ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլայ Բաղդասարյանի բողոքները երկու տարբեր դատարաններում են՝ կառաջանա՞ իրավական կազուս 10/15/2015 20:24 | ԼՐԱՀՈՍ
Ընդդեմ իր դեմ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու՝ դատախազի որոշման փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի գործով այսօրվա դատական նիստում փաստաբանը դատարանին ներկայացրեց նախադեպային որոշումներ: Դրանց համաձայն, ստորադաս դատախազի որոշման դեմ վերադաս դատախազին ներկայացված բողոքը քննվել է ու որոշում կայացվել: Մինչդեռ Ն.Բաղդասարյանի դեպքում դատախազը մերժել է քննել բողոքն՝ ընդգծելով, որ ինքը դրա իրավունքը չունի: Ն.Բաղդասարյանը տարակուսանք հայտնեց իր նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքի կապակցությամբ:
Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացուցիչները, մասնավորապես, փաստաբան Սամվել Ջաղինյանը Շենգավիթ վարչական շրջանի դատարանի՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյան, ուշադրությունը հրավիրեց ոչ ստանդարտ իրավիճակի վրա՝ երկու դատարաններում, երկու դատավորների մոտ գտնվում են Նիկոլայ Բաղդասարյանի բողոքներն ըստ էության նույն հարցի շուրջ, և եթե տեսականորեն մի դատարանը բավարարի բողոքը, մյուսը՝ մերժի, իրավական կազուս է առաջանալու:
Բողոքներին առնչվող այս և այլ հարցերի քննարկումը կշարունակվի արդեն հաջորդ դատական նիստում:
Հիշեցնենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:
2-3 տարի առաջ դատական գործընթացի շրջանակում Ն.Բաղդասարյանը՝ ներկայացնելով ամբաստանյալի շահերը, միջնորդել է հարցում ուղարկել համապատասխան բուժհաստատություն՝ պարզելու, թե արդյոք անձը, ում ցուցմունքը դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, թե՝ ոչ: Դատարանը բավարարել է միջնորդությունը, պարզվել է, որ անձը տառապում է որոշակի հոգեկան հիվանդությամբ:
Քրեական գործը որոշակի ճանապարհ է անցել. նախ քննչական մարմինը որոշել էր քրեական գործ չհարուցել, ապա Երևանի դատախազը վերացրել էր քրեական գործ չհարուցելու որոշումը, որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, սակայն ավելի ուշ քրեական գործի վարույթը կարճվել էր: Այս անգամ էլ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալն էր վերացրել քրեական գործի վարույթը կարճելու որոշումը:
Ն.Բաղդասարյանը սկզբնապես բողոք էր ներկայացրել դատարան վերջին՝ Շենգավիթի դատախազի տեղակալի որոշման դեմ, որով վերացվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Բողոքի քննության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանն ու իր ներկայացուցիչները հայտնաբերել էին, որ քրեական գործ չհարուցելու որոշումը վերացնելու որոշում կայացնելիս Երևանի դատախազը խախտել է օրենքով սահմանված ժամկետը, այսինքն՝ ժամկետանց որոշում է կայացրել, ուստի այդ հիմքով բողոքը լրացվել էր:
Բացի այդ Ն.Բաղդասարյանը բողոք էր ներկայացրել նաև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ Երևանի դատախազի հիշյալ որոշման դեմ, այն արդեն ընդունվել է դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթ:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում Ն.Բաղդասարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ըստ էության Շենգավիթի դատարանը կաշկանդված չէ, որպասզի երկու որոշումների մասով էլ կայացնի դատական ակտ, և դա կլինի շատ ճիշտ լուծում: Կամ եթե Կենտրոնի դատարանը կայացնի որոշում, որից հետո նոր Շենգավիթի դատարանը կայացնի որոշում, էլի կարծես թե խնդիրը կլուծվի: Սակայն այդուհանդերձ, ըստ Լ.Սահակյանի, երկու որոշումներն էլ պետք է քննվեին մեկ դատարանում՝ մեկ դատավորի կողմից և կայացվեր դատական ակտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ