Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին 01/21/2025   17:13 Փաշինյանից պահանջում ենք հրապարակել նախորդիվ եղած բանակցային փաթեթները. Մամիջանյան 01/21/2025   17:11 Ինչու է ձգձգվում Ալեքսանդր Սիրունյանի հարցով քվեարկությունը, ՔՊ-ն տարակուսա՞ծ է 01/21/2025   17:06 Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի 01/21/2025   17:03 Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների 2025 թվականի հավատարմագրում իրականացնելու վերաբերյալ 01/21/2025   16:59 Հրատապ անհրաժեշտություն է փոխել քաղաքականությունը հետևյալ երեք ուղղություններով. Ռուստամյան 01/21/2025   16:56 Հայ մարդուն ցեղասպանի դատին ներկայացնելը՝ նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/21/2025   16:51 ԱԺ-ում հայտարարությունների ժամն է . ուղիղ 01/21/2025   16:47 Ձեր քավորից, քեռու տղու ընկերոջից, որ Ռուսաստանում աշխատում, ձեզ գումար է ուղարկում, որևէ գումար չի գանձվելու հայտարարագրմամբ. Գաբրիելյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   16:40 Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել 01/21/2025   16:36 Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան 01/21/2025   16:23 Հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու ՀՀ-ում՝ Ոսկեպարի հատվածից. Դանիելյան 01/21/2025   16:20 ԱՄՆ-ն երկու անփոփոխ ​​սեռ է ճանաչում՝ իգական և արական. Թրամփը ստորագրեց հրամանը 01/21/2025   16:12 Մոսկվայում տեղի է ունեցել Միրզոյանի ու Լավրովի համատեղ ասուլիսը . ուղիղ 01/21/2025   16:07 Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն եղավ. Դանիելյանը` վեճի մասին 01/21/2025   15:47 Վաղուց չէր հաջողվել այսքան մանրակրկիտ քննարկում ունենալ. Լավրովը՝ Միրզոյանի հետ բանակցությունների մասին 01/21/2025   15:37 Նիկոլ Փաշինյանը զանգել է բանկ՝ ճշտելու 2024-ին ստացած վարկերի թիվն ու ավանդից ստացած տոկոսների տվյալներ 01/21/2025   15:27 «Newday» լրատվականի օպերատորը առաջիկա մեկ ժամվա ընթացքում ազատ կարձակվի. Ձեռնաշղթաների անհրաժեշտություն չկար. փաստաբան 01/21/2025   15:19 Պետական մարմինների հետ աշխատանքային միջավայրը կառուցողական է. օմբուդսմեն 01/21/2025   15:04 Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան. Լավրով 01/21/2025   14:42 Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին 01/21/2025   14:41 Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները ․ Միրզոյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   14:19 Հույս ունենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից․ Միրզոյան 01/21/2025   14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են 01/21/2025   13:45 Հայաստանը Ռուսաստանի Դաշնության բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը. Լավրով 01/21/2025   13:36 Օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել.լրագրողն ահազանգում է 01/21/2025   13:30 Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Սիմոնյան 01/21/2025   13:28 ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյան 01/21/2025   13:04 Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը 01/21/2025   13:00 «Բոլորն էլ սխալվում են»․ Ալեն Սիմոնյանը «սխալմամբ» ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ» 01/21/2025   12:55 Վիճաբանություն՝ Հայկ Գրիգորյանի ու Վահան Ավագյանի միջեւ. «Դո՞գն ա տենց քեզ ասել» 01/21/2025   12:34 Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը 01/21/2025   11:56 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ 01/21/2025   11:27 Վերադառնալ, մարդուն ասել՝ էն ժամանակ սխալ ենք հաշվել, բեր հիմա 25 անգամ ավել գույքահարկ վճարի, անարդարացի է. Ավետիսյան 01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը. «Հրապարակ» 10/23/2015   09:46  |  Մամուլ

 
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը երեկ կրկին զանգահարել էր խմբագրություն:
 
Նա արդեն 10 օր է, ինչ քրեակատարողական հիմնարկում հացադուլ է անում: Եվ չնայած շնչակտուր լինելուն՝ Մուշեղ Մխիթարյանը կարդացել է իր գրած նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
 
«Ես՝ Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ, Երեւանի «Յանուս» արտիստական թատրոնի հիմնադիր տնօրենը, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Ակնհայտ սուտ մեղադրանքով դարձել եմ իրավաշինիչ մեքենայի հերթական զոհը, որ ինձ «վրաերթի են ենթարկում», եւ Աստված մի արասցե, եթե այս ապարատին հաջողվի ինձ հաղթել իր ոչ նորմալ եւ ոչ ֆորմալ աշխատելաոճով: Ցավոք սրտի, ես կդառնամ հայոց ազգի հերթական ամոթի խարանը, որ երկար կմնա բոլորի մտքում դրոշմված:
 
Տարբեր տարիներին բոլոր զանգվածային հավաքներին, երբ ազգը ոտքի էր կանգնած, ես պայքարում էի առաջին շարքերում: Եվ ահա այսպես մշուշոտ է՝ ինձ համար մշակութայի՞ն, թե՞ հասարակական-քաղաքական ակտիվությունը պատճառ դարձավ այս անբարո քայլերին, որ սկսեց Աննա Միսակյանը: Հարց է՝ ո՞ւմ պատվերով, որ շարունակում է իրավական համակարգը…: Օրեր առաջ աղջիկս դարձավ մեկ տարեկան, իսկ ես որտե՞ղ էի՝ բանտում, հացադուլի մեջ, բողոքս էի արտահայտում, քանի որ «զենք» այսօր չունեմ:
 
Թեպետ գիտակցում եմ, որ այս իրավաշինիչ համակարգում մեծից փոքր շատ բարձր աշտարակից թքած ունեն՝ ես հաց կուտե՞մ, թե՞ ոչ, զավակիս ծնունդը կշնորհավորե՞մ, թե՞ ոչ, եւ արդյոք կապրե՞մ, թե՞ կմեռնեմ: Հոգիս ջերմանում է, երբ նամակներ եմ ստանում հանրապետության ժողովրդական արտիստներից եւ մտավորականներից, նամակներ, որոնցում այնքան հույս ու բարիք կա, այնքան սեր ու հոգածություն կա: Շնորհակալ եմ բոլոր վարպետներին այդ ամենի համար: Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել «Յանուս» արտիստականի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Միքայել Արեւշատյանին, որ մշտապես գրում է՝ մաղթելով շուտափույթ վերադարձ:
 
Շոշափելով «Յանուսի» թեման՝ ասեմ, որ, ինչպես նշեցի, արդեն ունի նոր գեղարվեստական ղեկավար, նախկին փոխտնօրենն է: Արդեն 10 օր՝ հոկտեմբերի 12-ից, հացադուլ եմ հայտարարել՝ թույլ, հուսահատ: Գրել եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրավասու են այս հարցին վերջ տալու: Դիմել եմ գլխավոր դատախազին, մշակույթի նախարարին, Էդուարդ Շարմազանովին, ընդհուպ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույսով, որ նրանք թույլ չեն տա նմանօրինակ խայտառակություն, այն հույսով, որ այս ամենի դեմը կառնեն:
 
Վիճակն իրոք սարսափելի է, արդեն 3 ամիս բանտարկված եմ՝ զրկված ընտանիքից, աշխատանքից, ու բարի համբավս էլ՝ կասկածի տակ: Չունեմ այն ամենատարրական բաները, որ անհրաժեշտ են, օրինակ՝ հագուստ կամ ծխախոտ: Միակ ապավենս դատապաշտպանս է, որին պետությունն է տրամադրել, որը, ցավոք, չի կարող ինձ օգնել, անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Այս անարդարությունից փրկվելու եւ արդարությունը վերականգնելու համար ինձ միայն լուրջ փաստաբանները կարող են օգնել, իսկ դրա համար լուրջ գումար է պետք, իսկ ես չունեմ: Դիմել եմ խնդրանքով Հայաստանի ժողովրդի ճակատագրով մտահոգ գործարար բարերարներին՝ հույսով, որ այս օրհասական պահին օգնության ձեռք կմեկնեն:
 
Իրականում ամոթից գետինն եմ մտնում, բայց էլ ելք չունեմ: Ուզում եմ խնդրել ամբողջ հայությանը, որ օգնեն ինձ, այլ հույսեր չկան: Եթե ամեն պատգամավոր իր ամսական աշխատավարձի կեսը նվիրաբերի, ես կփրկվեմ: Եթե ամեն ուսանող հազարական դրամ նվիրաբերի, ես կփրկվեմ: Շուտով բանկի հաշվեհամար է բացվելու, հուսամ՝ բարի մարդիկ անմասն չեն մնա, եւ արդարությունը կհաղթանակի: Բժիշկ թե դերասան, լրագրող թե քաղաքական գործիչ, հոգեւորական, ֆուտբոլիստ թե շինարար, յուրաքանչյուրը միահամուռ… 10 օրն իրենն ասում է (խորը շունչ քաշելով՝ ասաց Մուշեղ Մխիթարյանը): Եթե օգնության ձեռք մեկնեն, ես դուրս կպրծնեմ, եւ իրական մարդասպանը կհայտնվի:
 
Անի Մաջնունյանը լավ մարդ էր, լավ ընկեր, ու այն անբարոյականի լակոտը, ով զրկել է նրան կյանքից, պետք է պատիժ կրի, ով ուզում է լինի: Բռնատիրական ժամանակներն անցել են, ամոթ է, չի կարելի այսպես կործանել անմեղ մարդու կյանքը: Ես հասկանում եմ, ես հավատում եմ, որ ուսանողությունն ու բարերարները, ողջ հայությունն ինձ կսատարի, ի վերջո, 7 տարի ղեկավարել եմ «Յանուսը», դասավանդել համալսարանում ու ինքս էլ թե ուսանողներիս, թե գործընկերներիս հետ բարեգործական ակցիաներ կատարել եմ: Վերևում աստված կա, ամեն ինչ տեսնում է եւ հատուցում ըստ արժանվույն: Ես հավատում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուժին, որ կար ժամանակ, որ միահամուռ էին, հավատում եմ իմ կոլեգաներին, որ ինձ պես կրողն են հայոց երկու հազարամյակների… հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, թե ինչ են անում: Այսքանն էի կարողացել գրել»: 
 
 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի՝ 23.10.15թ. համարում: 
 
 

Հարակից հրապարակումներ`

12:03 20/10/2015  |  Քրեական խրոնիկոնԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը շարունակում է հացադուլը
11:15 14/10/2015  |  Քրեական խրոնիկոնԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը 2 օր է հացադուլի մեջ է
16:52 26/09/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանված Էքստրասենսը հավաքած գումարը թաքցրել էր ծրարի մեջ
09:29 26/09/2015  |  Մամուլնոր մանրամասներ՝ Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործից. «Ժողովուրդ»
09:07 25/09/2015  |  Մամուլ Ինչ կապ ունի Անի Զախարյանը Անի Մաջնունյանի սպանության հետ. «Հրապարակ»
09:24 24/09/2015  |  Մամուլէքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը բացառիկ մանրամասներ է պատմել. «Հրապարակ»
18:58 26/08/2015  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչն անփոփոխ է թողել էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի կալանքի որոշումը
13:17 11/08/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրասենսի սպանության մեջ մեղադրվողի կալանքի որոշումը կբողոքարկվի. փաստաբան
09:38 11/08/2015  |  ՄամուլԱկանատես է եղել մի տեսարանի, թե ինչպես է Անի Մաջնունյանը գետնին ընկած խռխռում, իսկ Մուշեղը գումարն ու ոսկեղենն է փնտրում. «Ժողովուրդ»
09:12 11/08/2015  |  ՄամուլՍպանված էքստրասենսի հարազատները հերքում են Անիի՝ սիրեկաններ ունենալու պատմությունները. «Ժամանակ»

Արխիվ

[]