ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ՀՀ նախագահի ԱՄՆ այցն ու սահմաններում տիրող վիճակը 10/02/2015 21:55 | ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ ԳՄ նիստում այսօր քննարկվել է ՀՀ նախագահի այցը Նյու Յորք և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Այս մասին քիչ առաջ նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով Նախագահի այցին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ, ՀՀ նախագահը հանդես եկավ համահայկական առաջնորդի դերում և ի լուր աշխարհի հայտարարեց, որ ցեղասպանության ճանաչման պահանջը չի ավարտվելու 100-րդ տարելիցով, և Հայաստանը շարունակելու է հանդես գալ ճանաչման պահանջով:
ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի հարցում ՀՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանն է խաղաղ բանակցությունները փակուղի տանող երկիրը, որ Ադրբեջանն է իր տեռորիստական և ավանտյուրիստական գործունեությամբ փակուղի տանում և Ադրբեջանն է, որ չի ցանկանում մոնիթորինգ իրականացնել շփման գծում: «ՀՀ նախագահը նշեց, որ Ադրբեջանն ու դրա իշխանություններն են, որ արհամարհում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 5 հայտարարությունները, հայտարարելով, որ եթե ՄԽ համանախագահները, միջազգային հանրությունը չեն կարող սանձել Ադրբեջանին և ստիպել նրան վերադառնալ դեպի կառուցողական հուն, ապա ՀՀ –ը, որպես ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր, կստիպի հակառակորդին հարգել խաղաղությունը»,- ասաց Էդ. Շարմազանովը:
Մերձավոր Արևելքին անդրադառնալով՝ ՀՀ նախագահը, Շարմազանովի բնորոշմամբ, հայտարարել է, որ «ՀՀ-ը պատրաստ է բոլոր դաշնակիցների հետ պայքարել հանուն լույսի և ընդդեմ խավարի»:
«Սահմաններում այս վերջին 2 օրերին անդորր է տիրում»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ անձամբ է եղել սահմաններում ու հիացած է սահմանամերձ համայնքների բնակչության տոկունությամբ ու ամուր ոգով: «Տավուշցիներն ամուր կանգնած են իրենց պատմական հողին, և այստեղ որևէ խնդիր չկա»,- ասաց նա:
Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀԿ խոսնակը նշեց, որ սահմանադրության փոփոխությունների նախագծից ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի պահանջը չի հանվել, այն ուղղակի որոշ փոփոխությունների է ենթարկվել: Թե ինչ փոփոխությունների, Շարմազանովը նշեց, որ դրանք երկուշաբթի օրն ԱԺ-ում կներկայացնի Նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:
Լրագրողները նաև հարց ուղղեցին, թե քննարկվել է արդյոք ՀՀԿ նիստում Սյունիքի մարզպետի որդու կալանքից ազատվելու հարցը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: «Քաղաքական կուսակցությունը երբեք չի խառնվում իրավական հարցերին»,- հավելեց ՀՀԿ խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ