ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերնիսաժի գործով դատավարությունն ավարտվեց. Յուվեցի Կարոյի փեսան դատապարտվեց վեցուկես տարվա ազատազրկման 10/21/2015 18:52 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսային` Գոռ Առաքելյանին, դատապարտեց 6 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանին` 2 տարվա, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին` 3 տարվա ազատազրկման:
Դատավճիռը լսելով, Վալերիկ Հովհաննիսյանի հայրը` Սամվել Հովհաննիսյանը, վրդովվեց և դատարանի դահլիճում բղավեց. «Երեք տարին քիչ է, միանգամից հինգը տվեք», ապա դահլիճից դուրս գալով սպառնաց. «Հիմա կտեսնեք, թե որը որից հետո է»:
Դատական նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում, Սամվել Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մինչ օրս իր որդուն պատկանող ավտոմեքենան չի գտնվել, դրանում մեղադրեց նախաքննական մարմնին ու դատախազությանը` հայտարարելով, որ բողոքարկելու է դատավճիռը, պահանջելու է գործի վերաբացում և, իր խոսքերով, «հասնելու է նրան, որ բոլոր կաշառակերները պատժվեն»:
Այս զրույցի ընթացքում դատարանի շենքից դուրս եկող գործով մեղադրող դատախազին տեսնելով Սամվել Հովհաննիսյանը խոսքը նրան ուղղելով հեռվից բղավեց. «Կաշառակերներից մեկն էլ սա է, տեսեք՝ ինչ իրենից գոհ է»:
Վալերիկ Հովհաննիսյանի և մյուս ամբաստանյալների փաստաբանները, լրագրողների հարցերին ի պատասխան, այսօր հայտարարեցին, որ դեռևս չեն որոշել բողոքարկելու են դատավճիռը վերադաս ատյան, թե ոչ, նշելով, որ այդ մասին որոշում կկայացնեն դատավճիռը գրավոր ստանալուց հետո:
Հիշեցնենք, մեղադրող դատախազը պահանջել էր Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Վալերիկ Հովհաննիսյանին` 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարի ժամկետով: Գոռ Առաքելյանին ի սկզբանե առաջադրված մեղադրանքը գործի դատական քննության ընթացքում մեղադրող դատախազի միջնորդությամբ մեղմացվել էր, որի արդյունքում նախապես պահանջած 9 տարվա փոխարեն, դատախազը 6 տարվա ազատազրկում էր պահանջում:
Հիշեցնենք, 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ վեճի էր բռնվել` իր ավտոմեքենայի ճանապարհն իրենց ավտոմեքենան կայանելով փակած Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ: Վեճն ավարտվել էր կրակոցներով, որի արդյունքում ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել ոչ միայն Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, այլև պատահական անցորդները։
Այս արաքի համար Գոռ Առաքելյանին սպանության փորձ կատարելու մեղադրանք էր առաջադրվել, որն ավելի ուշ վերաորակվեց ավելի մեղմ մեղադրանքով: Իսկ վիճաբանության մյուս կողմին` Ներսես Մելքոնյանին եւ Վալերիկ Հովհաննիսյանին, խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/15/2024 23:44 Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր
- 11/15/2024 23:27 Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում
- 11/15/2024 22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
- 11/15/2024 21:44 Այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները