ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
11/26/2024 21:26
Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է»
11/26/2024 21:24
Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
11/26/2024 21:17
Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը
11/26/2024 20:52
Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում
11/26/2024 20:43
Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում
11/26/2024 20:36
Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ)
11/26/2024 20:22
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
11/26/2024 20:20
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
11/26/2024 20:15
Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը
11/26/2024 20:05
Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված
11/26/2024 19:59
Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
11/26/2024 19:44
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ
11/26/2024 19:37
«Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան
11/26/2024 19:31
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
11/26/2024 19:19
Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել
11/26/2024 19:10
Լարսը փակվեց նաև մարդատարների համար
11/26/2024 18:54
ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ)
11/26/2024 18:42
Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով
11/26/2024 18:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին
11/26/2024 18:33
ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է
11/26/2024 18:30
Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ
11/26/2024 18:22
Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով
11/26/2024 18:08
Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար
11/26/2024 18:05
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
11/26/2024 17:59
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
11/26/2024 17:56
Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է
11/26/2024 17:52
ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները
11/26/2024 17:39
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ
11/26/2024 17:21
ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը
11/26/2024 17:03
Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար
11/26/2024 17:03
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ)
11/26/2024 16:58
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան
11/26/2024 16:54
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը
11/26/2024 16:52
Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը
11/26/2024 16:49
Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
11/26/2024 16:48
Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
11/26/2024 16:40
Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ
11/26/2024 16:38
Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
11/26/2024 16:23
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
11/26/2024 16:22
Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը
11/26/2024 16:18
ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ)
11/26/2024 16:10
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ
11/26/2024 16:05
Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան
11/26/2024 16:05
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
11/26/2024 15:54
Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ
11/26/2024 15:38
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին
11/26/2024 15:30
Դանակահարել են 15-ամյա պատանուն
11/26/2024 15:17
16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է
11/26/2024 15:07
Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին
11/26/2024 15:00
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու
11/24/2024 22:03
Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան
11/26/2024 15:17
16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է
11/25/2024 11:57
Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
11/25/2024 01:02
Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը
11/25/2024 20:49
Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
11/26/2024 16:58
Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան
11/26/2024 13:43
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան
11/26/2024 11:30
Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
11/25/2024 17:29
Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
11/26/2024 08:28
Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
11/25/2024 16:00
Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են
11/25/2024 17:52
Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ
11/26/2024 08:16
Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ»
11/26/2024 08:38
Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
11/25/2024 12:50
Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում
11/24/2024 21:50
Վաղը լույս չի լինի նշված հասցեներում
11/25/2024 22:42
Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
11/25/2024 16:19
Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/25/2024 17:55
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին
11/25/2024 14:12
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս
Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նիստում 10/23/2015 15:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Ներկայացնում ենք նիստի ընթացքում Գալուստ Սահակյանի ելույթն ամբողջությամբ, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների ընթացքին:
«Վենետիկի հանձնաժողովի մեծարգո նախագահ պարոն Ջանի Բուկիկիո,
հանձնաժողովի հարգարժան անդամներ,
տիկնայք եւ պարոնայք,
ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այստեղ, քանզի Վենետիկի հանձնաժողովն այն կառույցն է, որը կանգնած է Հայաստանի Հանրապետությունում իրավական ու ժողովրդավարական բարեփոխումների ակունքներում, որի անդամները հայաստանցի մասնագետների հետ միասին ջանք ու եռանդ չեն խնայել մեր երկրում իրավական ու ժողովրդավարական համակարգերի ամրապնդման գործում, որի կարծիքը չափորոշիչ է դարձել ինչպես իրավաբանների, այնպես էլ քաղաքական գործիչների համար:
Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացը, որի սկիզբը դրվեց 2013 թվականին, ձեր իսկ աջակցությամբ ու մասնակցությամբ, հասնում է տրամաբանական ավարտին. այս տարվա դեկտեմբերի 6-ին մեր երկրում անցկացվելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե:
Սահմանադրության առաջարկող փոփոխությունները հերթական քայլն են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ազատությունների, ժողովրդավարության հաստատման եւ իրավական պետության կառուցման շարունակվող գործընթացում:
Վստահեցնում եմ, որ դրանց իրագործումը գրեթե անհնար կլիներ առանց Վենետիկի հանձնաժողովի ակտիվ մասնակցության:
1995 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը «իշխանակենտրոն» էր՝ «անձնակենտրոն» իշխանական համակարգով: Այդ Սահմանադրության առանցքը ոչ թե մարդն էր՝ իր հիմնական իրավունքներով, այլ Հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով:
2005 թ. կատարված սահմանադրական բարեփոխումները, կարեւոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման եւ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան ամբողջովին լուծել ,մարդակենտրոնե Սահմանադրություն եւ հավասարակշռված կառավարման համակարգ ստեղծելու խնդիրները:
Ուստի՝ ներկայումս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը մշակելիս համակողմանի ուսումնասիրվել է սահմանադրական զարգացումների համաշխարհային փորձը: Առավելագույնս հաղթահարվել են ներսահմանադրական բացերն ու անհստակությունները, երաշխավորվել է Սահմանադրության ինքնաբավությունը, դինամիկ, էվոլյուցիոն զարգացումը` սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով երկրում իրավունքի գերակայության երաշխավորման ու սահմանադրականության ամրապնդման համար:
Նախագիծն առաջարկում է անփոփոխելի հոդվածների շարքում ավելացնել նաեւ 3-րդ հոդվածը, որը որպես սահմանադրական կարգավորումների առանցք է դիտարկում մարդուն եւ նրա արժանապատվությունը:
Նախագիծը շեշտում է ընտանիքի՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջջի հատուկ պաշտպանությունը՝ առաջին անգամ այն ներառելով սահմանադրական կարգի հիմունքներում:
2005թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխում իրականացվեցին զգալի բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ, որոնք հիմնական իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ սահմանադրաիրավական հիմք են:
Միաժամանակ, հիմնական իրավունքների բնագավառում 2005թ. սահմանադրական փոփոխություններն իրականացվեցին իրավունքների ու ազատությունների չտարբերակված ամրագրման տրամաբանության շրջանակներում, որի հետեւանքով սկզբունքային լուծումներ չտրվեցին իրավունքների անմիջական գործողության երաշխավորման հիմնախնդրին, քանի որ հստակ չտարանջատվեցին ու չամրագրվեցին անմիջականորեն գործող իրավունքները, ինչպես նաեւ դրանց պաշտպանության առանձնահատկությունները: Ասվածը հատկապես վերաբերում է դասական հիմնական իրավունքների եւ սոցիալական իրավունքների սահմանազատմանը:
Այս բաժնում կցանկանայի առանձնացնել նաեւ ինքնաբուխ հավաքների իրավունքը, որը սահմանվել է որպես սուբյեկտիվ իրավունք, եւ սահմանադրական մակարդակում համաչափության սկզբունքի ամրագրումը:
Առաջարկվող նախագծում արմատական վերանայման է ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրը: Դա վերաբերում է ինչպես հիմնական իրավունքների սահմանափակման հիմնական ձեւի՝ օրենքի վերապահման ամրագրմանը, այնպես էլ սահմանափակումների հիմքերին: Հատուկ կարեւորություն ունի նաեւ սահմանափակումներին ներկայացվող պահանջների հստակեցումը:
Կցանկանայի հատուկ անդրադառնալ կառավարման ձեւի փոփոխություններին: Այս փոփոխությունները, հաշվի առնելով դրանց քաղաքական բնույթը, քաղաքական շրջանակներում ամենաքննարկվածն են: Գործող՝ կիսանախագահական համակարգի բացերին ու թերություններին բազմաթիվ գիտական ատենախոսություններ ու աշխատություններ են նվիրված: Ազգային ժողովում Հանրապետության նախագահի քաղաքական թիմի բացարձակ մեծամասնության առկայության եւ ներխորհրդարանական հակակշիռների բացակայության պայմաններում մեծանում է քաղաքական մենիշխանության վտանգը:
Դա հանգեցնում է նրան, որ բացարձակ է դառնում նախագահական իշխանությունը՝ չունենալով գործուն հակակշիռներ ո՛չ օրենսդիր եւ ո՛չ էլ գործադիր իշխանության կողմից:
Հանրապետության նախագահի գործառույթների ու լիազորությունների միջեւ ապահովված չէ անհրաժեշտ համամասնականություն, առկա է անհստակություն գործադիր իշխանության գործառութային դերի, իրավասության եւ պատասխանատվության միջեւ:
Նախագծի 4-6-րդ գլուխները նախատեսում են ժամանակակից խորհրդարանական համակարգ, որը հստակորեն իրականացնում է Ազգային ժողովի եւ կառավարության միջեւ իշխանությունների գործառութային բաժանումը, իսկ Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
Առաջարկվող փոփոխություններով առաջին անգամ սահմանվում է նաեւ Ազգային ժողովի ընտրության 100 տոկոսանոց համամասնական համակարգ:
Քանի որ խորհրդարանական համակարգում հիմնական քաղաքական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական փոքրամասնության միջեւ է, նախագիծը խորհրդարանական փոքրամասնությանը վերապահել է իր դերին համարժեք իրավունքներ՝ մասնակցություն ունենալ պետական իշխանության տարբեր մարմինների ձեւավորմանը, ստեղծել քննիչ հանձնաժողովներ, զբաղեցնել ղեկավար պաշտոններ Ազգային ժողովում եւ այլն:
Նախագծում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները նպատակ ունեն ներդնել դատական իշխանության եւ դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր, բարձրացնել դատական իշխանության ինքնուրույնությունը եւ ինքնակառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ հստակեցնել Սահմանադրական դատարանի կարգավիճակի եւ գործառույթների հետ կապված խնդիրները:
Վերը թվարկվածները կատարված փոփոխությունների ընդամենը մի փոքր մասն են:
Մենք ուրախության ու հպարտության զգացում ենք ապրում, քանի որ առաջարկվող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքներում արժանացել են դրվատանքի ու գովասանքի խոսքերի, համապատասխանող համարվել ժամանակակից եվրոպական չափորոշիչներին:
Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են դեկտեմբերի 6-ին նշանակված՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Համոզված եմ, որ Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը կունենանք նաեւ Սահմանադրության փոփոխություններից հետո նախատեսվող օրենսդրական փոփոխությունների հարցում:
Եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդի լավ բարեկամ պարոն Ջանի Բուկիկիոյին, աշխատանքային խմբին եւ Վենետիկի հանձնաժողովի բոլոր անդամներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
[]