ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են Թուրքիայի ընտրությունները Ռուսաստանի համար կարևոր 10/30/2015 22:57 | Միջազգային լրահոս
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի են ունենալու այս տարվա երկրորդ խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում երկրի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ Արդարության ու զարգացման կուսակցությունը կփորձի վերադարձնել մեծամասնության քվեները, որոնք կորցրել էր հունիսի 7-ի ընտրություններում:
«Վեստի»-ն՝ անդրադառնալով Թուրքիայում առաջիկա ընտրությունների թեմային, նշում է, որ եթե դա չհաջողվի, ապա նորից կծագի Թուրքիայի՝ խորհրդարանական հանրապետությունից նախագահականի վերածվելու հարցը, սակայն, հարցումների տվյալներով, նման ելքը քիչ հավանական է:
Ինչպես և նախկին ընտրություններում, Արդարության ու զարգացման կուսակցության հետ մրցակցում են երեք կուսակցություններ՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը՝ Քեմալ Կալիչդարօղլուի գլխավորությամբ, Ազգայնական շարժման կուսակցությունը՝ Դեվլեթ Բախչելիի ղեկավարությամբ և հունիսյան ընտրություններում հաղթանակած պրոքրդական՝ Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցությունը, որը գլխավորում է Սելյահաթդին Դեմիրթաշը:
Հունիսյան ընտրությունները Թուրքիայի համար վճռորոշ էին՝ ձայների 13 տոկոսը հավաքած Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության անսպասելի հաջողության շնորհիվ փլուզվեց երկրում տասը տարուց ավելի գոյություն ունեցած եռակուսակցական համակարգը: Ընդ որում, Էրդողանի կուսակցությանը չհաջողվեց հավաքել ո՛չ սահմանադրական, ո՛չ էլ սովորական մեծամասնություն՝ Արդարության ու զարգացման կուսակցությունը ստացավ 41% քվեները, ինչը դարձավ ամբողջ կուսակցության պատմության ընթացքում ամենավատ արդյունքը: Իրենց արդյունքը բարելավեցին ազգայնականները, որոնք հավաքեցին 16%-ի քվեները՝ 2%-ով ավելի, քան անցյալ ընտրություններում, որոնք անց էին կացվել 2011թ.: Մեկ տոկոսով ավելի քիչ ձայներ հավաքեցին հանրապետականները (24%` 2011թ. 25%-ի դիմաց), սակայն պահպանեցին քանակությամբ երկրորդ տեղը խորհրդարանում:
Էրդողանի ու Դավութօղլուի ընդդիմախոսների հաղթանակը երկար չտևեց, քանի որ քրդերի ու ազգայնականների միջև անլուծելի հակասությունների պատճառով չհաջողվեց երեք ընդդիմադիր կուսակցություններից կազմավորել կոալիցիա: Դա չհաջողվեց նաև վարչապետին՝ բոլոր երեք կուսակցությունները կտրականապես հրաժարվեցին սահմանադրական բարեփոխման գաղափարից, որի անցկացումից հետո հռչակագրային պրեզիդենտական պաշտոն զբաղեցնող Էրդողանը նորից իր ձեռքում կկենտրոնացնի ողջ իշխանությունը: Արդյունքում կառավարության ստեղծման շուրջ բանակցությունները ճանաչվեցին տապալված և նշանակվեցին նոր ընտրություններ, որոնց միջոցով 13 տարի Թուրքիայում իշխած կուսակցությունը ակնկալում է վերադառնալ իշխանության:
Այդուհանդերձ, ոչ ոք առանձնակի փոփոխություններ նոր ընտրություններից չի սպասում. հարցումների համաձայն, Արդարության և զարգացման կուսակցությունը կարող է հավաքել ձայների 40-44%-ը, ինչը նշանակում է, որ նախկինի պես մեծ չեն միակուսակցական կառավարության ստեղծման հնարավորությունները: Չեն աճել նաև այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հնարավորությունները. անցած հինգ ամիսներին Դավութօղլուն հասցրել է գժտվել գործնականում բոլոր ընդդիմադիրների հետ: Այսպես, նրա դիտարկումն առ այն, որ ավելի քան հարյուր կյանքեր խլած հոկտեմբերի 10-ի ահաբեկչությունը դրական ազդեցություն է ունեցել կուսակցության վարկանիշի վրա, առաջացրել է հանրապետականների առաջնորդ Քեմալ Կալիչդարօղլուի զայրույթը:
Էրդողանը «կռվել է» նաև պրոքրդական Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցության հետ: Նախորդ ընտրություններից հետո անցած ամիսներին նկատելի է եղել Թուրքիայում արգելված Քրդիստանի բանվորական կուսակցության քրդերի կողմից ահաբեկչության կտրուկ աճ: Նախագահ Էրդողանը՝ ահաբեկչության դեմ պայքարելու պետության անկարողության վերաբերյալ մեղադրանքներին ի պատասխան իրադրության վատթարացման համար մեղադրել է իրենց՝ քաղաքացիներին, ովքեր, իբրև, այնպես չեն քվեարկել: «Պետք էր քվեարկել մեկ կուսակցության օգտին, այդ դեպքում չէր լինի ոչ մի ահաբեկչություն»,- ասել է նախագահը:
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի վերլուծության, այդ հայտարարության հետ կապված, որը լավ է արտացոլում քրդերի հանդեպ թուրքական հասարակությունում բորբոքվող հիստերիան, այն, որ Դեմիրթաշին ու նրա կուսակցությանը թույլ են տվել մասնակցել ընտրություններին, նրանց բախտը մեծապես բերել է: Հատկապես որ նրանք հնարավորություն ունեն նույնիսկ բարելավել իրենց արդյունքը՝ հարցումները Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցությանը խոստանում են մինչև 14% ձայներ:
Վերջին ամիսների քաղաքական խառնաշփոթը բացասական է անդրադարձել Թուրքիայում ռուսաստանյան նախագծերի իրականացման վրա: «Վեստի»-ն նշում է, որ առաջին հերթին խոսք է գնում Միջերկրական ծովի ափին «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության մասին, որով զբաղվում է «Ռոսատոմ» ընկերությունը, ինչպես նաև «Թուրքական հոսք» խողովոկաշարի մասին, որը այդ ծովի հատակով պետք է կապի Ռուսաստանն ու Թուրքիան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից