ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրիկ Խաչատրյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի հարցերին 11/03/2015 18:38 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ԱԺ Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում՝ Սյունիքի մարզի հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, թե ինչպես է, որ մարզպետը հացի գները մարզում իջեցնում է, ինչպես նշված է մարզպետարանի կայքում, բայց դրանք մնում են հանրապետությունում ամենաբարձրը:
Բացի այդ, նա անդրադարձավ նաև Սյունիքի մարզպետի ատենախոսությանը: «2014-ին մենք բոլորս մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ գիտությամբ եք զբաղվում և «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում» թեմայով ատենախոսություն եք գրել ու պատմափիլիսոփայության դոկտորի կոչում եք ստացել: Հետո պարզվեց, որ ոչ թե պատմափիլիսոփայության, այլ պետական կառավարողի կոչում եք ստացել: Արդյո՞ք չեք պատրաստվում շարունակել ձեր գիտական գործունեությունը և առաջիկայում «Պետական բյուջեի նախագծերը Սյունիքում հնագույն ժամանականերից» թեմայով ատենախոսություն գրել»,- հարցրեց Փաշինյանը: Սուրիկ Խաչատրյանը մինչև վերջ լսեց, բայց չպատասխանեց: «Ձեր հարցերը վարման կարգի հետ կապ չունեն, ես չեմ պատասխանում»,- ասաց նա:
Նիստի ավարտին լրագրողները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչու նա չպատասխանեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցերին: «Դեմագոգների հարցերին չեմ պատասխանում»,- ասաց մարզպետը:
Լրագրողները նաև առաջիկա հանրաքվեին անդրադարձան` հետաքրքրվելով, թե ինչ սպասելիքներ կա մարզի ընտրողներից, ինչին մարզպետը պատասխանեց, թե ամենաբարձր տոկոսն են ապահովելու: Իսկ թե ինչի՞ շնորհիվ են նման տոկոսներ ապահովվելու, Սուրիկ խաչատրյանը նշեց. «Ժողովրդի հետ սուտ չենք խոսում: Փոխադարձ հարգանք ու վստահություն կա»:
Ռեժիմի փոփոխության ու նաև իր պաշտոնաթողության մասին հարցին էլ Սյունիքի մարզպետն արձագանքեց. «Ես միշտ մնալում եմ, դու մի մտահոգվի»: Իսկ հարցին, թե որն է իշխանության մեջ իր երկարակեցության գաղտնիքը, Սուրիկ Խաչատրյանն պատասխանեց. «Նորմալ աշխատելը»:
Լրագրողներն անդրադարձան նաև մարզպետի դեմ մահափորձի փաստով հարուցված քրեական գործին: «Ասում եք, որ Սյունիքում Ձեզ հարգում են, եթե հարգում են, ինչո՞ւ է մահափորձ իրականացվում Ձեր դեմ»,-լրագրողներից մեկի հարցին, մարզպետը պատասխանեց. «Կարողա՞ մեր մարզում մի ապուշ չլինի: Ո՞նց տենց բան կլինի, որ մարզում մի ապուշ չլինի: Ես նրանց չեմ էլ ճանաչում, դեմքով էլ տեսած չկամ: Ընդամենը ստոր մարդիկ են, որ հանուն փողի գնացին դրան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ