Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»

Գործարար եղբայրներն արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով 10/28/2015   19:26  |  Քրեական խրոնիկոն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  և 2-րդ կետերով մեղադրվող  գործարար եղբայրներն արդարացվեցին:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ եղբայրներ՝ Վարդան և Վահրամ Մակինյանների պաշտպան Գուրգեն Հարությունյանից:

Պաշտպանը նշեց, որ դատավճռով՝ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանները ճանաչվեցին անպարտ և արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան և Վահրամ Մակինյանները նախնական համաձայնությամբ փորձել են Արմեն Ելիսոյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով` ընդհանուր 699 հազար ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Վարդան Մակինյանը  հանդիսանալով « Գանգրահեր տղա« ՍՊ ընկերության տնօրեն, նույն ընկերության աշխատակից, իր եղբայր՝ Վահրամ Մակինյանի հետ 2011-2012 թվականների ընթացքում առևտրային հարաբերությունների մեջ է գտնվել Արմեն Ելիսոյանի հետ: Վերջինս պարբերաբար նշված ընկերությանն է վաճառել և այդ ընկերությունից գնել  տարբեր տեսակի ապակյա դատարկ տարաներ: 2012 թ. մայիսին Արմեն Ելիսոյանը բեռնատար ավտոմեքենայով «Գանգրահեր տղա» ՍՊ ընկերության առևտրային գործունեության իրականացման վայր է տեղափոխել և այդ ընկերությանն է վաճառել շուրջ 197.000 ՀՀ դրամ արժողությամբ ապակյա դատարկ տարաներ՝ միաժամանակ նույն ընկերությունից գնելով ընդհանուր 747 000 ՀՀ դրամ արժողությամբ այլ տեսակների ապակյա դատարկ տարաներ և պոլիմերային խցաններ:

Արմեն Ելիսոյանն իր կողմից գնված հիշյալ ապակյա տարաները նույն օրը Վանաձորից տեղափոխել է Վահրամ Մակինյանի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն տրամադրված, ընկերությանը պատկանող թվով 119 պոլիմերային արկղերում: Կողմերը Արմեն Ելիսոյանին հասանելի 197 000 ՀՀ դրամ գումարը հաշվակցել են վերջինիս կողմից «Գանգրահեր տղա» ՍՊ ընկերությանը վճարվելիք 747.000 ՀՀ դրամ գումարին և համաձայնության են եկել իրենց միջև առուվաճառքի  հիշյալ երկու գործարքները Արմեն Ելիսոյանի կողմից 550 000 ՀՀ դրամ գումարի վճարմամբ և թվով 119 արկղերի վերադարձմամբ ավարտելու վերաբերյալ և բանավոր պայմանավորվել են, որ նշված գումարը Արմեն Ելիսոյանը վճարելու է հետագայում՝ գումարով կամ համարժեք ապակյա դատարկ տարաներով, ինչպես նաև վերադարձնելու է ժամանակավոր օգտագործման համար ընկերությունից վերցված թվով 119 արկղերը:

Սակայն հետագայում Արմեն Ելիսոյանը առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է իր առևտրային գործունեությունը և համագործակցությունը վերոնշյալ ՍՊ-ի հետ, որի պատճառով չի կարողացել կատարել այդ ընկերության նկատմամբ ունեցած գույքային պարտավորությունը: Եղբայրները, հանդիպելով Արմեն Ելիսոյանի հետ, վերջինիցս պահանջել են մարել ընկերության նկատմամբ ունեցած գումարային պարտքը կամ տրամադրել դրան համարժեք ապակյա տարաներ, սակայն անհրաժեշտ գումար և տարաներ չունենալու պատճառով Արմեն Ելիսոյանը չի կարողացել կատարել նրանց պահանջը և խնդրել է իրեն ժամանակ տրամադրել պարտքը մարելու համար:

Միաժամանակ եղբայրները հայտնել են, որ իրենք բեռնատար ավտոմեքենան հասցրել են քաղաք Վանաձոր՝ Արմեն Ելիսոյանից իրենց նկատմամբ պարտքի դիմաց ապակյա դատարկ տարաներ ստանալու ակնկալիքով և բեռնատար ավտոմեքենայի վառելանյութի համար ծախսել են 30 000 ՀՀ դրամ գումար, Ա. Ելիսոյանը պարտավորվել է իր պարտքի հետ վճարել նաև այդ գումարը ընդունելով, որ եղբայրներին  պարտք է ընդհանուր 580.000 ՀՀ դրամի դրամ:

Այնուհետև,  Վարդան Մակինյանն Արմեն Ելիսոյանին առաջարկել է հիշյալ գույքային պարտավորության վերաբերյալ կազմել թվով 2 պարտավորագրեր, որոնցից մեկում որպես կազման ժամանակ նշել ետին ամսաթիվ՝ թվականը և կազման վայրը նշել Չարենցավան քաղաքը, իսկ մյուս պարտավորագրում նշել տվյալ օրվա ամսաթիվը և կազման վայրը:

Արմեն Ելիսոյանը համաձայնվել է  և նույն վայրում առանձին թղթերից  յուրաքանչյուրի վրա գրառել է, որ Վահրամ Մակինյանին պարտք է 580.000 ՀՀ դրամ և ընդհանուր թվով 119 արկղեր՝ առաջին պարտավորագրում որպես դրա կազման վայր Վարդան Մակինյանի առաջարկով նշելով Չարենցավան քաղաքը՝ որպես ժամանակ նշելով  03.06.2012 թվականը,  իսկ երկրորդ պարտավորագրում որպես կազման վայր նշելով ՝Վանաձոր քաղաքը, իսկ որպես ժամանակ՝ 03.10.2012 թվականը:

Նշված պարտավորագրերը կազմելուց հետո Արմեն Ելիսոյանը դրանք հանձնել է Վարդան Մակինյանին:

Սակայն հետագայում՝  2013 թ. մայիսի 8-ին, Վահրամ Մակինյանը՝ իր Արմեն Ելիսոյանից գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ, որպես շահագրգիռ կողմ, երրորդ անձ հանդես է եկել նաև Վարդան Մակինյանը:

Վահրամ և Վարդան Մակինյանները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել Արմեն Ելիսոյանի կողմից 03.10.2012 թ. կազմված հիշյալ 2 նույնաբովանդակ պարտավորագրերը՝ դրանք խաբեությամբ ներկայացնելով որպես միմյանց հետ չկապված, առանձին գույքային պարտավորությունների վերաբերյալ կազմված պարտավորագրեր՝ այդ կերպ նպատակ ունենալով խաբեությամբ դատական կարգով Արմեն Ելիսոյանից իր ունեցած իրական պարտավորության՝ 580 000 ՀՀ դրամի և թվով 119 արկղերի փոխարեն հօգուտ իրենց՝ 1 734 760 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, որից  1 160 000 ՀՀ դրամը՝ որպես նշված պարտավորագրերից  յուրաքանչյուրով ստանձնած համապատասխանաբար 580.000 ՀՀ դրամը, 238 000 ՀՀ դրամը՝ որպես նույն պարտավորագրերից  յուրաքանչյուրում նշված համապատասխանաբար 119 արկղերի համարժեք գումարների հանրագումար, 86 760 ՀՀ դրամը՝ որպես Արմեն Ելիսոյանի գույքային պարտավորության կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային հաշվարկային դրույքի տոկոսներ և 250 000 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կրած դատական ծախս: 

Ըստ նախաքննական մարմնի՝ այս կերպ Վարդան և Վահրամ Մակինյանները փորձել են նախնական համաձայնությամբ Արմեն Ելիսոյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1 350 760 ՀՀ դրամ գումար:

 

 


Հարակից հրապարակումներ`

23:32 27/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳողության և գողության փորձի գործով 3 աղջիկ ամբաստանյալներն արդարացվեցին
22:58 30/06/2015  |  Արդարացման դատավճիռներՄեղսագրվող նույն արարքի համար կրկին դատվել էին. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալներին արդարացրել է ու ճանաչել անմեղ
20:19 11/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ջազ-երաժիշտը հայաստանյան դատարանում արդարացվեց
13:30 12/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայրն ու որդին արդարացվեցին
13:03 12/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրդարացման դատավճիռը բեկանվել է. Դատարանը մասնակի բավարարել է դատախազի բողոքը
17:37 11/11/2014  |  Արդարացման դատավճիռներՓաստաբանը հաղթեց նախաքննական մարմնին. արդարացում` թմրամիջոցի գործով
21:16 28/10/2014  |  Քրեական խրոնիկոնԿայացվել է մասնակի արդարացման դատավճիռ
19:30 27/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿայացվեց ևս մեկ արդարացման դատավճիռ
15:47 04/10/2014  |  ԳՈՐԾ #Դատարանը մասնակի արդարացրել է երկու ամբաստանյալներին
20:47 02/09/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրողը չի ընդունում, որ տեղ-տեղ զավեշտների հասնող խախտումներ են թույլ տրվել

Արխիվ

[]