Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ»

«Երեխաներն ինձ համար ծաղիկներ են ընդհանրապես, և ես շատ եմ սիրում երեխաներին». Պերմյակով 10/16/2015   17:15  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Պերմյակովը հոգեբույժների ու հոգեբանների եզրակացությամբ մեղսունակ, այսինքն՝ քրեական պատասխանատվության ենթակա է ճանաչվել:
 
Սակայն միաժամանակ փորձագետները  նրա մոտ շատ լուրջ խնդիրներ են արձանագրել: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում նշեցին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանն ու Երեմ Սարգսյանը: 
 
Ըստ հայ փորձագետների, Պերմյակովն ինֆանտիլ, բնավորության պսիխոպատանման գծերով ու հուզական էմոցիոնալ թերհասությամբ անձնավորություն է: Եթե ռուսական կողմի եզրակացության համաձայն, նա ագրեսիվություն չունի, հայ հոգեբաններն ու հոգեբույժները, սակայն,   հանգել են  այլ  հետևության. Պերմյակովն ունի  հատուկ անհատական հոգեբանական առանձնահատկություններ, իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով, պրիմիտիվություն, ֆանտազյորություն, ինչպես նաև հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով: Վերջին հաշվով բժիշկները ու հոգեբանները եկել են եզրահանգման, որ այդ հատկանիշներով է պայմանավորված նրա վարքագիծն ու կատարածը: 
 
Լ.Սահակյանն ամենահետաքրքրականը համարում է  սպանության կատարումից հետո, արդեն  անազատության մեջ, Պերմյակովի  մոտ խուզարկությամբ  նոթատետրի մեջ հայտնաբերված նրա  նամակն՝  ուղղված իր ծնողներին: Այնտեղ  նա նշում  է՝  «այն, ինչ որ կատարվել է, դա ես չեմ արել, դա արել է իմ մեջի մարդը»:  Նա նաև այնտեղ մանրամասն նկարագրում է, թե ինքն ինչ իրավիճակում էր գտնվում հանցագործությունը կատարելիս՝ մեկ վայրկյանում սիրտը 1000 զարկ  էր կատարում:  
 
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց նաև, որ փորձաքննության  կատարման ժամանակ, որին իրենք  ներկա են եղել, Պերմյակովը  պատասխանում էր հարցերին, շատ տարօրինակ տպավորություն էր թողնում: Նա մի կողմից  շատ խղճալի վիճակում էր, երբ ասում էր՝  «ես չեմ կարողանում հասկանալ, թե ես ինչպես սպանեցի երկու երեխաներին, որովհետև երեխաներն իմ համար ծաղիկներ են ընդհանրապես,   և ես շատ եմ սիրում երեխաներին»,  սակայն միաժամանակ ասում էր՝  «արել եմ, դե, այդպես ստացվեց, և ժպտում էր ամբողջ ընթացքում»: Երբ փորձագետները հարցնում էին, թե «քո հոգին չի՞ ցավում», ասում էր՝  ոչ, իսկ  երբ ասում էին՝ «բայց  չէ՞  որ ասում ես՝ զղջում ես,  ցանկանում ես, որպեսզի մարդիկ քեզ հասկանան ու ներեն, մեկ սա ես ասում, մեկ՝ սա,  Պերմյակովը  հայտարարել է՝  չէ,  իմ մարմնի ոչ մի տեղն էլ չի ցավում, հոգիս ո՞նց պետք է ցավի»:
 
«Այս աստիճանի պրիմիտիվ անձնավորություն է»,- նկատեց Լուսինե Սահակյանը:  
 
Երվանդ Վարոսյանն էլ անդրադարձավ Պերմյակովի տված բազմաթիվ ցուցմունքներին, որոնց հղելով՝ հարցեր էին տալիս փորձագետները: Ըստ այդմ, նա ի սկզբանե զորամասը լքել է, որպեսզի փորձի սահմանները հատելով՝ հասնի ՌԴ: Զենքը վերցրել է հատուկ, որպեսզի զենքի միջոցով հագուստ ու գումար կարողանա հայթայթի ու կարողանա հատել սահմանը: Երկար փնտրելուց հետո, ըստ Պերմյակովի, Ավետիսյանների տուն է մտել, որովհետև տան  դարպասը բաց է եղել: Զենքը լիցքավորել է, մտել տուն, նա չի թաքցրել, որ պատրաստ էր սպանություն կատարել,  եթե տանը լինեին իրեն խոչընդոտող մարդիկ: Տանը ջուր է խմել, առաջին իսկ սենյակում   իր լապտերից լույսն  ընկել է Ավետիսյանների դստեր վրա, նա աղմկել է, փորձել է հեռախոսով զանգել, ինքն անմիջապես իրեն կորցրել է, կրակոցներ է արձակել: Կրակոցներից արթնացել են նաև ընտանիքի մյուս անդամները, ինքն էլ՝  անցնելով սենյակներով,  բոլորին սպանել է:  
 
Ե.Վարոսյանի գնահատմամբ, Պերմյակովի ցուցմունքում՝   երիտասարդ Ավետիսյանների ու նրանց մանկահասակ երեխաների  սենյակում  որոշակի տարօրինակություններ կան:  Թեև հայտնի է, որ փոքրիկ աղջիկը  սպանվել է  հրազենից, սակայն Պերմյակովը  հանցագործության տարբեր գործիքներ է նշում, մեկ նշում է, որ սպանել է խզակոթով, մեկ՝  սվին-դանակով, մեկ  էլ՝  կրակել է: Հակասական են նրա հայտնած տեղեկությունները   նաև   աղջկա դիրքի վերաբերյալ.  նա մեկ ասում է՝  աղջիկն անկողնում կանգնած էր, մեկ ասում էր՝ պառկած է եղել: Երեխաների սպանությունը նկարագրելիս Պերմյակովն ասում է, որ կատարելապես իրեն կորցրած վիճակում է եղել, երեխաները չէին լռում, «նյարդերիս վրա ազդում էին և վերջ», ասում է Պերմյակովը  ցուցմունքներից մեկում: 
 
Ըստ Պերմյակովի ցուցմունքների՝ նա Ավետիսյանների տանը փոխել է հագուստը, գողացել հագուստ, գումար և հեռախոսներ, այսինքն՝ փաստաբանների գնահատմամբ, կատարել ավազակային հարձակում, և շարժվել դեպի հայ-թուրքական սահման՝ նպատակ ունենալով խուսափել քրեական պատասխանատվությունից:  Պերմյակովի ցուցմունքների համաձայն՝ Ավետիսյանների տանը տեղի ունեցածն ընդհանուր առմամբ  տևել են  մոտ15 րոպե: 
 
Փաստաբանները անդրադարձան հայկական կողմին փոխանցված ռուսական կողմի փորձագետների եզրակացություններին՝ մի կողմից դրանցում կան  տվյալներ  առ այն, որ Պերմյակովը առողջական լուրջ խնդիրներ ունի, մյուս կողմից փորձագետները հետևության են  հանգում, որ  նա  լիովին առողջ է:  
 
Նշվեց, որ մասնավորապես, ռուսական կողմի նշանակած փորձագետների եզրակացություններից ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել հոգեբուժական բաժանմունքներում: 
 
Զորակոչվելուց հետո Պերմյակովը շատ տարօրինակ վարք է դրսևորել, մասնավորապես, աթոռով հարվածել է  սպաներից մեկին միայն այն բանի համար, որ  նա խանգարել է իրեն ու աթոռը քաշել իր տակից: «Նաև սուիցիդալ որոշակի հատկանիշներ են դրսևորվել, ագրեսիվություն,  շատ դեպքերում շատ տարօրինակ վարք», - նշեց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ ըստ Պերմյակովի համածառայակիցների,  մեղադրյալն առնվազն երկու-երեք օր  շատ տխուր էր, լացում էր՝ ասելով, որ մայրս մահացել է, թեև բոլորը գիտեն, որ նա ողջ է, երեք օր լացելուց հետո մի կերպ հանդարտվել է: Այդ ընթացքում իր ընկերների հետ Օդնոկլասնիկ սոցցանցում նամակագրության շրջանակում  նշել է, որ նա Հայաստանում  մասնակցում է ինչ-որ հակամարտության, և յուրաքանչյուր գիշեր  քառասուն հազարական կրակոց են արձակում: 
 
Լ.Սահակյանը նշեց նաև, որ բժշկական փաստաթղթում  ռուս հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում  է, որ նա զենքով ծառայություն իրականացնի, սակայն այդուհանդերձ զենքը հայտնվել է նրա ձեռքում, ընդ  որում, նա  ծառայություն է իրականացրել  զենքով և  ոչ թե հափշտակել է ու ծառայության վայրը լքել:
 
Շատ հետաքրքրական է նաև այն, որ Պերմյակովը դեռևս 14 տարեկանից  օգտագործել է ոգելից խմիչքներ և նաև՝ թմրամիջոցներ:  Ըստ փաստաբանի, այս ամենի պարագայում շատ զավեշտալի է, երբ ռուս սպաներից մեկը Ռուսաստանի կայազորային դատարանում Պերմյակովի գործով դատավարության ժամանակ ցուցմունք էր տալիս, որ Ռուսաստանից ընտրել են լավագույններին, որպեսզի տեղափոխեն Հայաստան: Այսինքն՝   քանի անգամ հոգեբուժական հիվանդանողներում պառկած, քանի անգամ դասալքության դիմած անձը  համարվել է իրենց լավագույն զինվորը:  Լ.Սահակյանը եզրակացրեց՝ Հայաստանը փաստորեն աքսորավայր է ծառայության ընթացքում բացասականորեն իրենց դրսևորած անձանց համար: 
 
 

 


Հարակից հրապարակումներ`

14:39 16/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊերմյակովի մեղադրանքը պետք է փոփոխվի. գտնում են տուժող կողմի ներկայացուցիչները
20:29 12/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊերմյակովը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում. փաստում է փորձաքննության եզրակացությունը
17:33 12/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊերմյակովի դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունն ստացվել է. փաստաբանը փակագծերը չի բացում
08:55 26/09/2015  |  Մամուլ«Ավետիսյանների սպանության պատճառը պա՞րզ է». «168 Ժամ»
17:11 24/09/2015  |  ԼՐԱՀՈՍԴատարանում և փորձաքննության ժամանակ Պերմյակովները տարբեր էին. Երեմ Սարգսյան
09:52 23/09/2015  |  ՄամուլՄասնագետները զարմացած են Պերմյակովի հիշողությունից և պահվածքից, պատասխաններից. «Ժողովուրդ»
09:17 17/09/2015  |  ՄամուլՎալերի Պերմյակովն այսօր դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի. «Հայկական Ժամանակ»
15:40 15/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄոտակա օրերին հայ մասնագետները կիրականացնեն Պերմյակովի դատահոգեբուժական փորձաքննությունը
09:28 04/09/2015  |  ՄամուլՄինչև Պերմյակովի նկատմամբ դատավճռի ուժի մեջ մտնելը՝ նա կշարունակի պահվել 102-րդ ռազմաբազայում. «Ժողովուրդ»
14:14 31/08/2015  |  ԼՐԱՀՈՍՏուժող կողմը ներկա կգտնվի Պերմյակովի նկատմամբ համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության կատարմանը

Արխիվ

[]