ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբան Տիգրան Եգորյանը լիազորված չի եղել հանդես գալ Լեւոն Բարսեղյանի անունից. բացահայտում դատարանում 10/19/2015 17:55 | Ընտրական իրավունք
Ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Իրավունքի Եվրոպա» միավորման, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ների հայցադիմումի գործով այսօրվա դատական նիստում պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի կողմից, իր կարծիքով, թույլ տրված խախտումների վրա:
Ըստ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանի, թեև դատարանը հայցադիմումը մինչ վարույթ ընդունելը այն վերադարձրել է՝ դրանում առկա թերությունների պատճառով, սակայն դրանք չեն շտկվել:
Մասնավորապես, ինչպես և նախկինում, չկա փաստաթուղթ առ այն, որ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը լիազորել է Տ.Եգորյանին հանդես գալ իր անունից՝ Լևոն Բարսեղյանը տեղյակ չի եղել, որևէ մեկին չի լիազորել հայցադիմում ներկայացնել: Ըստ Նունե Հովհաննիսյնի, թերությունը շտկված համարելու համար հայցադիմումից կամ պետք է հանվեին Լ.Բարսեղյանի տվյալները կամ պետք է ներկայացվեր համապատասխան լիազորագիր, ինչը չի արվել:
ԿԸՀ ներկայացուցչի գնահատմամբ, առանց անձի իմացության հայցադիմում ներկայացնելը ակնհայտ կեղծիք է:
Պատասխանողի ներկայացուցիչը նշեց նաև, որ հիմնավոր կասկած ունի, որ հայցվորի ներկայացուցիչը նաև խախտել է հայցադիմումը վերադարձնելուց հետո նորից դատարան ներկայացնելու համար օրենքով նախատեսված 24-ժամյա ժամկետը, քանի որ ուղարկված հայցադիմումում բացակայում է գրառումն առ այն, թե երբ է հանձնվել հայցադիմումը դատարան՝ օպերատորի համարի ու ամսաթվի վերաբերյալ տողն ընդհանրապես բացակայում է: Ուստի պատասխանողը միջնորդեց գործի վարույթը կարճել, մասնավոր որոշում կայացնել՝ ուղղված Փաստաբանների պալատին, Տ.Եգորյանի վարքագծի մասին և հետաքննություն անցկացնելու համար դիմել իրավասու մարմիններին:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը չունի, մասնավորապես, ապացույց առ այն, որ հայցվորի ներկայացուցիչը խախտել է 24-ժամյա ժամկետը:
Պատասխանող կողմը նշեց, որ 16.09.2015թ. թիվ 59-Ա ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելուն և վարչական վարույթներ հարուցելուն, բոլոր դիմումատուներին դրան մասնակից դարձնելուն և որպես հաղորդում դիտարկված դիմումներում վկայակոչված փաստական հանգամանքները պատշաճ քննարկման առարկա դարձնելուն պարտավորեցնելու մասին հայցադիմումն անհիմն է և ենթակա է մերժման՝ ԿԸՀ-ն գործել է Ընտրական օրենսգրքի նորմերին համապատասխան, իր լիազորությունների շրջանակում և կայացրել իրավաչափ որոշում:
Լրագրողների հետ զրույցում Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ԿԸՀ-ին ուղղված դիմումը ներկայացվել է նույնպես այդ երեք կազմակերպությունների կողմից՝ կից ներկայացվել էին նաև թիվ 36 և 41 ընտրատարածքային հանձնաժողովներին ուղղված դիմումներ: Տ.Եգորյանի՝ ԿԸՀ-ին ուղղված դիմումում ուղղակի գրված էր՝ քննեք կամ անհրաժեշտության դեպքում վերահասցեագրեք, այսինքն՝ «նա մեզ տալիս էր հանձնարարական, եթե դա կարելի է այդպես որակել»:
Նունե Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մնում է իր կարծիքին՝ հայցվորների ներկայացուցչի կողմից չարաշահվել է դիմելու սահմանադրական իրավունքը: «Երբ պատասխանող կողմը ծանոթացավ դատարանին ներկայացված նյութերին, շատ հստակ հայերենով սևով սպիտակի վրա գրված է, որ Լևոն Բարսեղյանը պատասխանել է, որ ես ոչ մեկին չեմ լիազորել հայցադիմում ներկայացնել, առավել ևս հանդես գալ իմ անունից: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծիք, նրա դիմելու իրավունքի չարաշահում»,- ասաց ԿԸՀ անդամը: Անթույլատրելի կլիներ անգամ, եթե խոսք գնար շարքային, հասարակ քաղաքացու, թեկուզ բարձրագույն կրթությամբ, բայց ոչ իրավաբանի մասին, ով չգիտե, որ այլ անձի անունից չի կարելի հայցադիմում ստորագրել: «Այս դեպքում խոսքը պրոֆեսիոնալ փաստաբանի մասին է, ով առաքելություն է վերցրել բոլորի գործողությունները բացահայտել: Ես կարող եմ ասել մեր մասով՝ 2012թ.-ից առայսօր սույն պարոնին անընդհատ բացատրում ենք, որ եթե խախտվել է դիտորդի իրավունքը, օրինակ՝ դիտորդը կարող է տեսանկարահանել քվեարկության ընթացքը, եթե նրան դա թույլ չեն տվել, ապա ինքը կարող է այդ հարցով վիճարկել տեղամասի գործողությունը ընտրատարածք: Եթե դիտորդը տեսնում է, որ օրինակ, ընտրողը որևէ խախտում թույլ տվեց, այստեղ դիտորդի սուբյեկտիվ իրավունքը՝ Ընտրական օրենսգրքով ամրագրված, չի խախտվում, նա կարող է այդ խախտումը արձանագրել իր զեկույցում ու ներկայացնել ընդհանուր ընտրությունների գնահատման համատեքստում, բայց նա չի կարող ընտրողի փոխարեն բողոքարկել դա վերադաս հանձնաժողով, կամ առավել ևս՝ դատարան: Սա ընդգծված վարքագիծ է, որ ինքը պարբերաբար մեր նկատմամբ համառորեն տանում է»,- ասաց ԿԸՀ անդամը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից