ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ես ով եմ, որ բան ասեմ». ամբաստանյալ Արթուր Ղազարյանը հրաժարվեց վերջին խոսքի իրավունքից 10/02/2015 19:53 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Երևանի Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ քանաքեռցի հեղինակություն, Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, ով դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել նվազագույն պատիժ և այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Ինքը` ամբաստանյալը հրաժարվեց իր վերջինխոսքի իրավունքից` դատավորի հարցին պատասխանելով. «Ինչ պիտի ասեմ: Ես ով եմ, որ բան ասեմ: Ասողն էլ եք դուք, չասողն էլ: Որը բարին է, թող դա էլ լինի»:
Երեմ Սարգսյանն իր պաշտպանական ճառում ներկայացրեց այն հիմքերը, որոնց հիման վրա դատարանից պահանջեց իր պաշտպանյալի նկատմամբ նվազագույն պատժաչափ կիրառել: Փաստաբանը հիշեցրեց, որ Արմեն Ղազարյանն ի սկզբանե ընդունել էր իրեն մեղսագրվող արարքն ու պահանջեց արագացված դատավարություն, որով, ըստ փաստաբանի`«նպաստել էր գործի քննությանն ու աջակցել հանցագործության բացահայտմանը»:
Երեմ Սարգսյանը նաև թվարկեց Արթուր Ղազարյանին անձը բնութագրող հատկանիշները` հիշեցնելով, որ մեղադրող դատախազն իր ճառում դրանց չէր անդրադարձել, մինչդեռ, իր խոսքով` «պարտավոր էր վկայակոչել պատիժը մեղմացնող հանգամանքները»:
Թվարկելով դրանք` Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալը դատված չի եղել, ունի միջնակարգ ու բարձրագույն կրթություն, 2-րդ կարգի հաշմանդամ է, խնամքին ունի 3 երեխա, որոնցից կրտսերը` 9 տարեկան և զաղվել է բարեգործությամբ, ինչի համար ստացելէ բազմաթիվ պատվոգրեր եւ շնորհակալագրեր, Քիքբոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամ է:
Որպես պատիժը մեղմացնող հանգամանք, Երեմ Սարգսյանը վկայակոչեց նաև Արթուր Ղազարյանի առողջական վիճակը:
Ըստ փաստաբանի` ԱրթուրՂազարյանը ներկայում գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նյարդահոգեբույժի հսկողության տակ: Նրա հիվանդությունը սրվել է դեռևս ՁՊՎ-ում, արտահայտվելով որպես փակ տարածություններից վախ: Բժիշկները Արթուր Ղազարյանին մի քանիհոգեմետ դեղեր են նշանակել, որոնք նա ընդունում է ՔԿՀ-ում, բայց նրա մոտ «չնչին առիթից կամ առանց դրա հաճախակի առաջանում են վախեր, լարված վիճակ»,- ասաց Երեմ Սարգսյանը` հավելելով, որ մասնագետները մասնագիտացված հիմնարկում ստացիոնար բուժում և համապատասխան վիրահատական միջամտության խորհուրդ են տվել իր պաշտպանյալին, քանի որ ՔԿՀ-ում հնարավոր չէ խուսափել փակ տարածություններից ու բուժվել դրանցից ունեցած վախերից:
Անդրադառնալով այս հանգամաներում իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրող դատախազի պահանջած առավելագույն` 1.5 տարվա ազատազրկման ձևով պատժին, Երեն Սարգսյանն ասաց, որ դա իր համար ոչ միայն անհասկանալի պահանջ է, այլև «հավասարազոր է խոշտանգման»:
Իր թվարկած հանգամանքները հաշվի առնելով` Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել առաջադրված մեղդրանքի համար քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն` 3 ամիս ազատազրկում պատժաչափը, իսկ դրանից ավելին սահմանելու դեպքում, ՔՕ 70 հոդվածը կիրառելով , պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Հիշեցնենք, Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար: Նրա մոտ հայտնաբերվել էր «Վիկինգ» մոդելի 9 մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 17 փամփուշտ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ