ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործարար եղբայրներն արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով 10/28/2015 19:26 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրվող գործարար եղբայրներն արդարացվեցին:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ եղբայրներ՝ Վարդան և Վահրամ Մակինյանների պաշտպան Գուրգեն Հարությունյանից:
Պաշտպանը նշեց, որ դատավճռով՝ առաջադրված մեղադրանքում իր պաշտպանները ճանաչվեցին անպարտ և արդարացվեցին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ մեղադրանքի՝ Վարդան և Վահրամ Մակինյանները նախնական համաձայնությամբ փորձել են Արմեն Ելիսոյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով` ընդհանուր 699 հազար ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես, Վարդան Մակինյանը հանդիսանալով « Գանգրահեր տղա« ՍՊ ընկերության տնօրեն, նույն ընկերության աշխատակից, իր եղբայր՝ Վահրամ Մակինյանի հետ 2011-2012 թվականների ընթացքում առևտրային հարաբերությունների մեջ է գտնվել Արմեն Ելիսոյանի հետ: Վերջինս պարբերաբար նշված ընկերությանն է վաճառել և այդ ընկերությունից գնել տարբեր տեսակի ապակյա դատարկ տարաներ: 2012 թ. մայիսին Արմեն Ելիսոյանը բեռնատար ավտոմեքենայով «Գանգրահեր տղա» ՍՊ ընկերության առևտրային գործունեության իրականացման վայր է տեղափոխել և այդ ընկերությանն է վաճառել շուրջ 197.000 ՀՀ դրամ արժողությամբ ապակյա դատարկ տարաներ՝ միաժամանակ նույն ընկերությունից գնելով ընդհանուր 747 000 ՀՀ դրամ արժողությամբ այլ տեսակների ապակյա դատարկ տարաներ և պոլիմերային խցաններ:
Արմեն Ելիսոյանն իր կողմից գնված հիշյալ ապակյա տարաները նույն օրը Վանաձորից տեղափոխել է Վահրամ Մակինյանի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն տրամադրված, ընկերությանը պատկանող թվով 119 պոլիմերային արկղերում: Կողմերը Արմեն Ելիսոյանին հասանելի 197 000 ՀՀ դրամ գումարը հաշվակցել են վերջինիս կողմից «Գանգրահեր տղա» ՍՊ ընկերությանը վճարվելիք 747.000 ՀՀ դրամ գումարին և համաձայնության են եկել իրենց միջև առուվաճառքի հիշյալ երկու գործարքները Արմեն Ելիսոյանի կողմից 550 000 ՀՀ դրամ գումարի վճարմամբ և թվով 119 արկղերի վերադարձմամբ ավարտելու վերաբերյալ և բանավոր պայմանավորվել են, որ նշված գումարը Արմեն Ելիսոյանը վճարելու է հետագայում՝ գումարով կամ համարժեք ապակյա դատարկ տարաներով, ինչպես նաև վերադարձնելու է ժամանակավոր օգտագործման համար ընկերությունից վերցված թվով 119 արկղերը:
Սակայն հետագայում Արմեն Ելիսոյանը առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է իր առևտրային գործունեությունը և համագործակցությունը վերոնշյալ ՍՊ-ի հետ, որի պատճառով չի կարողացել կատարել այդ ընկերության նկատմամբ ունեցած գույքային պարտավորությունը: Եղբայրները, հանդիպելով Արմեն Ելիսոյանի հետ, վերջինիցս պահանջել են մարել ընկերության նկատմամբ ունեցած գումարային պարտքը կամ տրամադրել դրան համարժեք ապակյա տարաներ, սակայն անհրաժեշտ գումար և տարաներ չունենալու պատճառով Արմեն Ելիսոյանը չի կարողացել կատարել նրանց պահանջը և խնդրել է իրեն ժամանակ տրամադրել պարտքը մարելու համար:
Միաժամանակ եղբայրները հայտնել են, որ իրենք բեռնատար ավտոմեքենան հասցրել են քաղաք Վանաձոր՝ Արմեն Ելիսոյանից իրենց նկատմամբ պարտքի դիմաց ապակյա դատարկ տարաներ ստանալու ակնկալիքով և բեռնատար ավտոմեքենայի վառելանյութի համար ծախսել են 30 000 ՀՀ դրամ գումար, Ա. Ելիսոյանը պարտավորվել է իր պարտքի հետ վճարել նաև այդ գումարը ընդունելով, որ եղբայրներին պարտք է ընդհանուր 580.000 ՀՀ դրամի դրամ:
Այնուհետև, Վարդան Մակինյանն Արմեն Ելիսոյանին առաջարկել է հիշյալ գույքային պարտավորության վերաբերյալ կազմել թվով 2 պարտավորագրեր, որոնցից մեկում որպես կազման ժամանակ նշել ետին ամսաթիվ՝ թվականը և կազման վայրը նշել Չարենցավան քաղաքը, իսկ մյուս պարտավորագրում նշել տվյալ օրվա ամսաթիվը և կազման վայրը:
Արմեն Ելիսոյանը համաձայնվել է և նույն վայրում առանձին թղթերից յուրաքանչյուրի վրա գրառել է, որ Վահրամ Մակինյանին պարտք է 580.000 ՀՀ դրամ և ընդհանուր թվով 119 արկղեր՝ առաջին պարտավորագրում որպես դրա կազման վայր Վարդան Մակինյանի առաջարկով նշելով Չարենցավան քաղաքը՝ որպես ժամանակ նշելով 03.06.2012 թվականը, իսկ երկրորդ պարտավորագրում որպես կազման վայր նշելով ՝Վանաձոր քաղաքը, իսկ որպես ժամանակ՝ 03.10.2012 թվականը:
Նշված պարտավորագրերը կազմելուց հետո Արմեն Ելիսոյանը դրանք հանձնել է Վարդան Մակինյանին:
Սակայն հետագայում՝ 2013 թ. մայիսի 8-ին, Վահրամ Մակինյանը՝ իր Արմեն Ելիսոյանից գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ, որպես շահագրգիռ կողմ, երրորդ անձ հանդես է եկել նաև Վարդան Մակինյանը:
Վահրամ և Վարդան Մակինյանները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել Արմեն Ելիսոյանի կողմից 03.10.2012 թ. կազմված հիշյալ 2 նույնաբովանդակ պարտավորագրերը՝ դրանք խաբեությամբ ներկայացնելով որպես միմյանց հետ չկապված, առանձին գույքային պարտավորությունների վերաբերյալ կազմված պարտավորագրեր՝ այդ կերպ նպատակ ունենալով խաբեությամբ դատական կարգով Արմեն Ելիսոյանից իր ունեցած իրական պարտավորության՝ 580 000 ՀՀ դրամի և թվով 119 արկղերի փոխարեն հօգուտ իրենց՝ 1 734 760 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, որից 1 160 000 ՀՀ դրամը՝ որպես նշված պարտավորագրերից յուրաքանչյուրով ստանձնած համապատասխանաբար 580.000 ՀՀ դրամը, 238 000 ՀՀ դրամը՝ որպես նույն պարտավորագրերից յուրաքանչյուրում նշված համապատասխանաբար 119 արկղերի համարժեք գումարների հանրագումար, 86 760 ՀՀ դրամը՝ որպես Արմեն Ելիսոյանի գույքային պարտավորության կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային հաշվարկային դրույքի տոկոսներ և 250 000 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կրած դատական ծախս:
Ըստ նախաքննական մարմնի՝ այս կերպ Վարդան և Վահրամ Մակինյանները փորձել են նախնական համաձայնությամբ Արմեն Ելիսոյանից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1 350 760 ՀՀ դրամ գումար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից