ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իմ միամտությունը, վստահությունը, իմ նորմալ մարդ լինելը օգտագործել են ներքևից վերև». օֆշորի գործով տուժող 10/29/2015 19:50 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Օֆշորի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց գործով գրավոր ապացույցների հետազոտումը՝ 32 հատոր կազմող գործի գրավոր ապացույցներից առաջինը հետազոտվեց 100 էջ կազմող Ֆինանսատնտեսական և դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը: Փորձագետները ուսումնասիրել էին 2010-2013թթ. ընթացքում «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի գործունեությունը՝ կոոպերատիվի տնօրենը գործով միակ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն է: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը:
Եզրակացության մանրակրկիտ հրապարակումից հետո տեղի ունեցավ կողմերի՝ պաշտպանական ու տուժող, դիրքորոշումների բախում: Մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանն արձանագրեց, որ ամբաստանյալի կողմից 10,7 մլն դոլարի վարկը ոչ նպատակային է օգտագործվել, բանկի տրամադրած գրավի գումարի գերակշռող մասով գնվել է ոսկի: Ըստ նրա, կատարվել են այլ ծախսեր, որոնք ընդհանրապես կապ չունեն վարկի նպատակի՝ ոսկու հանքահորերի շահագործման հետ, գնվել են մշակված ադամանդներ՝ ներդրումներ անելու, համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու փոխարեն: Ներկայացուցիչն ընդգծեց, որ գումարների գերակշռող մասը պետք է օգտագործվեր հանքի զարգացման համար: Ոչ մի լումա բիզնես ծրագրին համապատասխան չի օգտագործվել, նշեց տուժողի ներկայացուցիչը՝ եզրահանգելով, որ Փայլակ Հայրապետյանի վստահությունը չարաշահելով, նրան ունեզրկելով, կատարվել է խարդախություն: «Վեց ամիս հետո արդեն ադամանդի, ոսկու հումք պետք է բերվեր այստեղ, որպեսզի մարդիկ սկսեին աշխատել, ինչը չի արվել»,- նշեց Շ.Փիրուզյանը:
Ամբաստանյալի պաշտպան Յուրիկ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ տուժող կողմի ասածները հիմնված չեն փաստարկների վրա: Աշոտ Սուքիասյանն էլ հավելեց, որ ինքը բիզնես ծրագրից շեղվել է միայն Փայլակ Հայրապետյանի պարտքերը փակելով: Ամբաստանյալը հայտարարեց, որ Աֆրիկայում 16 մլն դոլարի ներդրում է կատարվել:
Փայլակ Հայրապետյանը հիշեցրեց պաշտպանի արած հայտարարությունն այն մասին, որ «բիզնեսը հետագայում պետք է նվիրեր Սարգսյանին ու Կճոյանին» («Փաստինֆո». խոսքը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին է): Պաշտպանն իր հերթին հակադարձեց՝ իր պաշտպանյալն այդ անունները տվել է, որպեսզի բիզնեսն առաջ տանի:
Դատարանում հետազոտվեցին նաև լիազորագրերը, որոնց հիման վրա տուժողը լիազորել է ամբաստանյալին տնօրինել իր գույքն ու դրա դիմաց վարկ ստանալ:
Պաշտպանական կողմը գտնում է, որ կատարվել է գործարք քաղաքացիաիրավական տիրույթում, որևէ իրավասություն Աշոտ Սուքիասյանը չի խախտել, ռիսկայնություն ցանկացած բիզնես էլ ունի, մեկ տարվա մեջ՝ հրաշք գործելով՝ Ա. Սուքիասյանը չէր կարող միանգամից վերադարձնել բոլոր գումարները: Իսկ տուժողի ներկայացուցիչը գտնում է, որ «հենց այստեղից էլ սկսվել է խարդախությունն ու խաբեությունը»: Տուժողն իր հերթին հավելեց, որ «իմ միամտությունը, վստահությունը, իմ նորմալ մարդ լինելը օգտագործել են ներքևից վերև, թողել եմ այս ամեն ինչը մեր արդարադատությանը»: Ըստ նրա, կազմակերպված է եղել, թե ինչպես կազմել լիազորագրերը, ինքն ուղղակի մտել, ստորագրել ու դուրս է եկել:
Հաջորդ դատական նիստում ապացույցների հետազոտումը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից