ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանական կողմը կասկածի տակ է դնում թերի ու ուշացած փորձաքննության եզրակացությունը 10/01/2015 21:08 | Քրեական խրոնիկոն
Երկու տարի առաջ զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության գործով այսօր շարունակվեց քրեական գործի փաստաթղթերի հետազոտումը:
Մասնավորապես, հետազոտված փաստաթղթերից էր քննիչի կողմից նշանակված տուժողի հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացությունը: Փորձաքննությունն ուշացումով է կատարվել, ինչը հանգեցրել է քրեական գործի նախաքննության ժամկետների ձգձգմանն ու կողմերի դժգոհությանը:
Այսպես, ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն այսօր փաստաթղթի հետազոտման ժամանակ հայտարարությամբ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեպքը տեղի է ունեցել 2013թ. հուլիսի 31-ին, որից շուրջ 7 ամիս անց է քննիչը որոշում կայացրել հիշյալ փորձաքննությունը նշանակելու մասին: Ընդ որում, փորձաքննություն կատարելու համար քրեական գործի նյութերը փորձագետներին են տրամադրվել ևս 2 ամիս անց:
Պաշտպանը հայտարարեց նաև, որ իր պաշտպանական ճառում ինքն ավելի մանրամասն կանդրադառնա քննիչի աշխատանքի «արդյունավետությանը»՝ ինչպիսի՞ վարկածներ են շրջանառվել, որոնց ձախողման արդյունքում ծնունդ է առել ներկա մեղադրանքը:
Փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ մահացած Մանուչար Մանուչարյանը կյանքի ընթացքում որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, եղել է հոգեպես առողջ: Այս եզրակացությանը փորձագետները հանգել են ընդամենը 3 անձանց, մասնավորապես, տուժող Լիբիկ Մկրտչյանի և վկաներ Արման Սահակյանի, մասամբ նաև՝ Կարինե Պետրոսյանի ցուցմունքների հիման վրա:
Վկաների ցուցմունքների հիման վրա փորձագետները եզրակացրել են, որ զինծառայության վերջին 40 օրերի ընթացքում ամբաստանյալների կողմից սիստեմատիկորեն ծեծի, ստորացումների, նվաստացումների, ծաղրի և շահագործման ենթարկվելու հետևանքով Մանուչար Մանուչարյանի մոտ վերջին ժամանակահատվածում զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատությամբ, ստեղծված իրավիճակը անելանելի ընկալելու զգացողությամբ, ինչն և ամենայն հավանականությամբ ինքնասպանության է հանգեցրել: Փորձագետները գտել են, որ Մանուչար Մանուչարյանը ինքնասպանություն կատարելու պահին գտնվել է խիստ հուզական, ընկճված վիճակում:
Հոգեբանական մասով փորձագետները հանգել են հետևության, որ ինքնասպանությունը դրդառապատճառային է, սակայն իրենց ներկայացված նյութերում բավարար տվյալներ չկան ստույգ որոշելու համար, թե ինքնասպանությունը ասոցիա՞լ է, թե՞ աֆեկտիվ:
Ըստ փորձագետների՝ ինքնասպանություն կատարելու պահին Մանուչար Մանուչարյանը ամենայն հավանականությամբ չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նրա մոտ գերակայել են հուսահատությունը, շփոթվածությունը, ստեղծված իրավիճակից անելանելիության զգացումը, սթրեսը, որպիսիք էապես ազդել են նրա գիտակցության ու վարքի վրա:
Փորձագետները գտել են նաև, որ Մանուչարյանի կողմից ինքնասպանություն կատարելը հիմնականում, պայմանավորված է ամբաստանյալների հակաօրինական գործողություններով:
Ամբաստանյալ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանն ընդգծեց, որ փորձաքննության եզրակացությունը կազմվել է 3 վկաների ցուցմունքների հիման վրա, սակայն չի էլ գնահատվել մյուս վկաների ցուցմունքներն առ այն, թե ի՞նչ հոգեբանական կամ ի՞նչ հոգեբուժական պատկեր կարող է առաջացած լինել, դա պաշտպանական կողմի համար խիստ անհասկանալի է:
Անելանելի վիճակի վերաբերյալ պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում հարցաքննված վկաներից որևէ մեկը չի նշել, որ Մանուչարյանը դիմել է որևէ մեկի օգնությանը, ավելին՝ պատճառի և հետևանքի կապը հստակ պատճառաբանված չէ:
Պաշտպան Նորայր Նորիկյանն էլ իր հերթին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժող Լիբիկ Մկրտչյանը ու հարցաքննված 6 վկաներից միայն մեկն է նշել, որ մահացած զինծառայողը դեպքին նախորդող ժամանակաշրջանում եղել է ընկճված, իսկ մյուս վկաները ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում հայտնել են, որ Մանուչար Մանուչարյանի վարքագծում ու տրամադրության մեջ որևէ արտառոց բան չեն նկատել:
Ապացույցների հետազոտումը կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով