ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պերմյակովի նկատմամբ ստի դետեկտորի տվյալները շատ դեպքերում համընկնում են գործի տվյալների հետ 10/16/2015 19:29 | ԼՐԱՀՈՍ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով որևէ փաստական հանգամանք տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին ծանոթ չէ, որից կարելի է հետևության հանգել, որ Վալերի Պերմյակովը ուղղորդվել է այլ անձանց կողմից կամ որ առկա է երկրորդ անձ: Այս մասին լրագրողների հետ այսօվա հանդիպմանը նշեց տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը: «Հիմա առավել ևս կասկած չկա, որ Պերմյակովն է կրակոցներ արձակել, կատարել հանցագործություն»,- ասաց փաստաբանը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն անդրադարձավ ռուսական կողմի իրականացրած ստի դետեկտորի հետազոտությանը՝ այն Հայաստանում չի կիրառվում, ուստի ապացույց չի դիտվում, սակայն կարևոր է գործի տվյալների հետ համադրելու տեսակետից:
Էական հանգամանքների վերաբերյալ հարցերին պատասխանելիս Պերմյակովի մոտ ինչ-որ ակնհայտ դրսևորված հակազդակներ են ի հայտ եկել, ինչը նշանակում է, որ ինքը ինչ-որ անհանգստություն է ապրել: Դա չի զգացվել ոչ էական հարցերի պարագայում:
Պերմյակովը հայտնել է, որ ինքն է կատարել հանցագործությունը, ինքը մտել է այդ տուն և սպանել տան բոլոր անդամներին: Ի վերջո ինքը միայնա՞կ է եղել, թե՞ ոչ, հարցի հետ կապված միանշանակ ազդակներ են գրանցվել, որ այո, ինքը տիրապետում է տեղեկությունների, որ ինքը միայնակ է այդ հանցագործությունը կատարել: Պերմյակովը նշել է նաև, որ մինչև Ավետիսյանների տուն մտնելն ինքն այլ տներ էլ է փորձել մտնել, Ավետիսյանների տուն մտել է, որովհետև դարպասները բաց են եղել:
Ստի դետեկտորի հետազոտության ժամանակ Պերմյակովը հայտնել է կարևոր տեղեկություններ կրակոցներ կատարելու դիրքերի հետ կապված: Նա նշել է, որ զենքը հորիզոնական դիրքով էր պահել, երկու ձեռքով, իսկ տուժող Արմեն Ավետիսյանի պարագայում զենքը վերևից ներքև է պահած եղել, երբ կրակել է արդեն պառկած վիճակում գտնվող Արմեն Ավետիսյանի վրա՝ թիկունքին:
Ստի դետեկտորի հետազոտությամբ արժանահավատ է համարվել սպանության շարժառիթն, ըստ որի լույսն ընկել է առաջին սենյակում գտնվող Ավետիսյանների դստեր դեմքին, նա անակնկալ արթնացել է, գոռացել, և Պերմյակովը կատարել է հանկարծակի, իրավիճակից բխող գործողություններ:
Տուժող կողմի ներկայացուցիչները հայտնեցին նաև, որ ռուս քննիչների կողմից Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ, հագուստները առգրավվել են, մեղադրյալի ձախ ձեռքի, աջ ձեռքի ներսի հատվածներում, քթանցքերում, ձախ ականջախեցիում, ինչպես նաև սվիտրի երկու թևքերին էլ հայտնաբերվել են կրակոցների արգասիքներ:
Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ 99, 99 տոկոսով համընկել են Ավետիսյանների տնից գողացված հագուստներին, ինչպես նաև Պերմյակովի զինվորական հագուստների վրա հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ները:
Ավետիսյանների տնից գողացված հագուստները և հեռախոսները ճանաչման են ներկայացվել տուժողների հարազատներին: Հաստատված փաստ է, որ դրանք պատկանել են Ավետիսյաններին, նշեցին փաստաբանները:
Տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբանները հայտնեցին, որ կասկածից վեր է, որ Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման՝ հակառակ նրա մոտ առկա շատ լուրջ խնդիրների, նա մեղսունակ է, նա հաշիվ է տվել իր գործողությունների համար, ցանկացել է սպանություն կատարևել ու կատարել է գիտակցաբար:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ