ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդունում եք, թե ոչ, ճանաչում եք, թե ոչ՝ աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում. Հ.Նաղդալյան 10/01/2015 21:30 | ԼՐԱՀՈՍ
«Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի և զարգացման իրավունքը: Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է, գնացեք ու անձամբ տեսեք՝ ինչ է այնտեղ կատարվում»,-ելույթ ունենալով այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ազատ բանավեճի հարթակում՝ մասնավորապես ասել է հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Ստորև ներկայացնում ենք Հերմինե Նաղդալյանի ելույթը.
«Դարասկզբից ԵԽԽՎ անդամ դարձան հետխորհրդային տարածքի պետությունները: Ակնկալվում էր, որ անդամակցելով եվրոպական մեծ ընտանիքին՝ մենք մաս կդառնանք համաեվրոպական արժեհամակարգի, փոխանակելով մեր փորձն ու հարստացնելով միմյանց մեր քաղաքակրթական ու պատմամշակութային ձեռքբերումներով: Բայց կյանքը միշտ բերում է իր սրբագրումները և, վստահ եմ, որ շատերդ կհամաձայնեք` մենք դեռ չենք հասել մեր նպատակներին:
Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հակասությունների պատճառները բոլորիդ հայտնի են, վստահ եմ՝ բոլորդ ուզում եք հակամարտության լուծումը և տարածաշրջանին խաղաղություն ու տնտեսական զարգացման հնարավորություններ տալը:
Իբրև Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար վկայում եմ, որ մենք ամենից շատ ենք դա ուզում և կարծում եմ՝ նույնը կասի Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը: Ուրեմն ՝ ինչու՞ այս հարթակը դարձնել առճակատման դաշտ, այս հարթակում բանավիճել հարցերի մասին, որոնց լուծման մանդատ ԵԽԽՎ-ն չունի: Բայց ԵԽԽՎ-ն ունի վստահության ու փոխըմբռնումի մթնոլորտ ձևավորելու պարտավորություն, իր հեղինակությունն ու ազդեցությունը ի շահ խաղաղության գործադրելու հնարավորություն, որը չի օգտագործվում: Յուրաքանչյուր նստաշրջանում շարունակվող քաղաքական պատերազմով բոլորս լրացուցիչ բարդացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մինչդեռ հակառակը պիտի լինի: Մենք չենք հրաժարվում մեր սկզբունքներից, ունենք մեր փաստարկներն ու հիմնավորումները: Բայց մենք գնահատում ենք այս բարձր քաղաքական հարթակի նշանակությունն ու համաեվրոպական կարևորությունը, միջազգային հարցերում ազդեցությունը և կարևորում ենք ԵԽԽՎ որոշումների ու բանաձևերի հեղինակությունը, որոնք չպետք է տարբեր խմբերի ու խմբավորումների հատվածական շահերը պաշտպանեն, այլ պիտի համապատասխանեն մեր ժողովուրդների ընդհանրական շահերին:
Մենք ակնկալում ենք, որ Վեհաժողովի բոլոր պատվիրակները պատրաստ կլինեն ժողովուրդների երկխոսության, փոխադարձ վստահության հաստատման: Որպես 5 երեխաների մայր, կցանկանայի հիշեցնել՝ բոլորս պատասխանատու ենք մեր զավակների և ապագա սերնդի առաջ, եկեք մտածենք այս խնդրի շուրջ:
Ուզում եմ բոլորիդ հիշեցնել, որ ընդունում եք, թե ոչ, ճանաչում եք, թե ոչ, աշխարհում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի քաղաքացիներն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց ապրում են շարունակվող պատերազմի պայմաններում: Արտ են հերկում, տուն կառուցում, երեխաներ են ունենում, միջազգային դիտորդների գնահատականով՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անում: Եթե մենք իսկապես շահագրգիռ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, մենք պետք է հարգենք նրանց կյանքի և զարգացման իրավունքը: Ստեփանակերտը ԵԽԽՎ քարտեզից դուրս չէ, Եվրոպայի մի մասն է, գնացեք ու անձամբ տեսեք՝ ինչ է այնտեղ կատարվում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
- 01/21/2025 08:07 Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:03 Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»
- 01/21/2025 07:58 Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 07:50 Տոտալ բոյկոտ. ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում իշխանության հերթական «գլուխգործոցներին». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից