ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհրաժեշտ է հարգել քննիչի դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին. Աղվան Հովսեփյան 10/08/2015 21:47 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի քննչական կոմիտեի գործունեության մեկամյա ժամանակաշրջանն էլ բավարար է ասելու, որ ՀՀ քննչական կոմիտեն լուրջ դերակատարություն է ստանձնել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, պետականության և իրավակարգի ամրապնդման գործում: Այս մասին նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր շնորհավորական ուղերձում՝ նվիրված ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ հոկտեմբերի 8-ը սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օր: «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունիսի 28-ին,, սակայն Քննչական կոմիտեն լիարժեք սկսել է գործել հոկտեմբերի 8-ից, այսինքն՝ մասնագիտական տոնը համընկնում է Կոմիտեի ծննդյան մեկամյա տարեդարձի հետ:
Ա.Հովսեփյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առաջին իսկ օրերից անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել նորաստեղծ կառույցի առջև ծառացած առաջնային և հրատապ իրավական, կադրային և նյութատեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառույցի կայացման ընթացքը եղել է աննախադեպ ու ծայրահեղ լարված:
Առաջնային և ամենակարևոր խնդիրներից մեկը քննչական կոմիտեի և դեպարտամենտի գործունեության իրավական հիմքերի ձևավորման աշխատանքներն էին: Կարճ ժամանակաշրջանում մշակվել և ընդունվել են հինգ տասնյակից ավելի նորմատիվ և ներքին իրավական ակտեր: Ձևավորվել են կոմիտեի և դեպարտամենտի կառուցվածքները, կոլեգիալ մարմինները և այլ ստորաբաժանումներ: Կատարվել են կադրային նշանակումներ՝ 118 թափուր հաստիքներ համալրվել են որակյալ կադրերով:
ՔԿ ղեկավարն տոնական օրվա պայմաններում իր շնորհավորական ուղերձում նպատակահարմար չի համարել հանգամանորեն ներկայացնել ՔԿ աշխատանքի վիճակագրությունը, սակայն նշել է, որ այն վկայում է, որ իրավապահ մյուս մարմինների հետ նպատակասլաց համագործակցության շնորհիվ Կոմիտեն ակտիվորեն ներգրավվել է հանցավորության դեմ պայքարում, նկատելիորեն բարելավվել է նախաքննության որակը:
2015 թվականի վեց ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 1243 քրեական գործ նախորդ տարվա 888 գործի դիմաց, ինչը 355-ով ավել է: 2014 թվականի երկրորդ կիսամյակ է փոխանցվել 487-ով պակաս գործ: Կիսամյակի ընթացքում էապես կրճատվել են նախաքննության ժամկետները, 50 տոկոսով կրճատվել է մեկ տարուց ավելի քննվող քրեական գործերի թիվն ու անհիմն կարճված և կասեցված գործերը:
Միաժամանակ Ա.Հովսեփյանը նշել է քննիչների ծանրաբեռնվածության մասին՝ 20.400 գործ՝ նախորդ տարվա 16.616 գործի դիմաց, այսինքն՝ 23 տոկոսով ավելի: Մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը 45 գործ է, իսկ մերժված նյութերով հանդերձ՝ 65, նշել է քննչական մարմնի ղեկավարը: Ա.Հովսեփյանը համեմատելու համար հայտնել է, որ Ռուսաստանում այդ թիվը կազմում է 36, Վրաստանում՝ 5 ու միայն Բելառուսում և Տաջիկստանում՝ 45 գործ:
«Անելիքները դեռ շատ են: Քննիչների 60 տոկոսը մինչև երկու տարվա աշխատանքային փորձ ունի: Շարունակելու ենք կադրերի հետ տարվող աշխատանքը: Գիտակցելով, որ Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման երաշխիքներից է ազնիվ, սրտացավ և արհեստավարժ քննիչների առկայությունը, համակարգը համալրելու ենք հենց այդպիսի քննիչներով՝ հետևողականորեն կիրառելով քննչական ծառայության կայունության, քննիչներին ներկայացվող պահանջների միասնականության, նրանց իրավական և սոցիալական պաշտպանվածության սկզբունքները: Անհրաժեշտ է հարգել քննիչի դատավարական ինքնուրույնությունը, չխոչընդոտել նրա ստեղծագործական բարդ աշխատանքին, այլ հոգատարությամբ նպաստել նրա գործունեությանը»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը:
ՔԿ նախագահն ընդգծել է, որ հասարակությունը մեծ սպասելիք ունի նորաստեղծ քննչական կոմիտեից, ինչի մասին են վկայում քաղաքացիներից արդեն իսկ ստացված հազարավոր նամակները: Այդ խնդիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ քննչական կոմիտեի գործունեությունը համապատասխանի ժողովրդավարության չափանիշներին, և քննիչներն ապահովեն ազգային օրենսդրության ու միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:
Ա.Հովսեփյանն արձանագրել է, որ Կոմիտեի մարմինների և ստորաբաժումների գերակշիռ մեծամասնությունը դեռևս չունի առանձնացված շենքային պայմաններ, դրանք շատ սուղ են: Պարզ է, որ մեկ աշխատանքային սենյակում 3 քննիչի առկայության դեպքում էապես նվազում է կատարված քննչական գործողությունների արդյունավետությունը:
Ըստ Քննչական կոմիտեի ղեկավարի, քննիչների հետ տարվում է հետևողական ուսուցում, մեթոդական, կազմակերպչական և դատավարական բնույթի ամենօրյա աշխատանք՝ քննության տակտիկային և մեթոդիկային տիրապետելու, հանցագործությունների բացահայտման գործում օպերատիվ-հետախուզական, փորձաքրեագիտական և մյուս մարմինների հետ պատշաճ համագործակցություն ապահովելու, դատավարության մասնակիցների իրավունքները հարգելու, օրենսդրական փոփոխություններին իրազեկ լինելու, կոնկրետ հանցատեսակների քննության բնագավառում մասնագիտանալու ուղղությամբ:
Ներկայացվող բարձր պահանջների պայմաններում քննիչների տեխնիկական հագեցվածության ապահովման առումով դեռևս շատ անելիքներ կան: Այդ նպատակով ՔԿ-ի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում բարեփոխումների 2015-2017 թվականների ռազմավարությունը, մասնավորապես՝ նախաքննության կազմակերպման գործում գիտության և տեխնիկայի նվաճումները ներդնելու, տարբեր գերատեսչությունների տեղեկատվական շտեմարաններից օպերատիվ կերպով տեղեկություններ ստանալու կառուցակարգեր ստեղծելու, քրեական դատավարության ոլորտում մարդկային և նյութական ռեսուրսները խնայելու և նպատակային օգտագործելու ուղղությամբ:
«Մենք լավ պատկերացնում ենք, գիտենք մեր անելիքներն ու ամեն ինչ անելու ենք դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու համար: Վստահեցնում եմ, որ այդ նպատակին հասնելու համար ոչինչ չենք խնայի: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել հանրապետության Նախագահին, Կառավարությանն ու Ազգային ժողովին համակարգի կենսական և կարևորագույն խնդիրները լուծելու գործում հոգածություն ցուցաբերելու համար»,- նշել է Աղվան Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից