ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եռանախագահներն արդեն ուղղորդված և հասցեագրված հայտարարություններ են անում, թե ով է հրադադարի խախտման պատճառը. Է.Նալբանդյան 10/07/2015 20:53 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Բազմիցս հայտարարվել է, որ եթե բանակցություններն այլևս հնարավոր չլինի շարունակել, այսինքն, եթե խոսքը գնա պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ նաև՝ ճանաչումը, ինչպես նաև՝ այլ անհրաժեշտ քայլեր: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ստատուս-քվոյի ու զինադադարի խախտման վերաբերյալ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պատգամավորը՝ խոսելով հրադադարի ու ստատուս-քվոյի մասին, մի քիչ խառնում է տարբեր ձևակերպումները: Կա հրադադար, կա ստատուս-քվո, դրանք տարբեր բաներ են, խախտվում է հրադադարը, որն առաջին անգամ չի խախտվում, այն շարունակաբար է խախտվում։ «Այս վերջին շրջանում խախտվում է ավելի սաստիկ ձևով»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Է. Նալբանդյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ եռանախագահներն արդեն ուղղորդված և հասցեագրված հայտարարություններ են անում, թե ով է այդ հրադադարի խախտման պատճառը։ «Նրանք ասում են, որ պետք է անպայման ստեղծվի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ և հայտարարում են, որ Հայաստանը համաձայն է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը հրաժարվում է: Այսինքն, դրանով ասում են, որ ամբողջ պատասխանատվությունը հրադադարի խախտման և միջադեպերի համար ընկնում է Ադրբեջանի վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:
Է.Նալբանդյանը փաստել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը երեկ արձագանքել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսի և նաև կոնգրեսական Էնգելի նամակին, որում վերջիններս կոչ էին արել հավելյալ ջանքեր գործադրելու հրադադարի ամրապնդման ուղղությամբ։ Խոսքը գնում է նաև այդ մեխանիզմի ստեղծման մասին՝ պահանջելով որպեսզի Ադրբեջանը նույնպես համաձայնվի դրան: Այսինքն, նախաձեռնությանը, որով հանդես էին եկել ժամանակին եռանախագահները՝ աջակցություն է ստանում ոչ միայն միջազգային կառույցների, նաև՝ խորհրդարանների կողմից, ներառյալ նաև Ամերիկյան կոնգրեսի կողմից։
«Երեկ Ուորլիքը ողջունել է Ռոյսի և Էնգելի այդ նախաձեռնությունը: Բնականաբար, մենք էլ ենք ողջունում, որովհետև խոսքը գնում է հենց այն մասին, ինչի վերաբերյալ մենք ինքներս էինք կոչ անում՝ այն մասին, որ պետք է հրադադարի ամրապնդման համապատասխան քայլեր ձեռնարկվեն, դիպուկահարների դուրսբերման, հրադադարի ռեժիմի ամրապնդման, և վերոհիշյալ մեխանիզմի ստեղծման մասին, որոնց դեմ շարունակաբար դուրս էր գալիս Ադրբեջանը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:
ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին պատգամավորի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Դուք ինչ-որ ենթադրյալ բաների մասին եք խոսում: ԵՏՄ-ում այսօր այդպիսի հարց չի քննարկվում: Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և բոլոր անդամներն ունեն կարծիք արտահայտելու իրավունք, իսկ այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ