Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ)

Ինչու են դեղ ներկրողները դժգոհ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի աշխատանքից. դատարան է դիմել նաև «Վիտա ֆարմ»-ը 10/24/2015   16:43  |  Վարչական իրավունք

 
Հայաստանյան դեղերի շուկայում առկ իրավիճակի մասին հայտարարություններն ու դժգոհությունները վերջին մեկ տարում հատկապես ակտիվացել են: Ոլորտի պատասխանատուները դա վերագրում են ԵՏՄ-ի հետ համաձայնագրից հետո սկսված ազատ առևտրին, որի արդյունքում ռուսական շուկայում շատ ավելի էժան գին ունեցող դեղորայքը մեծածավալ հոսքով սկսեց գալ Հայաստան:
 
Բայց, մաքսատուրքերից ազատված առևտրից զատ ՀՀ օրենսդրությունը պահանջում է նաև շուկա մտնող դեղորայքի պարտադիր գրանցում, որի հետևանքով էլ հենց ի հայտ են գալիս դժգոհությունները: 
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կես լուրջ-կես կատակ նշեց, թե  դատարաններ գնալն իրենց համար արդեն առօրյա սովորույթ է դարձել: «Երևի շուտով պետք է մի տարածք վերցնենք, մնանք դատարանում»,- ասաց նա: 
 
Հերթական գործը, որ արդեն Վարչական դատարանի վարույթ է ընդունվել, կմեկնարկի հոկտեմբերի 29-ին: Դատարան դիմողը «Վիտա ֆարմ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը 2015թ-ի մարտին Հայաստան է ներմուծել երեք անուն դեղ, որոնցից երկուսի ներկրումը՝ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կատարած փորձաքննության հիման վրա, նախարարի հրամանով մերժվել է:
 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ներկայացնելով մերժման հիմքերը՝ Հակոբ Թոփչյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետություն իրավունք ունի մտնել այն դեղը, որն ստացել է պետական գրանցում: Իսկ գրանցում, տվյալ պարագայում, նշանակում է նույնականացնել դեղի ներդիրը, բաղադրությունը, արտադրողը ՀՀ-ում արդեն իսկ գրանցված, պետական ռեգիստրում առկա համանուն դեղի հետ:
 
Եթե դեղի բաղադրության մեջ արտադրողը փոփոխություն է կատարել, նա տեղյակ է պահում այդ փոփոխության մասին, որից հետո նոր դեղն ընդունելի է համարվում նաև ՀՀ-ում: Իսկ եթե արտադրողը տեղյակ չի պահում, բայց ներկրված դեղի բաղադրությունը ինչ-որ բանով տարբերվում է գրանցվածից, կենտրոնը դիմում է արտադրողին՝ պարզաբանում ստանալու  համար:
 
«Վիտա ֆարմ»-ի ներկրած դեղերից մեկի՝ «Օքսիտոցինի» դեպքում հենց այդպես էլ կատարվել է: Արտադրող «Գեդեոն Ռիխտեր»-ի տվյալ դեղը ՀՀ շուկայում գրանցված է, սակայն ոչ «Վիտա ֆարմ»-ի ներկրած դեղի բաղադրությամբ:
 
«Արտադրողը նույնն է՝ նույն «Գեդեոն Ռիխտեր»-ը, բայց բաղադրության մեջ գրանցված օժանդակ նյութերից սառցային քացախաթթվի քանակությունը մեզ մոտ 2 մլ է, ներկրված դեղինը՝ 2.5 մլ: Այդ կես մլ-ի գաղափարը մենք ուզում էինք հստակեցնել: Դիմեցինք արտադրողին, արտադրողը մեզ պատասխանեց, որ դա իրենց արտադրած դեղն է, բայց ՀՀ-ի համար գրանցված դեղը չէ, այլ՝ ՌԴ-ի: ՌԴ-ում գրանցված դեղի մեջ սառցային քացախաթթվի քանակությունը 2.5 մլ է»,- ասաց կենտրոնի տնօրենը՝ դժվարանալով, սակայն, նշել նման տարբերությունների պատճառը և նշելով, որ արտադրողն ինքն է որոշում՝ որ երկրում ինչ բաղադրությամբ դեղեր է գրանցում ու վաճառում: 
 
Վիճարկելով կայացված մերժման որոշումը, «Վիտա Ֆարմ»-ն իր բողոքում նշում է, որ ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում գրանցված դեղերի չափորոշիչներում բացակայում է օժանդակ նյութի քանակի մասին նշում: Փորձագիտական կենտրոնում էլ հակադարձում են. «Մեր օրենսդրությունն արգելում է շեղում ունեցող դեղերի սպառման թույլտվություն տալ»: 
 
Հաջորդ դեղը, որի ներկրումը նախարարի հրամանովմերժվել է ՙՔվամատել դեղահատեր թաղանթապատ 20 մգ բլիստերում»-ն է: Այս դեպքում էլ մերժման համար հիմք է հանդիսացել պահպանման ժամեկտների տարբերությունը: «Վիտա Ֆարմ»-ի ներկրած դեղի պահշպանման ժամկետ է նշված 5 տարին, ՀՀ-ում գրանցված դեղինը՝ 4 տարի է:
 
Եվ այս դեպքում ևս պատճառը տեղական և ռուսական շուկայում գրանցված դեղերի չափորոշիչների տարբերույունն է: Բանն այն է, որ ՌԴ-ում վաճառվող  «Քվամատել»-ի պահպանման ժամկետը մեր շուկայում վաճառվողից 1 տարով ավելի է:
 
«ՀՀ-ում  ժամանակին 5 տարի է եղել, բայց արտադրողը ուղղումներ է կատարել, և ՀՀ-ում այժմ այդ  դեղը 4 տարով է գրանցված»,- ասաց մեր զրուցակիցը, իսկ թե ինչն է պատճառը, որ ՌԴ-ում չի փոխվել, հայ մասնագետները չգիտեն, բայց, իրենց խոսքով, պարտավոր են առաջնորդվել արտադրողի ներկայացրած չափանիշներով:
 
«Դատարան ենք գնում մեկ հարցով՝ իրենք ասում են, որ այն կետը, որով դուք կանգնացրել եք դեղի ներմուծումը, դուք դրա իրավունքը չունեք, նա որակյալ է: Մենք ասում ենք՝ խնդիր չկա՝ որակյալ է, դիմում ենք արտադրողին, եթե կասի՝ նույնն է, մենք կընդունենք, եթե ասի՝ նույնը չէ, մենք իրավունք չունենք արտադրողին հաշվի չառնելով՝ բաց թողել դեղը շուկա»,- ասաց Հակոբ Թոփչյանը:
 
Ի դեպ, մեր զրույցի ընթացքում կենտրոնի տնօրենը նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո  հայստանյան շուկայում ի հայտ եկան բազմաթիվ նման դեպքեր, երբ ՀՀ-ում գրասնցված ու ՌԴ-ում գրանցված նույն դեղերի բաղադրությունների, ցուցումների, անգամ փաթեթավորումների միջև տարբերություններ արձանագրվեցին:
 
«Ազդող նյութը նույնն է, դեղաչափը նույնն է, դեղաձևը նույնն է, սակայն բաղադրամասերը, որոնք կոչվում են օժանդակ նյութեր, դրանցում տարբերություն կա»,- բացատրում է Հակոբ Թոփչյանն ու նշում, որ այս տարբերությունները ՀՀ օրենսդրությունը ներկա պահին արգելում է՝ կեղծիքներից խուսափելու համար:
 
Կենտրոնի կողմից փորձաքննության են ենթարկվում անգամ փաթեթներն ու տուփերը: Եվ դրանցում գրանցվածից տարբերություն արձանագրելու դեպքում  կենտրոնը նույնպես դիմում է արտադրողին՝  համոզվելու համար, որ դեղը կեղծված չէ:
 
Իսկ որ ԵՏՄ անդամակցուոյնից հետո հայաստանյան շուկայում մեծ ծավալի ներհոսք է նկատվել հատկապես ՌԴ-ից, կենտրոնի մասնագետները բացատչրում են ՌԴ-ում դեղերի գների անհամեմատ ավելի ցածր լինելով: Բայց և ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ էժան դեղերը Հայաստան հասնելով՝ նույն թանկ գներով էլ վաճառվում են՝ գերշահույթներ ապահովելով ներկրողների համար:
 
Նրանց խոսքով հենց սա է այն հիմնական պատճառը, որ դեղ ներկրողները խնդիրներ են առաջացնում  Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ աշխատանքում:
 
 

Արխիվ

[]