Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Բաքուն խոչընդոտում է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը. Էդվարդ Նալբանդյան 10/09/2015   11:53  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է ունեցել «Արմենպրես» լրատվական գործակալության հետ:

- Կասեք խնդրեմ, ո՞րոնք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև մերձեցման հիմքերը։ 
 
- Նախևառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի և լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել Ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա:
 
Առկա է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն միահյուսված ամուր կապ և խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին: Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ:
 
Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ հանդիսանում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքը: Դրան հավասարապես նպաստում է նաև այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի և այնպիսի երկրների միջև, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը և շատ այլ երկրներ:
 
Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար:
 
Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ.-ին պրն Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամության մասին:
 
2000թ. Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ Բամակոյի հռչակագրի ընդունումով Ֆրանկոֆոնիան արտահայտեց իր կամքը` համամարդկային նշանակություն ունեցող ուղերձով հանդես գալու վերաբերյալ:
 
Ֆրանկոֆոնիան համերաշխության և համագործակցության կազմակերպություն է, որի շրջանակներում անդամ-պետությունները և կառավարությունները հավասար հիմունքներով կարող են զարգացնել իրենց հարաբերությունները տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրի ոլորտներում:
 
Ֆրանկոֆոնիան շարունակում է իր ընդլայնումը նաև այն երկրների հաշվին, որտեղ ֆրանսերենը թեև պետական լեզու չի հանդիսանում, սակայն մշակութային և լեզվական բազմազանությունը դասվում է առաջնահերթությունների շարքում։
 
- Ո՞րն է Ձեր անձնական ներդրումը այդ Հայաստան - Ֆրանկոֆոնիա հարաբերությունների զագացման գործում։
 
- 1999 թվականից սկսած զբաղեցնելով Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը, քայլեր եմ ձեռնարկել Ֆրանկոֆոնիայում Հայաստանի ներգարվվածությունը խթանելու ուղղությամբ: 2004թ. Ուագադուգուի գագաթնաժողովում Հայաստանը նախ ստացավ դիտորդ-երկրի կարգավիճակ: Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերեն լեզվի ամրապնդման և Հայաստանում ֆրանկոֆոն կյանքի խթանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը նպաստեցին, որ 2008 թ.-ի Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստանա: 2008 թ.-ին ստանձնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը՝ արդեն նախարարի կարգավիճակով, մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի այդ գագաթնաժողովին:
 
- Այդ ժամանակից ի վեր որո՞նք են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև հարաբերություններում կարևորագույն իրադարձությունները։
 
- Էդվարդ Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայում մեր ներգրավման գործընթացը շարունակվեց, եւ ես ուրախ եմ, որ ներկայումս Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է։
 
2012թ. Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, որով հաջողությամբ պսակվեց հանուն Ֆրանկոֆոնիայի և նրա հիմնարար արժեքների և նպատակների՝ մեր նախաձեռնած գործընթացը։
 
Հարյուրավոր մշակութային և կրթական միջոցառումներով ուղեկցվող Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ հանդիսանում են հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Միայն 2015 թ.-ին դրան նվիրված շուրջ 450 միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
 
2012թ. Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև ստորագրված ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիրն ուղղված է ֆրանսերեն լեզվի ուսուցումը մեր կրթական համակարգում և ֆրանսերենի դերը մեր համալսարաններում ամրապնդելուն:
 
Զգալի զարգացում է ապրել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցությունը: Այս համատեքստում նշեմ, որ 2011 թ. Երևանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովը:
 
Ամրապնդվել են Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Խորհրդարանի միջև կապերը։ Դրանով մեր համագործակցության մաս դարձավ նաեւ այդքան անհրաժեշտ միջխորհրդարանական հարթակը: 2014 թվականի հուլիսին Հայաստանի Խորհրդարանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին` լիիրավ անդամի կարգավիճակով, այդ մերձեցման տրամաբանական արդյունքն էր:
 
Իհարկե, այս բոլոր փաստերը մեր երկրում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդման դրսեւորումներ են:
 
Ավելին, մեր անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հնարավորություն է ընձեռնում Հայաստանին՝ զարգացնել հարաբերությունները այդ անդամ-պետությունների հետ, մասնավորապես, ամրապնդել կապերն Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ:
Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը:
 
Այդ առումով կարևոր է ընդգծել մեզ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կապող գործընկերության որակական կողմը: Հայաստանը լիովին ներգրավված է կազմակերպության տարբեր կառույցների աշխատանքներում:
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ներկայացուցիչը՝ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ներկայումս նախագահում է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի համագործակցության եւ ծրագրավորման հանձնաժողովում:
 
2015թ. հոկտեմբերին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի անցկացումը կարևոր իրադարձություն է կազմակերպության կյանքում և ևս մեկ առիթ՝ հավաստելու մեր հանձնառությունը Ֆրանկոֆոնիային:
 
Մենք շնորհավորում ենք տիկին Միկայել Ժանին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Փարիզում կայացած մեր առաջին հանդիպման ժամանակ ինձ հնարավորություն ընձեռնվեց ընդգծելու Ֆրանկոֆոնիայի գործունեության և առաքելության շուրջ մեր պատկերացումների ընդհանրությունը: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը նրա առաքելության իրականացման գործում: Ես նաև շնորհակալություն հայտնեցի նրան՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր կողմից արված հայտարարության համար։
 
Դրան հաջորդած հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ ես ես ուրախ եմ, որ նախարարական հանդիպմանը հաջորդելու է գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան։ 
 
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում կայանալիք Նախարարական համաժողովից:
 
- Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի հանդիսավոր բացումը կկատարվի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: 
 
Այս համաժողովը մեզ հնարավորություն կընձեռի մտքեր փոխանակել արդի խնդիրների շուրջ: Այդ խնդիրների շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում քաղաքական ճգնաժամերը, որոնք չեն շրջանցել նաև Ֆրանկոֆոն տարածաշրջանը: Մենք քննարկելու ենք այդ խնդիրները և այս համատեքստում վերահաստատելու ենք մեր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի գործադրած ջանքերին` աջակցելու ժողովրդավարության եւ կայունության հաստատման ուղիով զարգացող երկրներին։ Օրակարգային են նաև փախստականների և գաղթականների տեղաշարժի և նրանց խոցելի կարգավիճակի հետ կապված խնդիրները, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում:
 
Այս գործընթացները վերաբերում են ֆրանկոֆոն տարածաշրջանի բազմաթիվ երկրներին։ Այս առնչությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը նույնպես զերծ չի մնացել այդ գործընթացներից և վերջին ժամանակաշրջանում ընդունել է շուրջ 17000 փախստականներ Սիրիայից:
 
Նախևառաջ, մեր պարտականությունն է հարգել փախստականների և տեղահանվածների արժանապատվությունը, ինչպես նաև երաշխավորել նրանց պաշտպանությունը, ինչն ամրագրված է Սեն Բենիֆասի հռչակագրում:
 
Մենք նաեւ պարտավոր ենք նպաստել միգրացիոն տեղաշարժերի պատճառ հանդիսացող գործոնների նվազմանը:
 
Հաշվի առնելով, որ այդ գաղթականների մեծ մասը զինված հակամարտությունների գոտիներից են գալիս, անշուշտ, մեր համար առաջնահերթություն պետք է դառնա այդ տարածաշրջաններում անվտանգության, կայունության վերականգնումը։
Ի վերջո, առկա է ահաբեկչության չարիքը՝ հանձինս Դաեշի եւ ահաբեկչական այլ խմբերի, որոնք սպառնում են քաղաքակիրթ աշխարհին: Անհրաժեշտ է անողոք պայքար մղել այս չարիքի դեմ։
 
Սրանք են այն մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք, եւ որոնց շուրջ Ֆրանկոֆոնիան պետք է շարունակի մշակել իր դիրքորոշումները եւ առաջարկի լուծումներ՝ իր միջազգային գործընկերների հետ համատեղ: Անշուշտ, այս խնդիրները առանցքային տեղ են զբաղեցնելու Երևանում կայանալիք նախարարական համաժողովի քննարկումներում:
 
Հուսով եմ նաև, որ նախարարները կարծարծվեն հասարակություններում առկա ատելության և այլատյացության մթնոլորտի դրսևորումների դեմ պայքարը։ Նման միջավայրն է ստեղծում այն երևույթները, որոնց ես արդեն անդրադարձա: Սա ևս մարտահրավեր է, որի դեմ պետք է արձագանքել։ Հակառակ դեպքում, դա կարող է անխուսափելի, ողբերգական հետևանքներ ունենալ:
 
Այս տարի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեզ առավել քան երբեւէ մատնացույց է անում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Մեր համար մեծ կարևորություն ունեցող մյուս առանցքային հարցը, որը նույնպես ընդգրկված է օրակարգում, վերաբերում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, որին նվիրված է լինելու նոյեմբերի վերջին Փարիզում կայանալիք ՝ կլիմայական հարցերին նվիրված գագաթնաժողովը:
 
Այս առումով կցանկանայի արժևորել Ֆրանկոֆոնիայում Սենեգալի նախագահության կողմից սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում այդ հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ Սենեգալի Հանրապետության նախագահ պարոն Մակի Սալի բարձր հովանու ներքո:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին՝ Ֆրանսիայի և Մադագասկարի հետ համատեղ, մենք այս կապակցությամբ համապատասխան նախառեռնությամբ ենք հանդես գալու։
Այս ամենը վկայում է ֆրանկոֆոն պետությունների համախմբման մասին, որն էլ հանդիսանալու է համաժողովի հաջողության գրավականը: 
 
- Կարո՞ղ եք ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիրքորոշումը մեր տարածաշրջանի հիմնահարցերի վերաբերյալ:
 
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես ուշադրության կենտրոնում է:
 
Այս առումով կարևոր է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին և մեր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների առնչությամբ, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել: Մենք խստորեն դատապարտում ենք իրավիճակի նմանօրինակ սրումը:
 
Ադրբեջանի կողմից համակարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սանդրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների առաջարկության մերժումը վկայում են իրավիճակի սրման համար Ադրբեջանի կրած պատասխանատվության մասին։ Բաքուն խոչընդոտում է այս խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:
 
Հայաստանը շարունակում է կառուցողական կերպով ներգրավված մնալ բանակցային գործընթացում և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հետ միասին շարունակում է ջանքերն՝ ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
 
Դակարում Ֆրանկոֆոնիայի Գագաթաժողովի ժամանակ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։
 
Նրանք նաև կոչ են արեցին հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, որոնք հանդիսանում են միասնական ամբողջություն, և ներառում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները՝ որպես հակամարտության արդար և հարատև կարգավորման հիմք։
 
- Ունեցել եք արդյոք առանձնահատուկ հարաբերություններ Ֆրանկոֆոնիայի որևէ գործչի հետ:
 
- Անկասկած։ Զարմանալի չի լինի, եթե նշեմ նախագահ Աբդու Դիուֆին` մի նշանավոր անձնավորություն, ով մեծապես նպաստել է Ֆրանկոֆոնիայի տարածմանը:
 
Ավելի քան տասը տարի նա արժանապատվորեն ղեկավարեց կազմակերպությունը:
 
Նա առաջնորդող դեր կատարեց Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության ողջ գործընթացի ժամանակ: Այս համատեքստում ես նրան ավելի լավ ճանաչեցի և գնահատեցի նրա մարդկային որակները:
 
Հիշում ենք 2010թ. ապրիլին կայացած նրա պաշտոնական այցը Երևան։ Զգացված էինք այն հետաքրքրությամբ, որ նա դրսևորում էր հայ ժողովրդի, մեր մշակույթի և պատմության նկատմամբ:
 
Ես հավասարապես կցանկանայի նշել իմ անձնական մտերմությունը Ֆրանկոֆոնիայի առաջին գլխավոր քարտուղար պրն. Բուտրոս Ղալիի հետ, ում հետ անձնամբ ծանոթ եմ դեռ 1990-ական թվականներից:
 
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք միջազգային բեմահարթակում ֆրանկոֆոնիայի դերի առավել բարձրացման առումով:
 
- Ֆրանկոֆոնիայի շարունակական ընդլայնումը տարբեր մայրցամաքներ ներկայացնող երկրների հաշվին՝ վկայում է ողջ աշխարհում նրա գրավչության մասին:
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ազդեցիկ դեր ունի միջազգային հարաբերություններում խաղաղության ու ժողովրդավարության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Վստահ ենք, որ նրա ազդեցությունը առավել կմեծանա: Հենց նման հավակնությամբ է, որ անդամ երկները տեսնում են կազմակերպության ապագան։
 
 

Հարակից հրապարակումներ`

16:12 05/10/2015  |  ԼՐԱՀՈՍ Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը
14:31 27/09/2015  |  ԼՐԱՀՈՍԵրկու շաբաթից Երևանում կմեկնարկի ՖՄԿ արտգործնախարարների 31-րդ համաժողովը
18:39 24/06/2015  |  ԼՐԱՀՈՍԿանանց և տղամարդկանց հավասարության հարցերով Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային սեմինար՝ Հայաստանում
18:23 18/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵրևանում հոկտեմբերին կկայանա Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովը
17:30 01/06/2015  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը ժնևյան սեմինարի ուշադրության կենտրոնում
20:35 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյան. Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից հայ ժողովրդի հետ միասին «այլևս երբեք»-ի կոչ են հղելու բազմաթիվ երկրների բարձր պաշտոնյաներ
17:20 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍԵվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագահների հայտարարությունը
17:00 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը
14:10 31/03/2015  |  ԼՐԱՀՈՍԴեսպան Տեր-Ստեփանանն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովի նախագահ
13:38 20/03/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

Արխիվ

[]