ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում մարդու իրավունքների 180 խնդիր է առանձնացրել 10/08/2015 20:03 | ԼՐԱՀՈՍ
Կարեն Անդրեասյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը:
Կարեն Անդրեասյանը հիշեցրեց, որ զեկույցը հրապարակվել էր դեռևս մարտ ամսին, ուստի դրանում նշված 180 խնդիրներից այսօր ԱԺ-ում կներկայացնի միայն 40-ը, քանի որ մնացած 60-ը օրենսդրական խնդիրներ են:
Կարեն Անդրեասյանի նշած խնդիրների թվում էր պետպատվերով տրվող դեղորայքի որակի անբավարարությունը, քանի որ դրանց ձեռքբերման համար հայտարարվող պետական գնումների մասին մրցույթում հաղթում է նվազագույն գին առաջարկողը:
Կրթական համակարգում առկա խնդիրը վերաբերում էր բուհերի ուսանողների ուսման վարձի զեղչային համակարգին: Դրա համար օրենքը սահմանում է «առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ» արտահայտությունը, որիանորոշությունը Կարեն Անդրեասյանի խոսքով, խնդիրներ է ստեղծում:
Դատական համակարգում խնդիր է ստեղծում պետտուրքը: Անգամ փաստաթղթերի պատճենահանման համար գործող 150 դրամը շատ կալանավորների համար անհասանելի է և խնդիրներ է առջացնում սեփական իրավունքները իրացնելու համար:
Կարեն Անդրեասյանն իր զեկույցում անդրադարձել է նաև լրագրողների աշխատանքային գործունեության մեջ հաճախ հանդիպող խնդրին, երբ սահմանափակվում է տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողի իրավունքը: «Անհրաժեշտ է Քրեական դատավարության օրենսգքրի 86-րդ հոդվածի երկորդ մասը լրացնել դրույթով, որի համաձայն՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով որպես վկա չեն կարող կանչվել ու հարցաքննվել լրատավական գործունեությունն իրականացնողը և լրագրողը՝ բացառությամբ դատարանի որոշման»,- ասաց Անդրեասյանը` հավելելով, սակայն, որ նոր օրենսգրքի ընդունումը կարող է տևական ժամանակ պահանջել, մինչդեռ հարցը հրատապ լուծում է պահանջում:
Օրենսդրական ամրագրում է պահանջում նաև բնակարանի խուզարկության ժամանակ դատարանի համապատասխան որոշման ներկայացումը: Բանն այն է որ երբ քաղաքացին նման պահանջ է ներկայացնում, իրավապահները պատասխանում են, որ նման պահանջ օրենքում չկա: Խնդիր է նաև ազատազրկման դատապարտված անձանց ընտանիքների գոյատևման հարցը, հատկապես` երեխաների, անաշխատունակ անձանց դեպքում: «Գլխավոր դատախազությունը մեզ հետհամաձայն է»,- ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ օրենսդրական կարգավորման վրա աշխատանքներ տարվում են:
Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև բնակելի շենքերի տակ գործող գիշերային զվարճանքի վայրերին: «Հարյուրավոր մարդիկ տանջվում են այդ աղմուկից ու կռիվներից»,- ասա ՄԻՊ-ը և տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանն այս առումով արդեն օրենսդրական կարգավորում է նախաձեռնել, որպեսզի այդ ակումբները չլինեն շենքերի տակ: «Սակայն մենք առաջարկում ենք, որ 50 մետր շառավղով հեռավորության վրա գտնվի, քանի որ կարող է լինել ոչ թե շենքի տակ, այլ հարևանությամբ, իսկ հատկապես ամռան ամիսներին աղմուկը սարսափելի է»,- ասաց օմբուդսմենը:
Զեկույցի համար նախատեսած ժամանակը սպառվեց և Կարեն Անդրեասյանը որոշեց այսքանով ավարտել զեկույցի ներկայացումը` խոստացած 40 խնդիրներից ներկայացնելով միայն 1-2 տասնյակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից