ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալ տիկինը սպառնաց. «Ուրեմն, կպատժվեք» 10/06/2015 19:42 | ԼՐԱՀՈՍ
Զինվորին զինվորական ծառայությունից ազատելու նպառակով կաշառք ստանալու, կաշառք տալու ու կաշառքի միջնորդության վերաբերյալ գործով այսօր ցուցմունքներ տվեց կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող ամբաստանյալ Ա.Մութաֆյանը:
Ամբաստանյալը հայտնեց, որ կաշառք ստանալու մեջ մեղադրվող, ՀՀ ՊՆ N զորամասի թերապիայի բաժանմունքի օրդինատոր-գաստրոէնտերոլոգ Ս. Եգանյանը իր գործընկերն է: Ամբաստանյալը հայտնեց, որ իրեն զանգահարել է իր վաղեմի ծանոթը ու խնդրել օգնել իր բարեկամի որդուն, ում վիճակը լավ չէ, տեղավորել հոսպիտալում: «Դու էլ ես մայր, խնդրում եմ օգնել»,- ասել է նա: Րոպեներ անց իրեն զանգահարել է զինվորի մայրը ու հանդիպելով իր հետ հայտնել, որ զինվորը հարազատի հուղարկավորության ժամանակ ուշագնաց է եղել, «փոքր ժամանակ սրտի արատ է ունեցել, առանց հետազոտություններ անցնելու գնացել է բանակ»: Մայրը խնդրել է բժշկուհուն ծանոթանալ հիվանդության պատմությանը: Ինքն էլ որոշել է օգնել, Եգանյանին խնդրելով՝ «եթե կարող ես օգնիր, երեխան լավ վիճակում չէ: Պառկեցրեցինք, մի քիչ վիճակը ծանրացրեցինք»,- ասաց ամբաստանյալը:
Մայրը շնորհակալություն հայտնեց, «վերցրել, տվել եմ ում որ պետք է՝ 200 հազար դրամ»: Դատարանի ճշտող հարցին, թե ինչ են նշանակում վերջին խոսքերը, ամբաստանյալը հայտարարեց, որ գումարը փոխանցել է Ս.Եգանյանին: Ամբաստանյալը հայտնեց, որ զինվորի մորից ընդհանուր առմամբ ստացել է 480 հազար դրամ, որից 200 հազարը տվել է Ս.Եգանյանին, 60 հազարով օծանելիք է գնել՝ վերջինիս նվիրելու համար, ինչը նվեր է և ոչ թե կաշառք, ևս 220 hազարից հարյուր հազարը ու 120 հազարով գնված կոնյակն ու կոնֆետի տուփը տվել է ոմն Գրիշայի: Վերջինս պետք է ապահովեր, որ զինվորին հոսպիտալում պահելու հարցում հենց հոսպիտալում ու զորամասում խոչընդոտներ չառաջանային: Ի դեպ, Գրիշայի մասով գործից մաս է անջատված ու կասեցված:
Ամբաստանյալի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Դատական նիստի ժամանակ զինվորի մայրը, ով ևս ամբաստանվում է այս գործով, բարկացկոտ հայացքներ էր գցում նիստը լուսաբանող «Փաստինֆո»-ի լրագրողի վրա, ապա, դատական նիստի ավարտից հետո, դատական նիստերի դահլիճից դուրս ամբաստանյալ տիկինը շատ ագրեսիվ պահվածք դրսևորեց՝ հայտարարելով, որ ինքն առարկում է, որ լրագրողը գրի տեսածի ու լսածի մասին, իսկ երբ լրագրողը նրան հանրամատչելի բացատրեց, որ դռնբաց դատական նիստ է, ոչ ոք չի կարող արգելել լուսաբանել, եթե ցանկանում է, և խորհուրդ տվեց հաջորդ դատական նիստին դիմել դատարանին՝ փակ դռների հետևում դատավարությունը անցկացնելու միջնորդությամբ, և այն բավարարվելու դեպքում լրագրողը դատական նիստն այլևս չի լուսաբանի: Ամբաստանյալն ի պատասխան սպառնաց՝ ուրեմն կպատժվեք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը