Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Ցմահ դատապարտյալների հացադուլը շարունակվում է. նրանց դիմումը երկրի Նախագահին 10/14/2015   13:31  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հոկտեմբերի 12-ից 45 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց  կողմից հայտարարված  անժամկետ հացադուլը շարունակվում է  Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: 
 
Ցմահ ազատազրկվածները անժամկետ հացադուլ են սկսել իրենց քրեական գործերի վերանայման պահանջով և դիմում են գրել ինչպես երկրի Նախագահին, այնպես էլ  ՀՀ գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին: 
 
Ստորև ներկայացնում ենք Նախագահին գրված դիմումն ամբողջությամբ.
 
«Մեծարգո պարոն նախագահ՝ մեր իրավունքների պաշտպանության, մեր նկատմամբ արդարադատության վերականգնման ուղղությամբ պայքարի արդյունքում օրինականության հաստատմանը չհասնելով և այլևս չունելնալով այլ ելք՝ հայտարարում ենք անժամկետ հացադուլ և պատրաստ ենք դիմել մեր արդարացի բողոքի բարձրաձայնման այլ միջոցների: Խնդրում ենք կազմել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ մեր կողմից բարձրացված խնդիրները քննարկելու և մեր քրեական գործերը վերանայելու համար: Հայաստանում ցմահ բանտարկյալների խնդիրների վերաբերյալ Ձեզ բազմիցս դիմումներ են ուղղվել և մեր,և հայտնի արվեստագետների, գիտնականների, հոգևորականների, հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից, ինչպես նաև դեռ 2009 թվականին 13.000 ՀՀ քաղաքացիների կողմից ստորագրված դիմում է ուղարկվել Ձեզ, սակայն մինչ օրս բարձրացված խնդիրներից ոչ մեկը չի ստացել իր լուծումը: Ստորև շատ հակիրճ ներկայացնում ենք խնդիրները,նրանց հետ կապված բողոքի հիմնավորումները և լուծման ուղղիները:
 
1.  Հայաստանի անկախության հռչակումից ի վեր մահապատժի դատապարտատված վճիռներն ի կատար չեն ածվել և չեն էլ իրականացվելու քանի որ՝
 
ա) 1992 թ. Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ և մորատորիում է հայտարարել մահապատժի վերաբերյալ:
բ) 2001 թ. Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ և 2002 թ. վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան՝ կից վեցերորդ արձանագրությամբ,համաձայն որի ոչ մեկի չի կարելի մահապատժի դատապարտել կամ մահապատժի ենթարկել:
գ) 01/08/2003 թ. ուժի մեջ մտած ՀՀ նոր քրեական օրենսգրքով մահապատիժն որպես պատժատեսակ բացառված էր:Մահապատժի դատապարտվածներին ներում շնորհելու վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորող միակ օրենքը՝ 1961 թվ. ընդունված և ընդհուպ մինչև  ՀՀ նախկին Նախագահ Ռ.Քոչարյանի ներում շնորհելու օրը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածն էր, համաձայն որի մահապատիժը ներման կարգով ազատազրկման փոխարինելու դեպքում պատիժ չէր կարող նշանակվել ավել քան 20 տարվա ազատազրկման չափով: Ավելին՝ցմահ ազատազրկում պատժի նշանակումը հակասում էր քրեական իրավունքի և օրենսդրության հիմնարար սկզբունքներից մեկին, համաձայն որի արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
 
ՀՀ սահմանադրության 91-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 24-ի ՀՀ-ում քրեական գործերով արդարադատությունն իրականացնում են միայն դատարաններն և ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատժի այլ կերպ,քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան: ՀՀ նախկին Նախագահը չի ունեցել ոչ սահմանադրական և ոչ էլ օրենսդրական որևէ լիազորություն և իրավասություն պատիժ սահմանելու, որը միանշանակ արդարադատության իրականացնող մարմնի կամ համակարգի գործառույթ է: ՀՀ նախկին Նախագահ Ռ.Քոչարյանն իր 01/08/2003 թվ. թիվ ՆՀ 103-Ա հրամանով խախտել է ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի, 18, 19-րդ հոդվածների, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 5-ի մաս 1-ի ա) ենթակետի, ինչպես նաև 6-րդ և 7-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները:
 
Մինչև «ներումը» մահապատժի դատապարտվածներն ինչպես փաստացի գտնվել են ցմահ բանտարկյալների կարգավիճակում, այդպես էլ շարունակում են մնալ «ներում»-ից հետո: Ներման ինստիտուտը կիրառվում է փաստացի իրականցվող պատժի մեղմացման նպատակով, իսկ 103-Ա հրամանագրով ՀՀ նախկին Նախագահի կողմից նշանակվել է հանցագործության պահին գոյություն չունեցող պատժատեսակ՝ զրկելով դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:
Ստեղծված իրավիճակում վիճարկվող 103-Ա հրամանագրի սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցը համաձայն ՀՀ սահմանադրության 101 հոդվածի կարող է վիճարկել մարդու իրավունքների պաշտպանը:
 
 2.  2011 թվականի մայիսի 25-ին ուժի մեջ մտավ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն՝ ըստ որի որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի նախկինում 15 տարվա փոխարեն: Թե ՀՀ ԱԺ-ի, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից բերված հիմնավորումներն այս փոփոխության հետ կապված հետևյալն էին. «Մեր քրեական պատժողական քաղաքականության մեջ անհամաչափություն էր հասցված ազատազրկման առավելագույն չափի և ցմահ ազատազրկման միջև տարբերությունը: Եթե ոչ 15 տարի՝ ուրեմն ցմահ ազատազրկում: Այսօր մենք ահռելի մեծ թվով ցմահ ազատազրկվածներ ունենք: Շատ դեպքերում պատիժը որոշելիս դատարանները չէին կարողանում անհատականացնել պատժաչափը՝ հանցագործի անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համարժեք կիրառել համապատասխան պատժամիջոց: Այս նախագիծը համապատասխանեցված է միջազգային փորձին և իր մոտեցմամբ՝ նաև մեղադրյալների շահերին: Այս փոփոխությամբ ցմահ ազատազրկումը իրոք կդառնա խստագույն պատժամիջոց՝ նախատեսված այն հանցագործների համար, որոնց ուղղումն այլ կերպ հնարավոր չի համարվի»:
 
Այս փոփոխությունը ցմահ դատապարտյալների մասով միանշանակ մեղմացում է: Եթե ցմահ դատապարտյալները, որոնցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվեին մեր օրերում ամենայն հավանականությամբ շատերի արարքին համարժեք կլիներ ոչ թե ցմահ ազատազրկումը այլ 16, 17... այսինքն՝ մինչև 20 տարի պատժաչափը: Հետևաբար այս օրենքը մեղմացում է ցմահ դատապարտյալների պարագայում: Համաձայն ՀՀ սահմանադրության 22 հոդվածի 5-րդ պարբերության, 42 հոդվածի 4-րդ պարբերության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա ովքեր կրում են պատիժը:
Հակառակ վերը նշված օրենքների պահանջների և 2011 թվ. մայիսի 25-ին կատարված օրենսդրական փոփոխության հիմնավորմանը և տրամաբանությանը՝ ներկայիս ցմահ դատապարտվածների ոչ մի գործ չվերանայվեց:
 
Այս հարցի հետ կապված գտնում ենք որ լուծումը պետք է տա ՀՀ Ազգային Ժողովը՝ վերը նշված օրենքների լույսի ներքո հստակ սահմանելով, որ ՀՀ ԱԺ- ի կողմից ընդունված փոփոխությունը ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում մինչ այդ ազատազրկման դատապարտվածների մասով միանշանակ մեղմացում է:
 
3. Նկատի ունենալով բազմաթիվ երկրների փորձը, նրանց օրենսդրական փոփոխությունները և հիմնավորումները, ինչպես նաև այն անհամաչափությունը, որը առկա է ներկայիս ՀՀ քրեական օրենսգրքում ցմահ ազատազրկմանը վերաբերվող տարիքային շեմին, այն է՝ մինչև 18 տարեկանն առավելագույնը սահմանված է 10 տարի ազատազրկման չափը և դրանից հետո՝ միանգամից կարող է նշանակվել ցմահ ազատազրկում՝ գտնում ենք, որ Հայաստանում, ինչպես բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում, պետք է սկսի աշխատել երիտասարդների արդարադատության ինստիտուտը և ՀՀ քրեական օրենսգրքում կատարվեն փոփոխություններ, որոնց համաձայն, ցմահ ազատազրկում պատժատեսակը չկիրառվի երիտասարդների նկատմամբ: Կարծում ենք` այս հարցը շատ կարևոր է Հայաստանի համար, այն առումով, որ անչափահասության և հասունության բավական սուբյեկտիվ և տատանվող շեմին գտնվող երիտասարդ հայ տղաներին ցմահ ազատազրկման դատապարտելով՝ ըստ էության հնարավորություն չի տրվում սերունդը շարունակելու:
 
4. Բանակում պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զինվորների կողմից կատարված հանցագործությունների պատասխանատվության զգալի մասը ընկած է հրամանատարական կազմի ուսերին և խղճին: Ուստի՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հանցաքործություն կատարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված զինվորների պատժատեսակը հարկավոր է փոխարինել առավելագույն ժամկետային պատժաչափով:
 
5. Քաղաքացիները, որոնք նախկինում դատապարտված չեն եղել և մեղադրվել են մեկ անձի սպանության կամ սպանության մասնակցության մեջ, գտնում ենք, որ նրանց նկատմամբ առավելագույն պատիժ՝ ցմահ ազատազրկում նշանակելն արդարացի չէ և օրենսդրական փոփոխության կամ ներման միջոցով պետք է վերացնել՝ փոխարինելով որոշակի ժամկետով ազատազրկմամբ:
 
6.1  ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի մաս 3-ի բ) կետը փոխել՝ ցմահ դատապարտյալին կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ժամկետը սահմանելով 15 տարի ազատազրկումը:
6.2  ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածի մաս 2-ի դ) կետը՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ժամկետ սահմանելով 18 տարի պատիժ կրելը:
Այս փոփոխությունը հիմնավորված է նրանով, որ ներկայումս 20 տարին լրանալուց հետո նոր ցմահ բանտարկյալը կարող է տեղափոխվել կիսաչափակ ուղղիչ հիմնարկ և նույն՝ 20 տարվա շեմն է սահմանված պայմանական վաղաժամկետ ազատելու համար, ինչը փաստացի չի իրականացվում արդեն մեկ տասնյակից ավել ցմահ ազատազրկվածների նկատմամբ, ովքեր հատել են 20 տարվա շեմը:
 
7. Գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որով ցմահ դատապարտյալը հնարավորություն կունենա պայմանական վաղաժամկետ ազատվել՝ ունենալով տուժողին պատճառած վնասի հատուցման պարտավորություն: Սա անհրաժեշտ է այն պատճառով, որ ցմահ բանտարկյալներն աշխատանքով չեն ապահովվում և հետևաբար չեն կարող վճարել պատճառված վնասի դիմաց:
 
8. Անհրաժեշտ է սահմանել պայմանական վաղաժամկետ ազատման հստակ և արդարացված չափորոշիչներ ու մեխանիզմ: Այս առումով հարկ ենք համարում անդրադառնալ 2 կարևոր հարցերի.
 
ա)  Մի շարք եվրոպական երկրներում փախուստը, կամ փախուստի փորձը կալանավայրից չի դիտարկվում որպես հանցագործություն, եթե բանտի աշխատակիցների նկատմամբ բռնություն չի կիրառվել: Այս երկրների սահամանադրություններում ամրագրված է, որ ազատության ձգտումը, ազատ լինելու պահանջը՝ բնական պահանջ է և չի կարելի դրա համար պատժել մարդուն: Գտնում ենք, որ օրենսդրորեն պետք է վերացնել ազատության ձգտման համար, այսինքն՝ փախուստի կամ փախուստի փորձի համար, եթե առանց բռնության է դա տեղի ունեցել՝ դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետաձգելու հարցը: Չի կարելի մարդուն զրկել ազատության վերադառնալու հնարավորությունից՝ միայն նրա համար, որ նա ձգտում է դեպի ազատություն:
 բ)  Գտնում ենք, որ ցմահ դատապարտյալների մոտ բջջային հեռախոսների հայտնաբերումը, որոնք նրանք օգտագործում են հարազատների հետ կապը պահելու համար՝ չպետք է պատճառ հանդիսանա պայմանական վաղաժամկետ ազատման հարցի հետաձգման համար: Նախևառաջ, անարդարացի է 20 տարի շարունակ տեսակցությունների քանակը տարվա կտրվածքով սահմանափակելը՝ 1 երկարատև և 3 կարճատև տեսակցություններով, իսկ ամսվա մեջ ընդամենը 2-3 անգամ 10-15 րոպե հեռախոսազանգով: Հարազատների հետ շփումը հենց օրենսդրորեն համարվում է խրախուսելի և այս պարագայում անարդարացի է խրախուսելու փոխարեն՝ պատժել, այն էլ շարունակելով հարազատներից հեռու պահել՝ հետաձգելով պայմանական վաղաժամկետ ազատումը:
 
9. Մինչ օրս քրեական գործերով իրեղեն ապացույցները Հայաստանում դատավճռից հետո վերացվում են, ինչը թույլ չի տալիս գիտության զագացմանը համընթաց՝ ԴՆԹ անալիզ իրականացնել և հնարավոր անմեղ դատապարտվածների քրեական գործերը վերաբացել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով: Գտնում ենք, որ ցմահ ազատազրկվածների պարագայում դատավճիռը փոքր-ինչ կասկածի տակ դնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ անհրաժեշտ է վերաբացել նման քրեական գործերը:
 
10. Մինչ օրս Հայաստանի անկախացումից ի վեր ոչ նախկինում մահապատժի, ոչ էլ ներկայումս ցմահ ազատարզրկման դատապարտվածների նկատմամբ չի կիրառվել ոչ լրիվ կամ մասնակի ներման, ոչ էլ համաներման ինստիտուտը: Գտնում ենք, որ ներման և համաներման միջոցով նույնպես պետք է անդրադառնալ ցմահ ազատազրկված դատապարտյալների տարբեր խմբերին:
 
Պարոն Նախագահ, խնդրում ենք, պահանջում ենք, հուսով ենք, որ վերջապես Դուք կարձագանքեք և համապատասխան պետական մարմինները, պաշտոնատար անձինք արդարացի լուծումներ կտան սույն դիմումի 10 կետերով բարձրացված խնդիրներին: Հարգելի պարոն Նախագահ, հավատացնում ենք Ձեզ, որ Հայաստանում ցմահ բանտարկության հարցի շուրջ իրականում ստեղծվել է անելանելի իրավիճակ: Ուստի, մեր այս խնդիրներով լի դիմումի պատասխանը ակնկալում ենք ստանալ հեռուստատեսությամբ որևէ լիազորված պաշտոնյայի հայտարարությամբ, որտեղ հստակ նշված կլինի խնդրի լուծման քայլերի հաջորդականությունը և ժամանակացույցը:
 
 

Արխիվ

[]