ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող ևս շուրջ 100 ընտանիք ապահովվել է նոր բնակարանով 10/26/2015 19:17 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 16 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սիսակյան 3, Նոր Արեշ 35 փողոց N127/1 և Արցախի փողոց 4 նրբանցքի N10/2 հանրակացարանային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ևս 100 ընտանիք դարձավ նոր ու հարմարավետ բնակարանների սեփականատեր: Երջանիկ տանտերերին հանձնելով նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում առկա տասնամյակների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային քաղաքականությունը:
«4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է Հանրապետության Նախագահի, ինչպես նաև քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, և մենք, կառավարության հետ համատեղ, հատկապես վերջին տարիներին այս խնդրի լուծման ուղղությամբ հստակ քայլեր նախաձեռնեցինք: Այդ քայլերի արդյունքում դեռ 2013 թվականին լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքների նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Անցյալ տարի մենք սկսեցինք ևս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի շենքում բոլորովին վերջերս շուրջ 100 բնակարաններ հանձնեցինք մեր բնակիչներին: Ահա այսօր էլ ևս շուրջ 100 բնակարան հատկացրեցինք մեր մյուս բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է բնակարաններով և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: 12 հարկանի այս շենքն ունի երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում՝ երկուական վերելակ։ Երևանի քաղաքապետարանի պատվերով շենքում կառուցվել են թվով 120՝ 1 և 2 սենյականոց բնակարաններ։ Նորակառույցի սեյսմակայունությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող չափորոշիչներին, ունի հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար նախատեսված թեքահարթակներ։ Բնակարաններն անհատական ջեռուցման համակարգով են և բնակիչներին են հանձնվում էկոնոմ դասի նորոգված և պատրաստ վիճակում։
«Նոր կառուցված շենքերի բոլոր բնակարանները բնակիչներին հանձնում ենք նորոգված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում: Մինչև տարեվերջ ևս երկու շենք կհանձնենք շահագործման ու այդպիսով, ինչպես և խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կլուծենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը»,- ընդգծել է քաղաքապետը:
Տասնամյակներ շարունակ կենցաղային տարրական պայմաններից զուրկ ու վախի մթնոլորտում ապրող ընտանիքները, շնորհակալություն հայտնելով սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն այս ծրագրի կյանքի կոչման համար, նշել են, որ քաղաքապետից ստանում են իրենց ամենասպասված նվերը:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից