Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին է ներկայացրել Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը 10/02/2015   13:46  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Հոկտեմբերի 1-ին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` «Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Այս մասին հայտնում է ԱԺ փոխնախագահի գրասենյակը:
 
Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր  իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկին, ով իր նախորդող ելույթում  փորձել էր ցեխ շպրտել Հայաստանի վրա: 
 
«Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը և աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին՝ ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է, բայց  այս անգամ ադրբեջանցին գերազանցեց ինքն իրեն և տրամաբանական բոլոր նորմերը և իրականում շատ ծիծաղելի ստացվեց, շատերը նիստերի դահլիճում ներկաներից ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք , գործերի այն վիճակում, որ առկա է Ադրբեջանում և որի մասին արդեն  յուրաքանչյուր նիստում աղաղակում է Վեհաժողովի մեծամասնությունը  ու արժանանում  անգամ Վեհաժողովի նախագահի լիագումար նիստի բացման խոսքում բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսի հայտարարած կարծիքը այն մասին, որ Ադրբեջանում չկա որևէ մեկը, որ համագործակցենք նրա հետ, քանի որ բոլոր մեր գործընկերները նետված են բանտերը, դարձել է Վեհաժողովի թևավոր խոսքը, այս ֆոնին որևէ մեկին մատնացույց անելու համար պետք է իսկապես շատ  «ադեկվատ լինել», - մեզ հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը: 
 
«Ի պատասխան նշեցի, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում և հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից»:
 
«Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն»,- ադրբեջանցի գործընկերոջն է ուղղել իր ռեպլիկը հայկական պատվիրակության ղեկավարը: 
 
Անցնելով քննարկվող թեմային`  տիկին Նաղդալյանը նախ շնորհակալություն հայտնեց  զեկուցող, Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ պարոն Շեննախին և Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոն Միլլին և Ֆիշերին` երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իրենց մանրակրկիտ ուսումնասիրության և վերջերս հրապարակված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող տեղեկատվական հայտագրի համար:
 
Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովին տեղեկացրել է, որ թե՛ համազեկուցողների  փաստաթուղթը, և թե՛ ներկայացվող պերիոդիկ զեկույցը մասնավորապես, կենտրոնացած է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, որն այժմ ընթանում է Հայաստանում. 
 
«2013 թ-ին ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման և ամրապնդման նպատակով»: 
 
Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին հաղորդել է, որ Համազեկուցողները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարևորել են աշխատանքի բարձր որակը և Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը և ողջունել մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը` նախագծի լրացումներում ընդգրկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները:
 
«Սա իշխանությունների պատրաստակամության նշանն է հարգելու Եվրոպայի խորհրդի իրենց պարտավորություններն ու հանձնառությունները»,- համազեկուցողներին մեջբերել է տիկին Նաղդալյանը և ընդգծել, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության` հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանադրորեն երաշխավորված են, էականորեն ավելացվել և հարստացվել են լրամշակված տեքստում և ձևակերպումները սերտորեն հետևում են ՄԻԵԴ-ին: 
 
«Համազեկուցողները ողջունում են փաստը, որ խորհրդարանի աճող իշխանության հետ մեկտեղ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նպատակ ունի նաև ամրապնդելու խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքները»,- նշել է տիկին Նաղդալյանը: 
 
ԱԺ փոխնախագահը եվրոպացի իր գործընկերներին փոխանցել է հայրենի իշխանությունների համոզմունքը,  որ համապարփակ սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության շրջանում լայն կոնսենսուսի հիման վրա և վստահեցրել, որ ողջ գործընթացը խարսխված  է եղել և շարունակում է լինել թափանցիկության սկզբունքի վրա` բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով բաց հրապարակային քննարկումների մեջ. «Քաղաքական բոլոր կուսակցությունները կանչվել են ներկայացնելու իրենց դիտարկումները և հրավիրվել քաղաքական խորհրդակցությունների: Միևնույն ժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ /փաստաբանների ու լրագրողների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների փորձագետների /», տեղեկացրել է Հ. Նաղդալյանը:
 
Եզրափակելով  խոսքը, Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ  սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն, որը չպետք է բաց թողնվի և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին` այդ դժվարին նախաձեռնությանն աջակցության համար:
 
Պարոն Շեննախի զեկույցը քվեարկվել և ընդունվել է ԵԽԽՎ երեկոյան նիստում քննարկվելուց հետո:
 
 
 

Հարակից հրապարակումներ`

16:49 29/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ընդունել է հայտարարություն՝ ողջունելով ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը
13:17 28/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներ«Սա մի քաղաքական փաթեթ է, որն ունենալու է իր դրական ազդեցությունը». Արարտ Զուրաբյանը` Սահմանադրության նախագծի մասին
18:49 26/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՍահմանադրության նախագծով ժողովուրդն օտարվում է իշխանության իրականացման գործընթացից
16:30 26/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներՔննիչի գործողությունները նոր Սահմանադրությամբ կարող են հակասահմանդրական դիտվել. Տիգրան Սարգսյան
16:20 25/09/2015  |  ԼՐԱՀՈՍՍահմանադրական փոփոխությունների հարցում ԱԺ խմբակցությունների դիրքորոշումներն անփոփոխ են
09:24 25/09/2015  |  ՄամուլԱրշակ Մուսախանյան. Որևէ մեկի ականջները փնտրել «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձառնության հետևում պետք չէ. «Ժողովուրդ»
11:04 24/09/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Սահմանադրության երկրորդ գլուխը չպիտի դառնա Սահնմանադրություն». Հայկ Ալումյան
09:10 24/09/2015  |  ՄամուլԻնչպիսին պետք է լինի Սահմանադրությունը. «168 ժամ»
13:18 22/09/2015  |  Սահմանադրական բարեփոխումներԱռաջարկվող իրավակարգավորումների շրջանակներում դատական իշխանության անկախությունը դրվել է վտանգի տակ. Նորայր Նորիկյան
13:25 17/09/2015  |  ԼՐԱՀՈՍ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ

Արխիվ

[]