինչո՞ւ ո՛չ իր հայրը, ով գործով տուժողի իրավահաջորդն է, ո՛չ էլ նախաքննության ընթացքում ու դատարանում հարցաքննված ամբաստանյալի մյուս հարազատները չեն ասել այդ մասին հարցին ի պատասխան Ա.Մոմջյանը հայտարարեց՝ չեն ասում «իմ վիճակը բարդացնելու համար»: Ամբաստանյալը հայտնեց, որ ոսկեղենի վրայի ադամանդները հանել է, տեղը «սուպեր ցիրկոն» է տեղադրել, որպեսզի ադամանդներն էլ առանձին վաճառի, արդյունքում «մնացած պարտքերը տվեցի»: Ոսկեղենը գրավադրել է, որ խաղամոլությամբ կուտակած 4 մլն դրամի պարտքերը վերադարձնի: «Մինչև դեպքը բոլոր պարտքերը մարվել էին»,- ասաց նա:
Ա.Մոմջյանը հայտարարեց, որ դեպքի օրը տատիկն ուզում էր իր ձեռքից վերցնել իր իսկ՝ տատիկի, մեքենայի բանալին, ինքը չէր ուզում տալ, ինքը բրդել է տատիկին, նա էլ ընկնելիս ծոծրակին հարված է ստացել ու մահացել: Ամբաստանյալը որևէ կերպ չկարողացավ պատասխանել դատարանի հարցին, թե ինչո՞վ է բացատրում, որ տատիկի ու իր ստացած վնասվածքների տեղակայումները չեն համապատասխանում հանգամանքների իր նկարագրությանը: Մասնավորապես, գործարար կնոջ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, մահվան պատճառ է հանդիսացել կյանքի օրոք ստացած շնչառական օրգանի կոտրվածքը և ոչ թե ծոծրակի վնասվածքը: Մեղադրողն իր հերթին հարցրեց՝ ինչպե՞ս է պատահել, որ տատիկը հետևից քաշել է ու իր կրծքավանդակին ճանկռվածքներ պատճառել, ինչպե՞ս պատահեց, որ ամբաստանյալի շորերը չպատռվեցին՝ «շորերս լավ որակի էին, չպատռվեցին», ասաց նա: Իր ձեռքի այտուցը ամբաստանյալը բացատրեց նրանով, որ դեպքից հետո, «ներվայնացած», ձեռքը պատերին է խփել:
Միաժամանակ ամբաստանյալը դժգոհություն հայտնեց տատիկից՝ նա կարող էր ինքնասպանության հասցնելու աստիճան մարդուն ստորացնել, «չոր կին էր»:
Ամբաստանյալը հայտարարեց, որ տատիկի դիակը միայնակ է տեղափոխել տատիկի տնից՝ վերելակով նախ կնոջ դիակը իջեցրել է ներքև, տեղավորել ավտոմեքենայում, ապա տեղափոխել տարածք, որն իրեն ծանոթ է եղել և այնտեղ եկեղեցի կար՝ կանգնել է եկեղեցու մոտ: Մինչ տատիկի դիակը տեղափոխելը ծննդյան հանդիսության է մասնակցել, ապա գնացել ամառանոց, որտեղ բնակվում էր տատիկի հետ միասին:
«Դեպքից հետո Ձեր հորից 200 հազար դոլար եք պահանջել դիակի տեղն ասելու համար» հարցին ի պատասխան ամբաստանյալը ոչ ստանդարտ պատասխան տվեց՝ «տեղը ասելու համար չեմ ուզել, բերդում յոլա գնալու համար գումար էր պետք»: Ամբաստանյալը հերքեց, որ այրել է տատիկի դիակը, կրակայրիչով տատիկի հագուստն է այրել՝ արյան հետքերը վերացնելու համար, այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ դիակն այրվել է մինչև ոսկրերը հարցին ի պատասխան ամբաստանյալը նորից պնդեց, որ կրակայրիչով տատիկի հագուստն է այրել:
Ամբաստանյալը միաժամանակ պնդեց, որ մեքենայում, որով դիակն է տեղափոխել, արյան հետքեր չեն եղել, մեքենան լվացման է տվել, որպեսզի «հողի, ցեխի» հետքերը մաքրվեն: Հակադարձելով մեղադրողի հարցին մեքենայի մեջ արնանման հետքի առկայության մասին, ամբաստանյալը հայտարարեց՝ ուրեմն, լավ չեն լվացել:
Դատարանն այսօր մերժեց պաշտպանական կողմից միջնորդությունը դատահոգեբուժական ու դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին՝ անհիմն լինելու պատճառով. նախաքննության ընթացքում արդեն իսկ անց է կացվել դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն, ամբաստանյալը չի տառապել ու չի տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ, գիտակցել է իր գործողություններն ու դրանց հետևանքները, այսինքն՝ նա ճանաչվել է մեղսունակ: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հարազատների հետ ամբաստանյալի հեռախոսազրույցների ու տեսակցությունների արգելանքը հանելու մասին:
Հաջորդ դատական նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրողի մեղադրական ճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել