Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը

Քաղաքացիաիրավական բնույթի վեճը տեղափոխվել է քրեաիրավական տիրույթ. մեղադրանքի կողմը համաձայն չէ արդարացման դատավճռի հետ 10/24/2015   11:42  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Մեղադրողն ու տուժողը պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ և «Իրավունքի և հոգեբանության միջազգային ակադեմիա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Մարոզյանն արդարացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերի խարդախություն, մեղադրանքում`  հանցակազմի բացակայության հիմքով:
 
Վերաքննիչ բողոքներում տուժողն ու մեղադրողը նույնաբովանդակ պահանջներ են ներկայացնում՝ ամբողջությամբ բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի` 03.08.2015թ. արդարացման դատավճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ, Խ.Մարոզյանին ենթարկելով քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ամբողջությամբ բավարարել քաղաքացիական հայցը: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, մեղադրողը նաև միջնորդում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ  հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով  Խ.Մարոզյանին դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով: 
 
Ըստ  Խ. Մարոզյանին առաջադրված մեղադրանքի, նա՝  հանդիսանալով «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա»  հասարակական կազմակերպության նախագահ`  իրավաբանական օգնություն ցուցաբերելու և  տուժողի քրոջ վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով, տուժողից  2013թ. մարտից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի` ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար և ծախսել է իր անձնական կարիքների համար: Ըստ մեղադրանքի, «նա  բացառությամբ Մոսկվա մեկնելով և նշված հանգամանքի շուրջ կատարված գրավոր հարցումից, որևէ այլ գործողություն չկատարելով` խաբեությամբ տիրացել է հիշյալ գումարին»: 
 
Երևանի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Նախագահությամբ դատավոր` Ա. Վարդապետյանի, հանգել է այլ եզրակացության: Վերլուծելով ամբաստանյալ Խ.Մարոզյանի, տուժողի, վկաների ցուցմունքներերը, հետազոտված փաստաթղթերը`  Դատարանը նախ արձանագրել  է, որ տուժողին ու նրա քրոջը  իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով ամբաստանյալը  որևէ նախաձեռնություն չի ցուցաբերել, այլ նշված հարցով 2013թ. մարտ ամսին նրան են դիմել հենց տուժողն ու նրա քույրը,  ուստի Խ.Մարոզյանի մոտ ի սկզբանե տուժողին  պատկանող գումարին խարդախության միջոցով տիրանալու նպատակ չի եղել: 
 
Բացի այդ   Դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը տուժողի քրոջը իրավական օգնություն ցուցաբերելու համար նրա քրոջից  ստացել է ընդհանուր 4000 ԱՄՆ դոլար և ստանձնած պարտավորությունները իրականացնելու նպատակով կատարել է որոշակի աշխատանքներ:
 
Մասնավորապես, նա  մեկնել է Մոսկվա քաղաք, վերալիազորել է փաստաբան Օկսանա Բուզինսկաին,  որպեսզի վերջինս Սուրգուտ քաղաքից ստանա տուժողի քրոջ  ամունալուծության գործի նյութերը, նրանից ստացել է Սուրգուտ քաղաքի դատարանի` վրան ձեռագրով գործի համարը նշված վճռի պատճենը, որից հետո վճռի կեղծ լինելու հանգամանքը պարզելու, մեղավոր անձանց պատժելու միջնորդությամբ դիմել է Սուրգուտ քաղաքի իրավապահ մարմիններին, ստացել է այդ փաստով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Սուրգուտ քաղաքի դատախազի որոշումը: 
 
Խ.Մարոզյանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով տուժողի ու նրա քրոջ  օգտին գործողություններ կատարելու հանգամանքները հիմնավորված են եղել նաև սույն քրեական գործի նախաքննության ընթցքում, սակայն նախաքննությունը իրականացնող մարմնի կողմից դրանց տրվել է ոչ ճիշտ գնահատական և դրանք դիտվել են որպես պատրվակ` Խ.Մարոզյանի կողմից խարդախության եղանակով տուժողին  պատկանող գումարին տիրանալու համար: 
 
Դատարանը հաստատված է համարել նաև, որ ամբաստանյալի  և տուժողի միջև փոխադարձ համաձայնության պայմաններում 2013թ. մարտ ամսին կնքվել է քաղաքացիաիրավական բնույթի գործարք, համաձայն որի` ամբաստանյալը  պարտավորվել է 4000 ԱՄՆ դոլարի դիմաց ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանից ստանալ տուժողի քրոջ ամուսնալուծության գործի նյութերը և անհրաժեշտության դեպքում վիճարկել դրանց օրինականությունը և նշված ուղղությամբ նրա կողմից կատարվել են որոշակի գործողություններ: Տուժողն  անհամաչափ համարելով իր կողմից վճարված գումարի դիմաց Խ.Մարոզյանի կողմից կատարված աշխատանքների ծավալը` հետ է պահանջել գումարը և մերժում ստանալուց հետո միայն Խ.Մարոզյանի կողմից խարդախության եղանակով իրեն պատկանող գումարին տիրանալու վերաբերյալ 25.02.2014թ. հաղորդում է ներկայացրել ոստիկանության Նոր Նորիքի բաժին, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը:  
 
Դատարանը գտել է, որ   քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա ամբաստանյալի և տուժողի միջև առկա քաղաքացիաիրավական բնույթի վեճը` վերջինիս մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանության նպատակով, նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տեղափոխվել է հանրային շահի տիրույթ, որը ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԿԴ/0176/01/09 նախադեպային որոշման 31-րդ կետի համաձայն անթույլատրելի է: 
 
Այսպիսով` Դատարանը հաստատված է համարել, որ նախաքննության մարմինը հանգել է սխալ քրեաիրավական հետևության այն մասին, որ ամբաստանյալ Խ.Մարոզյանի արարքում առկա է խարդախության հանցակազմ, հետևաբար` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում նա պետք է արդարացվի` կատարած արարքում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
Դատարանը վերացրել է ամբաստանյալ Խ.Մարոզյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, իսկ տուժողի քաղհայցը թողել առանց քննության, տուժողը հնարավորություն ունի իր գույքային պահանջը ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով:
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:55 22/10/2015  |  Քրեական խրոնիկոնԴատարանի հետևությունները բավարար չափով փաստարկված ու հիմնավորված չեն. Վերաքննիչ դատարանը բեկանել է արդարացման դատավճիռը
14:09 22/10/2015  |  Արդարացման դատավճիռներԴատարանում դատախազը գիտակցել է, որ ՀԿԳ քննիչին առաջադրած մեղադրանքն անհիմն է և հրաժարվել մեղադրանքից
18:20 21/10/2015  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ. դատարանն արդարացրեց
13:52 20/10/2015  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը տուգանք էր միջնորդել. դատարանն արդարացրեց
19:50 14/10/2015  |  ԼՐԱՀՈՍԱյս տարվա առաջին կիսամյակում հանրային պաշտպանների մասնակցությամբ 23 արդարացման դատավճիռ է կայացվել
17:18 12/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվեց՝ սուտ ցուցմունք տալու մեղադրանքում
13:37 28/09/2015  |  Արդարացման դատավճիռներՄեղադրողը հրաժարվել է կանխամտածված սնանկության մեղադրանքը պաշտպանելուց. կայացվել է արդարացման դատավճիռ
13:49 26/09/2015  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքում
12:49 18/09/2015  |  Արդարացման դատավճիռներԴատարան ներկայացված ապացույցները չէին պարունակում մեղադրանքը հիմնավորող փաստական հանգամանքներ. կայացվել է արդարացման դատավճիռ
11:15 17/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՇուրջ 2 տարի կալանքի տակ գտնվելով՝ արդարացվել է և ազատ արձակվել

Արխիվ

[]