ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԸՀ-ն հաստատել է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության համար հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը 10/29/2015 19:30 | Սահմանադրական բարեփոխումներ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, նախքան նիստի օրակարգին անցնելը հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող թվով 265 ծրարներ:
Նիստի ընթացքում, հանձնաժողովի որոշմամբ, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները վերապահվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի համար ձևավորվող տեղամասային հանձնաժողովներին:
Հերթական նիստում ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, խմբակցություններին հանրաքվեի քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով` ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից: Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրաքվեի քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015թ. նոյեմբերի 6-ից մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2015թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2015թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015թ. նոյեմբերի 6-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.
2) 2015թ. դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 2-ին՝ օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար, 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ՝ օրական երկու անգամ մինչև 4-ական րոպե վճարովի.
3) 2015թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար, դեկտեմբերի 4-ին՝ օրական երկու անգամ մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը սահմանել է նաև ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը:
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում Ազգային ժողովի խմբակցությանը դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաև խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցությանը կողմից օգտագործվել չի կարող:
Նիստում քննարկվել են նաև Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի քննությամբ` ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշել է դիմումը բավարարել, պայմանավորված տեղամասային հանձնաժողովներում ներկայացվածությունը հնարավորինս լիարժեք ապահովելու և, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանմամբ, իրավասու սուբյեկտների կողմից հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավասությունն իրացնելու առավելագույն հնարավորություն ապահովելու նպատակներով: Արդյունքում, 2012 թվականին 3 տարի ժամկետով տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների ուժի մեջ գտնվելու ժամկետը երկարաձգել է, և դրանք համարվել են վավեր մինչև հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման ժամկետի ավարտը:
«Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա-իրավական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան