Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2025   14:39 Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. shamshyan.com 01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   14:19 Հույս ունենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից․ Միրզոյան 01/21/2025   14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են 01/21/2025   13:45 Հայաստանը Ռուսաստանի Դաշնության բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը. Լավրով 01/21/2025   13:36 Օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱԺ, ոստիկանություն են կանչել.լրագրողն ահազանգում է 01/21/2025   13:30 Մի բան է հարձակվել ՀԱՊԿ անդամի վրա, մի այլ բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկրի. Սիմոնյան 01/21/2025   13:28 ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյան 01/21/2025   13:04 Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը 01/21/2025   13:00 «Բոլորն էլ սխալվում են»․ Ալեն Սիմոնյանը «սխալմամբ» ասաց Արցախ, ապա ուղղեց իրեն՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ» 01/21/2025   12:55 Վիճաբանություն՝ Հայկ Գրիգորյանի ու Վահան Ավագյանի միջեւ. «Դո՞գն ա տենց քեզ ասել» 01/21/2025   12:34 Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում ԼՂ-ի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարությանը 01/21/2025   11:56 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ 01/21/2025   11:27 Վերադառնալ, մարդուն ասել՝ էն ժամանակ սխալ ենք հաշվել, բեր հիմա 25 անգամ ավել գույքահարկ վճարի, անարդարացի է. Ավետիսյան 01/21/2025   11:23 Բաքվում շարունակվում է Արցախի ռազմական-քաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը 01/21/2025   11:19 ՔՊ-ն չի մասնակցում Երևանու ավագանու արտահերթ նիստին. ներկա էր ավագանու 26 անդամ 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   10:56 Մեսրոպ Մանուկյանը ներկայացնում է ստվերի չափերը. ասուլիսը՝ ուղիղ 01/21/2025   10:44 Ընդամենը պարզ ասեք՝ ժողովուրդ ջան, ձեր գույքահարկերը ևս մեկ անգամ թանկանալու են, թե չէ սիրուն բառակույտեր եք ասում. Ղազարյան 01/21/2025   10:41 Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի ու գովել թանկացում ենթադրող նոր տոմսային համակարգը 01/21/2025   10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com 01/21/2025   10:27 Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ 01/21/2025   10:21 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 01/21/2025   10:18 Կան դժվարանցանելի ու փակ ավտոճանապարհներ 01/21/2025   10:15 Ուշադրություն՝ 36 ժամով ջուր չի լինի 01/21/2025   08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ» 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ» 01/21/2025   08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ» 01/21/2025   08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ» 01/21/2025   08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ» 01/21/2025   07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ» 01/20/2025   21:00 Մեկնարկել Է Թրամփի երդմնակալության արարողությունը 01/20/2025   20:52 Բայդենն իր քաղաքական համախոհներին ու ընտանիքի անդամներին նախապես ներում է շնորհել 01/20/2025   20:50 Շերամի փողոցում կեղտաջրերը շարունակում են գարշահոտություն տարածել, մարդաբոյ փոսերն էլ շարունակում են ավտոմեքենաներ ջարդել 01/20/2025   20:36 Ռաֆայել Երիցյանը չի ընտրվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ 01/20/2025   20:32 Տավուշում Նիկոլ Փաշինյանը կրկին գնալու է զիջումների, որոնք ազդելու են ՀՀ անվտանգային ճարտարապետության վրա. Սեյրան Օհանյան (տեսանյութ) 01/20/2025   20:20 Թայվանում երկրաշարժ է տեղի ունեցել 01/20/2025   20:06 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/20/2025   19:49 Բժիշկը սովորեցրել է ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել հիպերտոնիկ կրիզի դեպքում 01/20/2025   19:39 ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը վճռական կգործի․ Իրանի ԱԳՆ 01/20/2025   19:27 Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   19:01 Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   18:53 Անկառավարելի տրամվայը վրաերթի է ենթարկում երկու հետիոտնի. (տեսանյութ)

Փաստաբանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման 10/03/2015   17:23  |  Քրեական խրոնիկոն

 
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով ամբաստանյալներ Արտակ  Վերանյանին  և Սամվել Դիլոյանին  մեղավոր է  ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն,  և դատապարտել 12-ական  տարվա ազատազրկման:
 
Դատարանը հաստատված է համարել, որ Վանաձորի բնակիչներ Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը և Արեն Վերանյանը 2012թ. նոյեմբերի 17-ին ծանոթացել են Երևանի բնակիչ Սամվել Շարբաթյանի հետ: Վերջինս՝  տեղյակ լինելով, որ Արտակ Վերանյանը համակրում է իր քրոջ դստերը, ցանկություն է հայտնել ծանոթանալու նրա հետ:
 
Ռեստորանում մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում  նրանք եկել են  պայմանավորվածության, որ Արտակ Վերանյանը չի անհանգստացնելու աղջկան՝   մինչև  որ նրա հայրը դեկտեմբեր ամսվա վերջերին՝ Նոր տարվա կապակցությամբ Հայաստան չվերադառնա: 
 
Հաջորդ օրը կրկին, կեսօրին, վերը նշված անձինք հանդիպել են և մի քանի ժամ միասին ճաշել ռեստորանում՝   կրկին Սամվել Շարբաթյանի նախաձեռնությամբ:   
Արեն Վերանյանը կարճ ժամանակ նստելով նրանց հետ, հեռացել է իր անձնական գործերով: 
 
Դատարանը հաստատված է համարել, որ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում, երբ ճաշկերույթը գրեթե մոտեցել էր ավարտին,  տուժողը  կրկին անդրադառնալով իրենց նախորդ օրվա պայմանավորվածությանը, ասել է, որ կպատժի պայմանը խախտողին և հայհոյել է այդ անձի հասցեին: Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը հանդիմանել են նրան հայհոյելու կապակցությամբ: Խոսակցությունն  աստիճանաբար վերածվել է վիճաբանության: Արտակ Վերանյանը, Սամվել Դիլոյանը և Սամվել Շարբաթյանը վիճաբանելով դուրս են եկել ռեստորանի բակ, որտեղ  վիճաբանությունը շարունակվել է, որի ընթացքում Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել  է  Սամվել Դիլոյանի դեմքին ու հայհոյել:
 
Վերջինս ի պատասխան հարվածել է Սամվել Շարբաթյանի դեմքին ու հայհոյել: Միջամտել է Արտակ Վերանյանը: Սամվել Շարբաթյանը ձեռքով հարվածել է նաև Արտակ Վերանյանի դեմքին ու սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Դիլոյանի ու Վերանյանի հասցեին, այդ թվում՝   նրանց «մայր»   է հայհոյել: Վիճաբանությունը վերածվել է փոխադարձ քաշքշուկի ու կռվի:
 
«Սամվել Շարբաթյանի կողմից դրսևորած հակաբարոյական վարքագծի հետևանքով նրանց միջև կռվի ընթացքում հանկարծակի ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ, ամբաստանյալները պահանջել են հայհոյանքները դադարեցնել, սակայն Սամվել Շարբաթյանը շարունակել է հայհոյել, նաև նրանց ծնողների հասցեին, նրան լռեցնելու նպատակով Արտակ Վերանյանը և Սամվել Դիլոյանը շարունակել են հարվածներ հասցնել Սամվել Շարբաթյանի մարմնի տարբեր մասերին, որի արդյունքում Սամվել Շարբաթյանի դիմադրությունն ի վերջո կոտրվել է,  ու նա տապալվել է գետնին»,- նշվում է դատավճռում:
 
Ըստ դատարանի, կռվի ընթացքում Արտակ Վերանյանը Սամվել Շարբաթյանի ձեռքից խլելով օդամղիչ ատրճանակը, վերջինիս  ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շեշտակի հարվածել է նրա  գլխին՝ քթարմատի շրջանում, որի հետևանքով առաջացել է գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում՝ պայմանավորված գանգուղեղային փակ, բութ տրավմայի, քթի հիմի շրջանի արյունազեղման` զույգ ակնակապիճների շրջանների արյունահավաքների, քթի ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքների, գլխուղեղի կարծրենու, փափուկ թաղանթի, ուղեղանյութի տարածուն արյունազեղումների, գանգի հիմի ոսկրերի գծային կոտրվածքի հետ:
 
Օգնության հասած ականատես վկան՝  դուրս գալով ռեստորանի բակ և տեսնելով, որ Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցնում գետնին ընկած Ս. Շարբաթյանին, մոտեցել է կռվողներին, մի կողմ է քաշել Սամվել Դիլոյանին ու տեսնել, որ Արտակ Վերանյանն ընկած է Ս. Շարբաթյանի վրա:
 
Ըստ դատավճռի, այդ ժամանակ անգամ Սամվել Դիլոյանը ոչ միայն չի հորդորել Արտակ Վերանյանին դադարեցնել կռիվը, այլ գոռացել է.   «Խփեք դրան, սատկացրեք»: Ի վերջո հիշյալ վկայի միջամտությամբ կռիվը դադարել է, Արտակ Վերանյանն ու Սամվել Դիլոյանը թողնելով արդեն իսկ անգիտակից վիճակում գետնին ընկած Ս. Շարբաթյանին, նստել են ռեստորան վերադարձած Արեն Վերանյանի վարած ավտոմեքենան և հեռացել: Նրանց հեռանալուց հետո անգիտակից վիճակում գտնվող Ս. Շարբաթյանին տեղափոխել են ռեստորանի սենյակներից մեկը, շտապօգնություն կանչել, սակայն Սամվել Շարբաթյանն այդպես էլ գիտակցության չգալով՝  մահացել է:  
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արտակ Վերանյանի պատճառաբանությունն այն մասին, թե իրենից բացի որևէ մեկը Սամվել Շարբաթյանի հետ չի կռվել, նրան չի հարվածել, իրականությանը չի համապատասխանում:
 
Հիմնավոր չէ նաև  Արտակ Վերանյանի պատճառաբանությունն այն մասին, թե ինքը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությա՛մբ չի հարվածել Ս. Շարբաթյանի գլխին: Դրա մասին է վկայում Արտակ Վերանյանի կողմից Սամվել Շարբաթյանի գլխին՝ մասնավորապես քթարմատի շրջանում հասցված շեշտակի հարվածի տեղակայումը, հարվածի ուժգնությունը: Արտակ Վերանյանը պարտավոր էր և կարող էր գիտակցել իր գործողությունների, իր կողմից հասցված հարվածի հնարավոր հետևանքը՝ Սամվել Շարբաթյանի մահվան առաջացումը, գիտակցելով դա, թույլ է տվել դրա առաջացումը: 
 
Անհիմն է ամբաստանյալ Սամվել Դիլոյանի պատճառաբանությունն այն մասին, թե ինքը Սամվել Շարբաթյանին չի հարվածել, վերջինս էլ իրեն չի հարվածել: Ըստ դատարանի, հիմնավոր չէ նաև Սամվել Դիլոյանի պատճառաբանությունն այն մասին, թե Սամվել Շարբաթյանը իրեն չի հայհոյել, ինքը նրան խփելու և հայհոյելու շարժառիթ չի ունեցել, սպանելու կոչեր չի արել, այլ նրան սաստելու կոչ է արել:  
 
Գործով հաստատվել է, որ բուն կռիվն սկսվել է այն ժամանակ, երբ Ս. Շարբաթյանը առանց հիմնավոր պատճառի ձեռքով հարվածել է Դիլոյանի դեմքին ու հայհոյել: 
Արտակ Վերանյանի, Արեն Վերանյանի և Սամվել Դիլոյանի ցուցմունքներն այն մասին, թե երբ իրենք հեռանում էին ռեստորանից, Ս. Շարբաթյանը դեռևս ոտքի վրա էր ու շարունակում էր հայհոյանքներ տալ, իրականությանը չի համապատասխանում: 
 
Դատարանը որպես Արտակ Վերանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք  է դիտել նրա կողմից  կատարածի համար զղջալը, մեղայականով ներկայանալը,  մասնակի խոստովանական ցուցմունքներ տալը, դատված չլինելը, հանցանքի կատարումը տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծով պայմանավորված լինելը: 
 
Սամվել Դիլոյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է այն, որ նա  նախկինում դատված չի եղել, հանցանքի կատարումը պայմանավորված է եղել  տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծով:  
 
Երկու ամբաստանյալների դեպքում էլ դատարանը որպես նրանց պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել  հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
 
Նշենք, որ մինչ դատաքննության ավարտը՝ 28.07.2015թ. դատական նիստում մեղադրողներ  Արթուր Երիցյանը և Պետրոս Մարտիրոսյանը հրաժարվել են  Արեն Վերանյանին առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, Արտակ Վերանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների  գործադրմամբ կատարված խուլիգանություն,  Սամվել Դիլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքից:
 
Ուստի  ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2015թ. դատավճռով Արեն  Վերանյանը ճանաչվել և հռչակվել է անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Խափանման միջոցը` կալանավորումը,  վերացվել է , և  Արեն  Վերանյանը անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում:
 
Արտակ Վերանյանը ճանաչվել և հռչակվել է անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի 4-րդ մասով, իսկ  Սամվել Դիլոյանը՝   ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում` արարքում հանցակազմի բացակայության հիմքով և մեղադրանքի այդ մասով նրանց նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցվել է:
 
Գործի քննությունը Արտակ  Վերանյանի և Սամվել  Դիլոյանի մասով շարունակվել է, նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
 
 

Հարակից հրապարակումներ`

14:42 06/12/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանի սպանության գործով նշանակվել է երրորդ փորձաքննությունը. պաշտպանական կողմն առարկում է
11:58 15/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի սպանության մեղադրանքով կալանավորվածները գրիչի զսպանակի միջոցով կարել են բերանները
09:45 15/10/2014  |  ՄամուլՓաստաբան Շարբաթյանի մահվան գործով ամբաստանյալները կարել են բերանները և հացադուլ հայտարարել. «Հրապարակ»
10:35 17/05/2014  |  ՄամուլՇարբաթյանի սպանության գործով քննիչի դեմ ՀՔԾ-ում գործ է հարուցվել
19:01 15/11/2013  |  Քրեական խրոնիկոնՏուժողի իրավաջորդ ճանաչվեց սպանվածի քույրը
10:10 12/11/2013  |  Մամուլ«168 ԺԱՄ»: Շարբաթյանի սպանության գործով վկան դատարանում ցուցմունքը փոխել է
10:28 24/10/2013  |  Մամուլ«168 ԺԱՄ»: Փաստաբանի սպանության գործով բոլոր առերեսումները չեն կատարվել
15:47 17/09/2013  |  ԼՐԱՀՈՍՍամվել Շարբաթյանի քույրը՝ եղբոր սպանության մեջ մեղադրվողներին.«Մատաղ եմ անելու ախպորս գերեզմանին»
12:25 26/08/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբանի սպանությունը գերակայությունը ցույց տալու անթաքույց մոլուցքի հետևանք էր
17:05 23/08/2013  |  ԼՐԱՀՈՍՓաստաբանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք հոգու

Արխիվ

[]