Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

ԱՄԷ-ի ապահովագրական ընկերությունները քաղհայց ներկայացրեցին ՀՀ քաղաքացի ամբաստանյալների դեմ 10/13/2015   15:04  |  Քրեական խրոնիկոն

 
Առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու համար Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով այսօրվա դատական նիստին նույնպես Դուբայում բնակվող ադամանդների սեփականատեր տուժողն ու գործով վկաները չէին ներկայացել:
 
Դատարանը տեղեկացրեց, որ Ինտերպոլի Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով տուժողին ու վկաներին հանձնվել են դատարանի ծանուցումները, սակայն դեռևս չեն ստացվել պատասխանները, այսինքն՝  Դուբայում բնակվող հիշյալ անձինք ներկայանալո՞ւ են հայաստանյան դատարան, թե՝  ոչ: 
 
Արաբական միացյալ էմիրությունների իրավապահներին նույնպես Ինտերպոլի հայաստանյան կառույցի միջոցով ուղարկվել է  դատաքննությունը լրացնելու համար  պաշտպանական կողմի միջնորդությունը  գործի  նյութեր պահանջելու մասին: 
 
Գործով երեք ամբաստանյալներից մեկի՝ Սեմյոն Եդիգարյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց դատարանին  ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջել ԱՄԷ իրավապահների միջնորդությունը, որի հիման վրա  ՀՀ  գլխավոր դատախազը որոշում էր կայացրել ավազակության ու ավազակությամբ զուգորդված սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:  
 
Պաշտպանը նաև նկատեց, որ ԱՄԷ օրենսդրությունում նախատեսված չէ ավազակություն հանցագործությունը, այլ նախատեսված է կողոպուտը:  Պաշտպանը նշեց , որ այդ հարցով շուրջ երեքուկես ամիս առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը և առայսօր որևէ պատասխան չի ստացել, դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել դատարանի միջոցով հարցումը դատախազություն ուղարկելու համար: 
 
 Ըստ պաշտպանական կողմի, ՀՀ գլխավոր դատախազի համար առիթներ ու հիմքեր չեն եղել հիշյալ քրեական գործի հարուցման համար:
 
Մեղադրող Արիս Բարսեղյանն ընդգծեց, որ  քրեական գործի հարուցման համար բավարար հիմքեր ու առիթներ եղել են:  Նա միջնորդեց հետաձգել միջնորդության քննարկումը՝  մինչև հաջորդ դատական նիստը մեղադրողը կճշտի,  թե արդյո՞ք հարցումը դատախազությունը ստացել է, թե՞ ոչ:
 
Այսօրվա դատական նիստում դատարանին ներկայացվեց  ընդդեմ ամբաստանյալների ԱՄԷ-ի   երկու ապահովագրական ընկերությունների (որոնք ադամանդների սեփականատիրոջը հատուցել են  նրա կրած  վնասը) քաղհայցը հանցագործությամբ պատճառված վնասը բնեղենով, այսինքն՝  ադամանդներով, հատուցելու պահանջով:  Հարկ է նշել, որ եթե դատաքննությամբ հիմնավորվի  առաջադրված մաքսանենգության մեղադրանքը, ապա գողոնը կարող է  և  բռնագրավվի հօգուտ Հայաստանի Հանրապետության, հետևաբար վնասի հատուցումը բնեղենով կարող է և տեղի չունենալ:   Ուստի տվյալ դեպքում վնասը պետք է հատուցվի ամբաստանյալների կողմից: 
 
Դատարանը երկշաբաթյա ժամկետով ընդմիջեց դատական նիստը՝  իր դիրքորոշումը քաղհայցի վերաբերյալ հայտնելու համար պաշտպանական կողմը այդ ընթացքում հնարավորություն կունենա ծանոթանալ  քաղհայցին: 
 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովհաննես Մելքոնյանը հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված կայուն խումբ՝ դրանում  ընդգրկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, իր հորեղբոր որդի Խոսրով  Մելքոնյանին և նրա ընկերոջը` Սեմյոն  Եդիգարյանին, նրանք խմբով  կատարել են առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և  մաքսանենգություն:
 
Հովհաննես Մելքոնյանը և Սեմյոն Եդիգարյանը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված պլանի համաձայն, ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի վրա, նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` բռունցքներով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, քարշ տվել լոգարան, կպչուն ժապավենով Հովհաննես Մելքոնյանը կապել է Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի ձեռքերը, իսկ Սեմյոն Եդիգարյանը`  ոտքերը, ապա ապօրինաբար Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենե փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով ամուր սեղմելով, օդի հոսքը փակելով՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել են Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիին և հափշտակել են «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության տնօրեն Ռահուլ Ռաջենդրա Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:   5.290.715 կարատ ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելով,  տեղափոխել են Երևան քաղաք, որտեղ էլ դրանք ՀՀ ոստիկանների կողմից հայտնաբերվել են Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ, իսկ մնացած 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:
 
 

Հարակից հրապարակումներ`

14:34 15/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴուբայում բնակվող ադամանդների սեփականատերն ու վկաները կներկայանան դատարան
16:10 21/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄԷ-ում սպանության գործով Դուբայում բնակվող վկաներն ու տուժողը չներկայացան
12:55 04/07/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանության գործի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունները նշանակվել են մաքսանենգության գործով. պաշտպանական կողմը՝ խախտումների մասին
19:31 16/06/2015  |  Քրեական խրոնիկոնԴուբայում սպանության գործով ի սկզբանե մոտավորապես քննությունը դարձել է դոգմա. Կարեն Հակոբյան
16:53 29/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿազմակերպված խումբը Դուբայում սպանել է Հնդկաստանի քաղաքացուն, ադամանդները հափշտակել և փորձել տեղափոխել Հայասատան
19:43 27/05/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայաստանը ԱՄԷ-ին չի հանձնել հնդիկի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիներին. նրանք կդատվեն Հայաստանում
12:01 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրադիցիայի ենթարկված մեղադրյալների մասով խախտվել են մարդու իրավունքները. ահազանգում է փաստաբանը
13:10 19/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդամանդների մաքսանենգության գործով համամիտ չեն պատժաչափի հետ

Արխիվ

[]