Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը Ադրբեջանին արժանի հակահարված է տալիս 10/01/2015   11:40  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Ստրասբուրգում մեկնարկած աշնանային նստաշրջանն առաջին իսկ երեք օրերի ընթացքում աչքի ընկավ Ադրբեջանին ուղղված սուր քննադատություններով՝ մարդու իրավունքների աղաղակող խախտումների, հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումների, բռնաճնշումների կիրառման դեպքերի արձանագրումներով:
 
Ինչպես հայտնում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գրասենյակը, նիստի առաջին օրը ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերն իր մամուլի ասուլիսում խստագույնս քննադատեց Ադրբեջանին՝ կրկնելով, որ այս երկրում մարդու իրավունքների վիճակը երկու տարվա ընթացքում շարունակաբար  վատթարանում է։ 
 
Ադրբեջանական պատվիրակությունն իր հերթին, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին առնչվող քննադատությունների հզոր ալիքից, դիմեց իր կողմից որդեգրած հայտնի «տրյուկին»՝ սլաքն ուղղելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու հանգամանքին  և փորձելով ԵԽԽՎ ամբիոնը օգտագործել հակահայկական քարոզչության համար: 
 
Մեր պատվիրակությունը ներկայացավ կազմ պատրաստ՝ ադրբեջանական բոլոր ոտնձգություններին արժանի հակահարվածը տալով թե՛ լիագումար նիստում իրենց ելույթներով և թե՛ հանձնաժողովներում հրավիրված բանավեճերի ընթացքում: 
 
 Մասնավորապես, սեպտեմբերի 28-ի լիագումար նիստի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը ՀՀ-ին մեղադրել է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու մեջ: Ի պատասխան Հուսեյնովին ՀՀ պատվիրակությունը ներկայացնող Վահան Բաբայանը շեշտել է, որ ՀՀ կողմից շփման գծում դիտորդական առաքելությունն իրականացվում է հավուր պատշաճի և հենց Ադրբեջանն է խոչընդոտում դիտորդական առաքելության իրականացմանը: Բաբայանը նաև հայտարարել է ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին: 
 
Սեպտեմբերի 29-ին  «Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը մարդասիրական և քաղաքական արձագանքի ենթատեքստում»  ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը Վեհաժողովի ուշադրությունն է հրավիրել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների նկատմամբ բռնության դեպքերին, մասնավորապես “Իսլամական Պետություն” կոչված խմբավորման տարածման արդյունքում հայկական բնակավայրերի, եկեղեցիների, դպրոցների և մշակութային այլ հաստատությունների ոչնչացման,  ահաբեկչական հարձակումների արդյունքում տասնյակ հազարավոր հայերի կորսված կյանքերի և արտագաղթի փաստի վրա: 
 
Նաիրա Կարապետյանն իր ելույթում ընդգծել է, որ ինտեգրացիայի հարցը տնտեսական անորոշության, սոցիալական վճարումների կրճատման, գործազրկության և այլատյացության տրամադրությունների աճի այս ժամանակաշրջանում լուրջ խնդիր է ։ 
 
Սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստական աշխատանքների ներկայացում, որի ընթացքում Վոլտերը կրկնելով ադրբեջանցիների կողմից բազմիցս հրամցվող կեղծիքը, դժգոհություն է հայտնել՝ Հայաստան իր այցը խոչընդոտելու համար: Ի պատասխան, նիստին ներկա գտնվող հայկական պատվրակության անդամ Արմեն Ռուստամյանը և պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նշել են, որ այս ընթացքում պարոն Ուոլտերը բանակցել է Հայաստան այց կատարելու վերաբերյալ, բայց աշխատել է շրջանցել ԼՂՀ այցելելու պարտադիր պահանջը, չնայած  հանձնաժողովի կողմից իր հանձնարարությունն էր այցելել բոլոր կողմերին՝ լինել Ադրբեջանում, ՀՀ-ում և ԼՂՀ-ում:  Հանձնաժողովի նիստի ժամանակ Հերմինե Նաղդալյանն ու Արմեն Ռուստամյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրել են նաև այն փաստերին ու  խեղաթյուրումներին, որոնք առկա էին զեկուցողի ելույթում։
 
Հերմինե Նաղդալյանը ընդգծել է, որ եթե զեկուցողը իսկապես շահագրգռված է սահմանի լարվածության պատճառների բացահայտմամբ, որն իր զեկույցի հիմնական առարկան է, ապա պետք է տեղյակ լինի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ նրանք հստակ նշել են, որ միակ մեխանիզմը, թե ինչպես պետք է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումները՝ ԵԱՀԿ քննչական մեխանիզմն է, որը առաջարկվել է երեք համանախագահների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի կողմից: Առանց այդպիսի մեխանիզմի, կողմերը շարունակելու են մեղադրել միմյանց՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարձակումները նախաձեռնելու մեջ:  Ընդհանուր առմամբ մեր պատվիրակները հակազդել և թույլ չեն տվել անհիմն մեղադրանքներ բարդվեն Հայաստանի վրա:
 
Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընթացող` ,,Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրագործում,, թեմայով բանավեճի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմի իրականությունը խեղաթյուրող շահարկումների վրա `ՄԻԵԴ ընդունած վերջին երկու որոշումների՝ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» կապակցությամբ: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ տվյալ իրավիճակում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի առիթով չընդունեց Ադրբեջանի ցանկալի դիրքորոշումը, ավտորիտար Ադրբեջանի պետական քարոզչությունը՝ առերեսվելով հայկական կողմի հիմնավորված փաստարկներին, սկսեց անել ամեն հնարավորը իր կամայական մեկնաբանությունները պաշտպանելու համար: 
 
Հերմինե Նաղդալյանի բնորոշմամբ սա Բաքվի` շահարկումների  քաղաքականության վառ դրսևորում է.
 
«Ադրբեջանն իրեն բավական ազատ է զգում Դատարանին վերագրելու այնպիսի դրույթներ, որոնք երբեք չեն օգտագործվել որոշման մեջ` դրանով իսկ ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը Դատարանի և նրա վճիռների, ինչպես նաև` սեփական քաղաքացու` Չիրագովի իրավունքների նկատմամբ», - հիշեցրել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը՝ միաժամանակ անհնարին որակելով հանգամանքը, թե ինչպես է մի երկիր, որը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, ոտնահարում Դատարանի բազմաթիվ որոշումներ, չի կատարում վճիռները, որոնք գտնվում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության տակ և պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, կարող է խոսել ՄԻԵԴ-ի որոշումների արժեքի մասին:
 
Եզրափակելով իր ելույթը՝ ԱԺ փոխխոսնակը կոչ է արել Ադրբեջանին՝ դատարկ շահարկումների փոխարեն, իր քայլերն ուղղել դեպի կառուցողական մոտեցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում:
 
Նույն օրը` «Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում» ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին, հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի, հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար։ 
 
 
 
 
 
 
 

Հարակից հրապարակումներ`

17:25 24/09/2015  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ֆարմանյանը համալրեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմը
09:18 05/09/2015  |  ՄամուլԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղի համար պայքարում են երկու ՀՀԿ-ականներ. «Ժամանակ»
16:52 30/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽ-ում շատերը հասկանում են, որ Ադրբեջանի հայտարարությունը շանտաժ է և դրան չի կարելի տրվել. Հերմինե Նաղդալյան
14:08 30/06/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության հաջողությունը միասնական աշխատանքի արդյունք է. այն պետք է շարունակական լինի
14:58 27/04/2015  |  ԼՐԱՀՈՍԵԽԽՎ-ում ցեղասպանությունների զոհերի հիշատակը հարգած միակ թուրք պատվիրակը քննադատության է արժանացել յուրայինների կողմից
08:30 24/04/2015  |  ՄամուլԵԽԽՎ ՀՀ պատվիրակության անդամները երեկ շտապ վերադարձել են. «Հրապարակ»
15:46 06/03/2015  |  ԼՐԱՀՈՍՓոփոխություն՝ ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության կազմում
15:30 02/02/2015  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյան. «Ո՛չ ատելությանը» շարժման ուշադրությունը հրավիրել ենք Ադրբեջանի վարած քաղաքականության վրա
14:40 02/02/2015  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանին ԵԽԽՎ-ում ձայնից զրկելու բանաձևին հայ պատվիրակների քվեարկությունն իրավիճակային էր
17:07 23/06/2014  |  ԼՐԱՀՈՍՋղաձիգ շարժումներ եւ քայլեր անելու փոխարեն Ադրբեջանը կարող է երկխոսություն սկսել Ղարաբաղի հետ

Արխիվ

[]