ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տատու սպանության մեջ մեղադրվում է ամենասիրելի թոռը. վկա 10/12/2015 18:56 | Քրեական խրոնիկոն
Գործարար Սիլվա Գալստյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում գործարարի Ձորաղբյուրի առանձնատան պահակը հայտնեց, որ գործարարի՝ սպանության մեջ մեղադրվող թոռը դեպքի օրը եկել է ամառանոց, սակայն այնտեղ չի գիշերել: Ի պատասխան դատարանի ճշտող հարցի, նա հայտնեց, որ մինչ այդ նա երկու ամիս բնակվել է ամառանոցում և այնտեղ էլ գիշերել է: Պահակը հայտնեց նաև, որ ամբաստանյալը դեպքի օրը ամառանոցից հեռացել է ոչ մուտքի դռնով, այլ ցանկապատի կամ ավտոտնակի տանիքի վրայով անցնելու միջոցով:
Դատավարության մասնակիցների հարցերին, թե գործարար տատը վախենո՞ւմ էր թոռանից և թե արդյո՞ք ամբաստանյալը մոլախաղերով էր զբաղվում, վկան պատասխանեց՝ «ես ի՞նչ իմանամ», «չեմ կարող ասել»՝ պատասխաններն էապես հակասում էին նախաքննական ցուցմունքում նրա տված պատասխաններին: Մասնավորապես, նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ իր կնոջը տուժողը ասել է, որ վախենում թոռանից, քանի որ վերջինս, ըստ տուժողի, ընդունակ է ամեն ինչի: Տուժողը վախենում էր թոռանից, որովհետև վերջինս անպատասխանատու, խաղամոլ և վատ սովորությունների տեր անձնավորություն է: Տատը զայրանում էր, որ «անիծվածը չի աշխատում»:
Վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն, դեպքի օրը ամբաստանյալը վկայի կնոջն ասել է՝ «իմ անելիքն արեցի, եկա»:
Այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին վկաներ ամբաստանյալի ու տուժողի հարազատական շրջապատից:
Այսպես, ամբաստանյալի հոր կինը հայտնեց, որ դեպքի օրը սկեսուրի, այսինքն՝ սպանվածի, հետ պայմանավորվել էր, որ գնալու է վերջինիս տուն, սակայն դռան զանգին ու հեռախոսազանգերին սկեսուրը չէր պատասխանում: Հետագայում, երբ տուժողի դուստրն իր մոտ եղած բանալիի օրինակով բացել է տան դուռը, այնտեղ հավաքված վիճակ էր, իրերն այնպես չէին դրված, ինչպես դրվում էին սկեսուրի կողմից:
Վկան հայտնեց, որ ամուսնուց լսել է, որ նրա որդին խաղամոլությամբ է զբաղվում, պարտքեր ունի, սակայն ինքը հարցեր չի տվել, աշխատել է չմիջամտել: Ինչպիսի՞ն են եղել տատի ու թոռան փոխհարաբերությունները հարցին ի պատասխան ամբաստանյալի հոր կինը հայտնեց՝ ամենասիրելի թոռնիկն է եղել:
Վկան բացառեց, որ տատը կարող էր թոռանը ոսկեղեն տար, որպեսզի վերջինս գրավատուն հանձներ ու գումար ստանար:
Ամբաստանյալի հորաքույրն ու տուժողի դուստրը հայտնեց, որ իր մայրը շատ հոգատար, բարի տատիկ էր, թոռան համար ամեն ինչ անում էր:
Դեպքի օրը մայրը սովորական ժամին չէր զանգել, դրա համար հարազատները անհանգստացել էին, իրենց հեռախոսազանգերը մնացել էին անպատասխան: Երբ իր մոտ եղած բանալիի օրինակով բացեց դուռը ու տեսել, որ մայրը տանը չէ, առաջին պահին ուրախացել է՝ մտածելով՝ երևի տնից դուրս է եկել: Սակայն իր համար արտասովոր է եղել, որ չի զգացվում մոր օծանելիքի բույրը՝ մայրը դուրս գալիս օծանելիք էր ցանում: Երբ համոզվել են, որ մայրը տանը չի գիշերել, արդեն սկսել են անհանգստանալ: Վկան հայտնաբերել է նաև, որ մոր ոսկյա զարդերը չկան: Վկան հաստատեց, որ եղբոր որդին՝ ամբաստանյալը, խաղամոլությամբ էր զբաղվում, նրա պարտքերը վճարվել են, սակայն ում ՝ իր եղբոր, թե մոր կողմից, ինքը չգիտե:
Վկան հայտնեց նաև, որ իր մայրը թոռան ուսման ու առողջության համար ամեն ինչ կաներ, սակայն այլ նպատակով փող չէր տա՝ հաշվի առնելով, որ թոռն ազարտ սիրում է: Տատը թոռանը չէր վստահում ոչ իր ավտոմեքենան, ոչ էլ իր երևանյան բնակարանի բանալին:
Ամբաստանյալի հորաքրոջ որդին հայտնեց, որ դեպքի օրն ամբաստանյալը մոտ մեկ ժամով եկել է վերջինիս եղբոր ծննդյան հանդիսությանը, ապա գնացել է, ասելով՝ «աղջկա հետ հանդիպման եմ գնում»: Ինքն ամբաստանյալի պահվածի մեջ որևէ արտասովոր բան չի նկատել, սակայն նկատել է, որ Ալբերտի ձեռքն ուռած է: Վկան ևս լսել է, որ ամբաստանյալը զբաղվում էր մոլախաղերով, մասնավորապես, Վիվառոյում խաղադրույքներ անում:
Հիշեցնենք, որ ըստ 24-ամյա Ալբերտ Մոմջյանին առաջադրված մեղադրանքի, նա՝ ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու նրան դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով կնոջ դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել