Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Ինչո՞ւ են Թուրքիայի ընտրությունները Ռուսաստանի համար կարևոր 10/30/2015   22:57  |  Միջազգային լրահոս

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենալու այս տարվա երկրորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում երկրի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝   Արդարության ու զարգացման կուսակցությունը կփորձի վերադարձնել մեծամասնության քվեները, որոնք կորցրել էր  հունիսի 7-ի ընտրություններում:

«Վեստի»-ն՝  անդրադառնալով  Թուրքիայում առաջիկա ընտրությունների թեմային, նշում է, որ եթե դա չհաջողվի, ապա   նորից  կծագի Թուրքիայի՝  խորհրդարանական հանրապետությունից նախագահականի վերածվելու հարցը, սակայն, հարցումների տվյալներով, նման ելքը քիչ հավանական է:

Ինչպես և նախկին ընտրություններում, Արդարության ու զարգացման կուսակցության հետ մրցակցում են երեք կուսակցություններ՝  Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝  Քեմալ  Կալիչդարօղլուի գլխավորությամբ, Ազգայնական  շարժման կուսակցությունը՝ Դեվլեթ Բախչելիի ղեկավարությամբ և հունիսյան ընտրություններում հաղթանակած պրոքրդական՝  Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցությունը, որը գլխավորում է Սելյահաթդին Դեմիրթաշը:

Հունիսյան ընտրությունները Թուրքիայի համար վճռորոշ էին՝  ձայների  13 տոկոսը հավաքած Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության անսպասելի հաջողության շնորհիվ  փլուզվեց  երկրում տասը տարուց ավելի գոյություն ունեցած եռակուսակցական համակարգը: Ընդ որում, Էրդողանի կուսակցությանը չհաջողվեց  հավաքել ո՛չ սահմանադրական, ո՛չ էլ սովորական մեծամասնություն՝ Արդարության ու զարգացման կուսակցությունը ստացավ  41%  քվեները, ինչը դարձավ ամբողջ կուսակցության պատմության ընթացքում  ամենավատ արդյունքը: Իրենց արդյունքը բարելավեցին  ազգայնականները, որոնք հավաքեցին 16%-ի քվեները՝  2%-ով ավելի, քան անցյալ ընտրություններում, որոնք անց էին կացվել 2011թ.:  Մեկ տոկոսով ավելի քիչ ձայներ հավաքեցին հանրապետականները (24%`  2011թ.  25%-ի դիմաց), սակայն պահպանեցին քանակությամբ երկրորդ տեղը խորհրդարանում:

Էրդողանի ու Դավութօղլուի ընդդիմախոսների հաղթանակը երկար չտևեց, քանի որ քրդերի ու ազգայնականների միջև անլուծելի հակասությունների պատճառով չհաջողվեց երեք ընդդիմադիր կուսակցություններից կազմավորել կոալիցիա: Դա չհաջողվեց նաև վարչապետին՝ բոլոր երեք կուսակցությունները կտրականապես հրաժարվեցին սահմանադրական բարեփոխման գաղափարից, որի անցկացումից հետո հռչակագրային պրեզիդենտական պաշտոն զբաղեցնող Էրդողանը նորից իր ձեռքում կկենտրոնացնի ողջ իշխանությունը: Արդյունքում կառավարության ստեղծման շուրջ  բանակցությունները ճանաչվեցին տապալված և նշանակվեցին նոր ընտրություններ,  որոնց միջոցով 13 տարի Թուրքիայում իշխած կուսակցությունը ակնկալում է վերադառնալ իշխանության:

Այդուհանդերձ, ոչ ոք առանձնակի փոփոխություններ նոր ընտրություններից  չի սպասում. հարցումների համաձայն, Արդարության և զարգացման կուսակցությունը կարող է հավաքել  ձայների 40-44%-ը, ինչը նշանակում է, որ նախկինի պես մեծ չեն միակուսակցական կառավարության ստեղծման հնարավորությունները:  Չեն աճել նաև այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հնարավորությունները. անցած հինգ ամիսներին Դավութօղլուն հասցրել է գժտվել  գործնականում բոլոր ընդդիմադիրների հետ:  Այսպես, նրա դիտարկումն առ այն, որ ավելի քան հարյուր կյանքեր խլած հոկտեմբերի 10-ի ահաբեկչությունը  դրական ազդեցություն է ունեցել կուսակցության վարկանիշի վրա, առաջացրել է հանրապետականների առաջնորդ Քեմալ Կալիչդարօղլուի զայրույթը:

Էրդողանը «կռվել է» նաև պրոքրդական  Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության հետ: Նախորդ ընտրություններից հետո  անցած ամիսներին  նկատելի է եղել Թուրքիայում արգելված Քրդիստանի բանվորական կուսակցության քրդերի կողմից ահաբեկչության կտրուկ աճ: Նախագահ Էրդողանը՝ ահաբեկչության դեմ պայքարելու պետության անկարողության վերաբերյալ մեղադրանքներին ի պատասխան իրադրության վատթարացման համար մեղադրել է իրենց՝ քաղաքացիներին, ովքեր, իբրև, այնպես չեն քվեարկել:  «Պետք էր քվեարկել  մեկ կուսակցության օգտին, այդ դեպքում  չէր լինի ոչ մի ահաբեկչություն»,-  ասել է նախագահը:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի վերլուծության, այդ հայտարարության հետ կապված, որը լավ է  արտացոլում  քրդերի հանդեպ թուրքական հասարակությունում բորբոքվող հիստերիան, այն, որ   Դեմիրթաշին  ու նրա կուսակցությանը թույլ են տվել մասնակցել  ընտրություններին, նրանց բախտը մեծապես բերել է:   Հատկապես որ նրանք հնարավորություն  ունեն նույնիսկ բարելավել իրենց արդյունքը՝  հարցումները Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցությանը խոստանում են մինչև 14%  ձայներ:

Վերջին ամիսների քաղաքական  խառնաշփոթը բացասական է անդրադարձել Թուրքիայում ռուսաստանյան նախագծերի իրականացման վրա: «Վեստի»-ն նշում է, որ առաջին հերթին խոսք է գնում Միջերկրական ծովի ափին «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության մասին, որով զբաղվում է «Ռոսատոմ» ընկերությունը, ինչպես նաև «Թուրքական հոսք» խողովոկաշարի մասին, որը այդ ծովի հատակով պետք է կապի Ռուսաստանն ու Թուրքիան:

 


Հարակից հրապարակումներ`

14:14 27/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայի հանրային ռադիո-հեռուստատեսությունն ընդդիմադիրներին քիչ եթերաժամանակ է տրամադրում
17:01 26/10/2015  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ում Գյուլենի կալվածքի մոտակայքում տեղադրվել է ԱԶԿ-ի նախընտրական պաստառ
13:57 24/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայում իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ ձայն է խնդրում ԼԳԲՏ համայնքից
14:00 22/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայում Բարձրագույն ընտրական խորհուրդն ագելել է նախընտրական սոցհարցումներ ու կանխատեսումներ անել
12:30 16/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայում հրապարակվել են նախընտրական սոցհարցումների արդյունքները
15:59 10/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայում ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալներին չի հավատում հարցվածների 49.7 տոկոսը
12:42 10/10/2015  |  Միջազգային լրահոսԹուրք վերլուծաբան․ «Նոյեմբերի 1-ին գյուլենական համայնքը կքվեարկի քրդամետ կուսակցության օգտին»
14:10 14/08/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է ընտրություններին
11:30 14/08/2015  |  Միջազգային լրահոսԹուրքիա, արտահերթ ընտրություններ, երեք հնարավոր սցենար
15:11 20/07/2015  |  Միջազգային լրահոսԴավութօղլուն կարգադրել է պատրաստ լինել վաղաժամ ընտրությունների

Արխիվ

[]