ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թաքնված վտանգներ` նախագծի մարդու իրավունքների գլխում. փաստաբաններ 10/18/2015 12:29 | Սահմանադրական բարեփոխումներ
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, 55 փաստաբանից կազմված աշխատանքային խումբը հրապարակել է իր մասնագիտական կարծիքը Սահմանադրությունում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Մասնավորապես, նախագծի մարդու իրավունքների գլխի վերաբերյալ Խումբը նշում է, որ Կարծիքի մեջ անդրադարձել է միայն այն հոդվածներին, որոնք իրենց մեջ թաքնված վտանգներ են պարունակում՝ միաժամանակ արձանագրելով, որ բոլոր այն հոդվածները, որոնց վրա խումբը կանգ չի առնում, համեմատած Սահմանադրության հետ որևէ առաջընթաց չեն ապահովում, իսկ այն նորամուծությունները, որոնք զետեղվել են նախագծի մեջ, էական նշանակություն չունեն: Խումբը գտնում է, որ բոլոր այն հարցերը, որոնք կարգավորվում են ճյուղային օրենսդրությամբ կամ կարող են կարգավորվել, Հանձնաժողովը անտեղի դրանք զետեղել է նոր Սահմանադրության մեջ՝ անհարկի ծանրաբեռնելով այն։
Այսպես, ըստ խմբի, գործող Սահմանադրության համեմատ Սահմանադրության փոփոխությունների նախագծում առաջնահերթությամբ աչքի զարնող և ամենատագնապահարույց փոփոխությունը գործող Սահմանադրության 3-րդ հոդվածի փոփոխությունն է: Սահմանադրության հիշյալ հոդվածից հանվել է 2-րդ մասի դրույթն, ըստ որի «պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան»:
Աշխատանքային խումբը գտնում է, որ հանված 2-րդ մասը մինչ այսօր ծառայում է որպես հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հարցում պետության համար գործող կայուն պատվար՝ հստակ եզրագծելով այդ իրավունքների և ազատությունների միջամտության սահմանը: Սահմանադրության 3(2) հոդվածով նախատեսված պաշտպանության ամրությունը ապահովված է միջազգային իրավունքի՝ Հանրապետության նկատմամբ կիրառելի ողջ ծավալով, այլ ոչ միայն միջազգային պայմանագրային իրավունքի դրույթներով, ինչն էլ, որպես կանոն, սխալմամբ ընկալվում է որպես մարդու իրավունքների հարցերը սուվերեն-անհատ (կամ անհատների խումբ կամ կազմակերպություն կամ ժողովուրդ կամ համայնք) հարաբերություններում կարգավորող միակ սպեկտրը:
Ուստի վերացնելով նվազագույն պաշտպանության այս շեմը՝ մարդու իրավունքների ոլորտում Հանրապետության վավերացրած միջազգային համապատասխան պայմանագրի չեղյալ հայտարարվելու դեպքում վերանում է միջազգային սովորութային իրավունքի ուժով և ծավալով տվյալ հիմնարար իրավունքի և/կամ ազատության պաշտպանությունից օգտվելու իրավական հնարավորությունը:
Ըստ նախագծի 23-րդ հոդվածի՝ Մարդու արժանապատվությունը, ձևակերպման, «Մարդու արժանապատվությունն անխախտելի է»: Փաստաբանները գտնում են, որ առաջին հայացքից շատ նորմալ թվացող այս ձևակերպումն իրականում շատ վտանգավոր է ու հետևաբար անթույլատրելի։
Մարդու արժանապատվությունը ոչ միայն անխախտելի է, ինչպես ամրագրված է, այլև այն ուղղակի «անձեռնմխելի» է։ Անթույլատրելի ու հակասահմանադրական է նրա նկատմամբ ցանկացած միջամտություն: Այս հիմքով արգելվում է նաև կյանքի ու արժանապատվության հավասարեցումը: Կյանքի նկատմամբ միջամտությունը ծայրահեղ հանգամանքներում կարելի է արդարացնել /օրինակ՝ ահաբեկիչներին բռնելիս ոստիկանների կողմից նրանց մահացու վիրավորելը/, բայց մարդու արժանապատվության նկատմամբ միջամտությունը երբեք, ոչ մի պարագայում որևէ արդարացում չունի: Ցանկացած միջամտություն միաժամանակ դրա խախտում է։
Հետևաբար նախագծի 23-րդ հոդվածի ձևակերպման մեջ «անխախտելի» հասկացությունը պարտադիր պետք է փոխարինել «անձեռնմխելի» հասկացությամբ։ «Սա չափից դուրս լուրջ խնդիր է, և ցանկացած սխալ այս հարցում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»,- գտնում է փաստաբանների խումբը:
Նախագծի 42-րդ՝ Կարծիքի արտահայտման ազատություն, հոդվածի շարադրանքի հակասականությունը և անորոշությունը, ըստ փաստաբանների խմբի, հղի է արտահայտվելու ազատության նկատմամբ կամայական միջամտությունների լուրջ վտանգով: Մասնավորապես, նախագծի հեղինակների կողմից ակնհայտորեն շփոթ է ստեղծվել «արտահայտվելու ազատություն» (freedom of expression) կամ «խոսքի ազատության» (freedom of speech) հասկացությունների և «կարծիքի ազատության» (freedom of opinion) հիմնարար հասկացությունների միջև: Ըստ փաստաբանների, կարծիքի արտահայտման ազատությունը որևէ դեպքում իր մեջ չի ներառում տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը ո՛չ ակադեմիական գրականության, ո՛չ էլ միջազգային իրավական փաստաթղթերում և դրանց հիման վրա միջազգային դատարանների կամ այլ մարմինների պրակտիկայում: Կարծիքի արտահայտման ազատության իրավունքը ներառում է միայն գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը: Արտահայտվելու կամ խոսքի ազատության իրավունքն է, որ ներառում է նաև տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը: Հետևաբար, անտեղի նորամուծությունների դիմելու փոխարեն, պետք էր ընդամենը անփոփոխ թողնել Սահմանադրության 27-րդ հոդվածի ձևակերպումը (ինչպես և ողջ Սահմանադրության), որի համաձայն` խոսքի ազատության իրավունքը իր մեջ ներառում է գաղափարներ և տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունքը:
Այս սխալ ձևակերպումն իրականում սպառնալիք է խոսքի ազատության սահմանների նկատմամբ՝ ստեղծելով անորոշ և արտահայտվելու ազատության տրամաբանությանը հակառակ կառուցակարգեր և հասկացություններ, որոնց խառնաշփոթի մեջ կտրուկ բարձրանալու է կամայականությունների դիմելու ռիսկը այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին արտահայտվելու ազատության ոլորտն է:
Փաստաբաններն իրենց ուսումնասիրությունների արդյունքում որոշակի հետընթաց են արձանագրել նաեւ Նախագծի 62-րդ հոդվածում, որը սահմանում է վնասի հատուցման իրավունքը:
Այսպես` Սահմանադրության 21-րդ հոդվածի 2-րդ մասն սահմանում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի։ Նախագծի հիշյալ հոդվածը իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում այն իմաստով, որ, օրինակ, անձը, ելնելով իր կամ իր ընտանիքի անվտանգությունից, չի բացահայտում, թե ով է կատարել հանցագործությունը, իսկ հետագայում պարզվում է իրական հանցագործություն կատարած անձը։ Նշված հոդվածի բովանդակային իմաստով անձը չի կարող ստանալ որևէ փոխհատուցում այն տարիների համար, որը նա անցկացրել է անազատության մեջ։ Այստեղ հաշվի չի առնվել մի շատ կարևորագույն սկզբունք, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը։
Խումբը միաժամանակ փաստում է, որ թեև սույն նորմն առավելապես ներմուծվել է ՄԻԵԿ 7-րդ արձանագրության 3-րդ հոդվածից, այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանում այսօր ձևավորված անկատար իրավակիրառ պրակտիկան, նշված նորմը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Խումբը փաստում է, որ ՄԻԵԿ-ով երաշխավորվում են անձանց նվազագույն իրավունքները, ինչը երբևէ չի նշանակում, որ պետությունները չպետք է ավելի բարձր նշաձող դնեն այդ հարցում։
Նախագծի 63(1) հոդվածից՝ Արդար դատաքննության իրավունքը, ի տարբերություն Սահմանադրության 19(1) հոդվածի, դուրս է մնացել դատական քննության «հավասարության» սկզբունքի սահմանադրական ամրագրումը:
Ըստ աշխատանքային խմբի, այս հոդվածում ամենաուշագրավ և վտանգավոր հետընթացը ձևակերպված է հետևյալ կերպ. «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»: Սա, ըստ փաստաբանների, մասամբ հակասում է նաև հանրապետության միջազգային պարտավորություններին:
Մասնավորապես, Սահմանադրության 22(2) հոդվածի համաձայն, «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի օգտագործումը»: Այսինքն՝ նախագծում նախատեսված մոտեցմամբ, որպեսզի որևէ կողմ հասնի ապացույցի անթույլատրելիության, ապա պետք է ապացուցվի, որ այդ ապացույցի ձեռքբերմամբ խախտվել են հիմնական իրավունքներ: Այսինքն՝ հասնի մի առանձին կամ կոմբինացված դատավարության միջոցով, որի արդյունքում միայն հնարավոր կլինի լուծել այդ ապացույցի թույլատրելիության հարցը:
Բացի այդ և ամենակարևորը. նախագծի համապատասխան նորմի համաձայն, որևէ ապացույցի անթույլատրելիության եզրահանգման հասնելու համար, պետք է ապացուցվի, որ այդ ապացույցը խաթարում է արդար դատաքննության իրավունքը կամ, որ այդ ապացույցի ձեռքբերմամբ խախտվել է մեկից ավելի հիմնական իրավունք («հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված»):
65-րդ հոդվածն արձանագրում է՝ Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը, «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»: «Եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» հատվածում պարունակվող պայմանն ակնհայտորեն հետընթաց է Սահմանադրության 22(1) հոդվածի համեմատ, որն առանց որևէ պայմանի նախատեսված է յուրաքանչյուրի՝ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի համար:
Նախագծի 65-րդ հոդվածում նման պայմանի ապահովումն ակնհայտորեն անորոշ է. ոչ մի որոշակիություն չկա «եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» արտահայտության մեջ, ինչը հղի է կամայականությունների կիրառումով հարցաքննվողների նկատմամբ:
Նախագծի 68-րդ հոդվածում՝ Կրկին դատվելու արգելքը, կատարվել է նորամուծություն. Այսպես կոչված՝ «կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա», ինչն ըստ էության կրկին բերված է ՄԻԵԿ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասից։ Խումբը փաստում է, որ սա գործնականում նշանակում է, որ մեծ է հավանականությունը, որ անձը, մեղադրվելով որևէ հանցանք կատարելու մեջ և արդարացվելով դատարանի կողմից, կարող է միևնույն մեղադրանքով կրկին անգամ ենթարկվել քրեական հետապնդման՝ առանց նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքի (նոր կամ նոր երևան եկած հանգամանքի դեպքում որոշումը կայացնում է բացառապես դատարանը), եթե քննություն իրականացնող մարմնի ղեկավարը գտնի, որ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք ազդել են դրա արդյունքի վրա։ Այդ նորմը ոչ միայն հետընթաց է Սահմանադրության 22-րդ հոդվածի վերջին պարբերության համեմատությամբ՝ ոչ ոք չի կարող դատվել նույն արարքի համար, այլև հղի է լուրջ վտանգներով՝ հաշվի առնելով նաև Հայաստանի իրավապահ մարմինների ներկա զարգացվածության աստիճանը։ Այսինքն՝ մեծ է հավանականությունը, երբ անձն իրեն մեղսագրվող արարքի համար արդարացվի դատարանի կողմից, սակայն տարիներ անց կրկին կանգնի դատարանի առջև, այն դեպքում, երբ նոր իրավասու պաշտոնատար անձն որոշի, որ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, ինչն ազդել է գործի արդյունքի վրա։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել